ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Հուշագիրը հնարավորություն է ընձեռելու ապահովելու անմիջական կապը ֆակուլտետի ուսանողների և գործատուների միջև: Ի թիվս փոխշահավետ մի շարք դրույթների՝ հուշագրի շնորհիվ ուսանողները հնարավորություն կունենան նաև ստանալու ավարտական աշխատանքների՝ արդիական և կիրառական նշանակություն ունեցող թեմաների առաջարկներ, ինչպես նաև հետագայում այդ աշխատանքները կիրառելու պրակտիկայում:
Հուշագրի ստորագրումից հետո ֆոնդի տնօրեն Հարություն Մովսիսյանը ներկայացրեց դասախոսություն, որի ժամանակ անդրադարձավ ֆոնդի գործառույթներին, ՀՀ-ում հանքավայրերի առանձնահատկություններին, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հեռանկարներին ու արդի միտումներին: