Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
101801.01.6 - Սերվիս
Մասնագիտացումը՝
101801.01.6 - Սերվիս
Շնորհվող որակավորումը՝
Սերվիսի բակալավր
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
ՀՀ կառավարության 26 ապրիլի 2012 թվականի № 597-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ի: Առկա ուսուցման համակարգում ընդունելությունը կատարվում է համաձայն «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման ընդունելության կանոններ»-ի (վերահաստատվում է ամեն տարի ՀՀ ԿԳՆ հրամանով՝ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 476-Ն որոշման):
2. Ծրագրի նպատակները
Ձևավորել մասնագիտական գիտելիքներով և քննադատական մտածելակերպով օժտված, ստեղծագործող, սերվիսային գործունեության կառավարման մասնագետներ, ովքեր կիրառում են մասնագիտական գիտելիքները և կարող են, հենվելով կայուն զարգացման գաղափարախոսության սկզբունքների վրա, իրականացնել սերվիսային գործունեության պլանավորում, կազմակերպում, մոտիվացում, ուղղորդում և վերահսկում:
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնել համակողմանիև հիմնարար գիտելիքներ ծառայությունների ոլորտի վերաբերյալ,
- ցուցաբերել առնվազն 2 օտար լեզվի իմացություն,
- ներկայացնել գիտելիքներ կառավարման ոլորտի վերաբերյալ,
- ցուցաբերել գիտելիքներ հաճախորդների պահանջները բացահայտելու, բավարարելու և կազմակերպելու համար,
- մատնանշել ոլորտի արդի հիմնախնդիրները, մարտահրավերները, ազգային, տարածաշրջանայ ին և համաշխարհային մաակարդակներում,
- ներկայացնել ՀՀ-ում սերվիսի ձևավորման և զարգացման նախադրյալները և ռեսուրսները,
- բացատրել որակյալ ծառայությունների կազմակերպման միջոցով կայուն զարգացման հասնելու հնարավորությունները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- հմտորեն կիրառել գիտելիքները մասնագիտական գործունեության անհատականացված մակարդակներում,
- ձևակերպել, պլանավորել և իրականացնել մասնագիտական գործունեության տարբեր փուլերի գործընթացները՝ օգտագործելով հիմնարար, արդիական և նորարարական մեթոդները, և հաշվի առնելով գործող իրավական ակտերի, ինչպես նաև նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջները,
- ստանձնել պատասխանատվություն սերվիսային գործունեության տարբեր փուլերում՝ հիմնվելով մասնագիտական էթիկայի և նորմերի իմացության վրա,
- իրականացնել նորարարական նախաձեռնություններ,
- իրականացնել սերվիսում գործարար էթիկետի և հաղորդակցության նորմերի գործնական կիրառումը և վերահսկումը,
- կիրառել սերվիսային գործունեությանը վերաբերող համակարգչային ծրագրերը,
- հավաքագրել, մշակել և մեկնաբանել քանակական և որակական տվյալները սերվիսի ոլորտի վերաբերյալ,
- պահպանել սերվիսի էթիկայի կանոնները՝ իրականացնելով իր մասնագիտական գործառույթները,
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- կիրառել թիմում աշխատելու և թիմային աշխատանքներ կազմակերպելու հմտությունները,
- գործնականում իրականացնել տեղեկատվություն վերլուծելու հմտությունները,
- կիրառել ծառայությունների որակի վերահսկման հմտությունը,
- հմտորեն տեղայնացնել համաշխարհային փորձը,
- ձևակերպել իր կրթական պահանջմունքները և ինքնուրույն որոշում կայացնել հետագա ուսումնառության վերաբերյալ։
4. Գնահատման ձևերը
Ըստ նոր «Ուսումնական գործընթացի կազմակերպման» կարգի` գնահատման ձևերն են.
1 եզրափակիչ գնահատումով
2 առանց եզրափակիչ գնահատման
3 առանց ընթացիկ քննությունների գնահատման
4 ստուգարք
Գնահատումն իրականացվում է, քսան միավորանոց սանդղակով, նվազագույն շեմը՝ 10 միավոր։
Տե՛ս «Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ», Երևան, ԵՊՀ, 2022 թ., էջեր 8-15:
1 եզրափակիչ գնահատումով
2 առանց եզրափակիչ գնահատման
3 առանց ընթացիկ քննությունների գնահատման
4 ստուգարք
Գնահատումն իրականացվում է, քսան միավորանոց սանդղակով, նվազագույն շեմը՝ 10 միավոր։
Տե՛ս «Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ», Երևան, ԵՊՀ, 2022 թ., էջեր 8-15:
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները կարող են շարունակել իրենց կրթությունը կամ աշխատել սերվիսային ձեռնարկություններում, սերվիսի ոլորտի կառավարման պետական և մասնավոր համակարգում: Նրանք հիմնականում աշխատում են կապի և հաղորդակցության, զբոսաշրջային, առևտրի, ֆինանսա-վարկային, առողջապահական, գիտակրթական, հասարակական սննդի և հյուրանոցային ձեռնարկություններում որպես ծառայություների մենեջերներ, ստորաբաժանումների ղեկավարներ, խորհրդատուներ:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
ՀՀ ձեռներեցության և ձեռնարկատիրական գործունեության մասին և զբոսաշրջության մասին օրենքներ և ՀՀ ծառայությունների արտոնագրման կարգը, հրահանգները և ցանկը: ՀՀ զբոսաշրջության պետական ծրագրեր, որոշումներ, հայեցակարգ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկագրեր: ՀՀ կառավարության տարեկան հաշվետվություններ:
Ուսումնառությանն անհրաժեշտ նյութերը, ռեսուրսները կարող են ձեռք բերվել ԵՊՀ գրադարանից, Հայաստանի ազգային գրադարանից, Սերվիսի ամբիոնից, ՀՀ կառավարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, TEMPUS-SuToMa (Կայուն զբոսաշրջության կառավարում) ծրագրի կայքերից: Էլեկտրոնային ռեսուրսներ - ՀՀ ԱՎԾ - ՀԶԿ - ԶԱՀԿ - ՍՈԱԻ - Էլեկտրոնային գրադարան, - Էլեկտրոնային գրադարան:
Ուսումնառությանն անհրաժեշտ նյութերը, ռեսուրսները կարող են ձեռք բերվել ԵՊՀ գրադարանից, Հայաստանի ազգային գրադարանից, Սերվիսի ամբիոնից, ՀՀ կառավարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, TEMPUS-SuToMa (Կայուն զբոսաշրջության կառավարում) ծրագրի կայքերից: Էլեկտրոնային ռեսուրսներ - ՀՀ ԱՎԾ - ՀԶԿ - ԶԱՀԿ - ՍՈԱԻ - Էլեկտրոնային գրադարան, - Էլեկտրոնային գրադարան:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, կրթական ծրագրեր: ԵՊՀ - 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Բարձրագույն և հետբուհական կրթության մասին ՀՀ օրենքը: Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի որակավորումների շրջանակը: Բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները «Սերվիս», «Զբոսաշրջություն» մասնագիտությունների համար:
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ Դասավանդման/մանկավարժական ՝ · դասավանդվող առարկայի ծրագրերի, օրացույցային պլանների կազմման կարողություններ, · համապատասխան դասավանդման մեթոդ ընտելու և դրանով աշխատելու կարողություններ, · դասավադման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկայի կիրառման կարողություններ։ Հետազոտական՝ · Գիտական աղբյուրներ մշակելու, անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի օգտագործման կարողություններ, · մասնագիտական ոլորտում առաջադրվող գիտական խնդիրներ լուծելու և ուսումնասիրություններ կատարելու կարողություններ, · հետազոտական նախագծեր կազմելու և իրականացնելու կարողություններ։ Հաղորդակցման՝ · լսարանի հետ բանավոր, գրավոր և հեռավար հաղորդակցվելու կարողություններ, · հետազոտության արդյունքները ներկայացնելու, վերլուծելու և քննարկելու կարողություն, հայոց լեզվի և օտար լեզվի իմացություն: ՏՀՏ կիրառություն՝ · բազային համակարգչային (MS Office փաթեթի՝ Word, Exsel, PowerPoint) հմտություններ, · թվային ցուցադրական նյութերի պատրաստման և ներկայացման կարողություններ, · առցանց դասավադման ծրագրերի և թվային տեխնոլոգիաների իմացություն և կիրառման կարողություն։ Այլ կարողություններ՝ · անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետ իրականացնելու, ժամանակային ռեսուսների պլանավորման և կառավարման կարողություն: 2. Մասնագիտական կարողություններ · պարզաբանել ծառայությունների կազմակերպման հիմնական սկզբունքները և հայեցակարգերը, իմանալու սերվիսային գործունեության գլոբալ և լոկալ հիմնախնդիրները, · պարզաբանել սերվիսագիտության և տուրիստագիտության հիմնական հասկացությունները, կատեգորիաները, տեսությունները, · բացահայտել հաճախորդի պահանջները և դրանց ձևավորող կարիքները, գիտակցված պահանջմունքները և վճարունակ պահանջարկը, · բացատրել սերվիսի համակարգերի և զբոսաշրջության համալիրների կազմավորվածության և գործունեության սկզբունքները, նկարագրելու դրանցում ընթացող սպասարկման և մատուցման ուսումնասիրման ժամանակակից մոտեցումները, · բացատրել սերվիսային ձեռնարկությունների տնտեսագիտական, հոգեբանական, սոցիոլոգիական և տարածական կազմակերպման ասպեկտները, · տիրապետել սերվիսի կազմակերպման սկզբունքներին, · բացահայտել սերվիսի ոլորտում զբոսաշրջության կառուցվածքային առանձնահատկությունները կայուն զարգացման տեսանկյունից, · մշակել սոցիալ-մշակութային ծառայությունների և զբոսաշրջության կազմակերպման ծրագրեր, · հավաքել, վերլուծել և համակարգել սերվիսի և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ հետազոտական ցուցանիշներ։ 3. Ընդհանուր պահանջներ Գիտական աստիճան · գիտական աստիճան կամ կոչում աշխարհագրության կամ հարակից մասնագիտական ոլորտում, կամ մագիստրոսի կոչում, վերջին հինգ տարվա ընթացքում 3 գիտական կամ մեթոդական հրատարակությունների առկայություն, վերջին 5 տարում առնվազն 1 մասնակցություն գիտաժողովում կամ աշխատանքային սեմինարների: Մանկավարժական փորձ · մասնագիտական դասընթացների կամ դասավանդման առնվազն 3 տարվա փորձ, վերջին 5 տարվա ընթացքում որակավորման բարձրացման դասընթացների մասնակցություն: Պրակտիկ աշխատանքի փորձ 1. աշխատանքային փորձ մասնագիտական ոլորտում: Այլ պահանջներ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն, ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը լինի առնվազն 4.0 (գործող դասախոսների համար):
9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
«Սերվիս» մասնագիտության ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ-ում ընդունված տարբեր կանոնակարգեր, կրթական ծրագրեր, վերապատրաստման նախագծեր, ԵՊՀ սերվիսի ամբիոնում կազմակերպվող քննարկումների արդյունքներ, հաշվի են առնվել նաև Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և Զբոսավարների միջազգային ասոցիացիայի կանոնակարգերը, կրթական ծրագրերը, վերապատրաստման նախագծերը, ԵՊՀ Սերվիսի ամբիոնում կազմակերպվող վերը նշված կազմակերպությունների զբոսավարների վերապատրաստման ռեգիոնալ դասընթացների չափորոշիչները: