Սերվիս
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր՝ ըստ ընդունելության քննության համար նախատեսված հարցաշարի: Հարցաշարը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել սերվիսի ոլորտի ղեկավարման, պլանավորման և կազմակերպման մասնագետներ, որոնք կիմանան սերվիսագիտության տեսությունը և կտիրապետեն մեթոդաբանությանը, կկարողանան մշակել սերվիսային գործի կազմակերպման սկզբունքներ և ռազմավարական ծրագրեր, ծավալել սերվիսի ոլորտի կառավարման պրակտիկ մասնագիտական գործունեություն, ունակ կլինեն կիրառելու տեսական գիտելիքները, գործնական կարողությունները և հմտությունները` սերվիսի ոլորտի զարգացման արդի միտումներին և պահանջներին համապատասխան:
Առավելությունները
Ուսանողներն անցնում են մասնագիտական պրակտիկա, որի նպատակն է գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողների մասնագիտական հմտությունները և փորձառությունը, ինչպես նաև մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները: Մասնագիտական պրակտիկան կազմակերպվում է ուսումնական և գիտական հաստատություններում, պետական կառավարման մարմիններում, համայնքային կազմակերպություններում, մասնավոր ընկերություններում, ինչպես նաև տվյալ մասնագիտության ոլորտային այլ կազմակերպություններում, որոնք ունեն նյութատեխնիկական անհրաժեշտ բազա և բարձրակարգ մասնագետներ: