ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը մասնակցում է միջազգային տարբեր ծրագրերի։
Արդեն 3 տարի անընդմեջ Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դասախոս, ա.գ.թ., դոցենտ Հ․ Բալյանի գլխավորությամբ միջազգայի ծրագրերին իրենց մասնակցությունն են ունենում նաև ֆակուլտետի ինչպես աշխարհագրության, այնպես էլ երկրաբանության, քարտեզագրության ու կադաստրային գործի և սերվիսի բաժնի ուսանողները (առկա և հեռակա համակարգերում սովորող)։
Ֆակուլտետի «Երկրաբանություն» կրթական ծրագրի ուսանող Տ․ Պողոսյանը «Հարավային Կովկասում բնապահպանական խաղաղության ամրապնդման նպատակով անդրսահմանային գեոպարկերի ստեղծման ուղիները» ծրագրի շրջանակում մասնակցել է Վրաստանում կազմակերպված գիտաժողովին և ներկայացրել իր աշխատանքը։
Նշենք, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև ուսանողների համար եռամսյա դասընթաց Գերմանիայում։
Հավելենք, որ ծրագիրը ֆինանսավորել է DAAD-ը։