Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բակալավրիատական կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողները «Հողային և անտառային ռեսուրսների կադաստր և մոնիթորինգ» դասընթացի շրջանակում անցկացրին գործնական դաս ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում:
Ուսանողները լաբորատորիայի մասնագետների օգնությամբ ծանոթացան հողերի լաբորատոր փորձարկումներին և արդյունքներին, հողերի աղտոտվածության մոնիթորինգի նշանակությանը և գործընթացին:
Աշխատակիցները ներկայացրին նաև շրջակա միջավայրի մոնիթորինգի մյուս ոլորտները և համապատասխան լաբորատորիաների գործունեությունը։