Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
054101.01.6 - Երկրաբանություն
Մասնագիտացումը՝
054101.01.6 - Երկրաբանություն
Շնորհվող որակավորումը՝
Երկրաբանության բակալավր
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ծրագրի ընդունելությունն առկա ուսուցման համակարգում իրականացվում է համաձայն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ի: Առկա ուսուցման համակարգում ընդունելությունը կատարվում է համաձայն «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոններ»-ի (վերահաստատվում է ամեն տարի ՀՀ ԿԳՆ հրամանով՝ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 476-Ն որոշման):
Ընդունելության քննությունները. մաթեմատիկա, ֆիզիկա կամ աշխարհագրություն:
Ընդունելության քննությունները. մաթեմատիկա, ֆիզիկա կամ աշխարհագրություն:
2. Ծրագրի նպատակները
Պատրաստել արդյունաբերության և գիտության տարբեր՝ ռեգիոնալ երկրաբանության, երկրաքիմիայի, երկրաֆիզիկայի, սեյսմաբանության, ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման, հանքային ռեսուրսների գնահատման, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի պահպանության և այլ ոլորտներում մասնագիտական աշխատանք կատարելու և ուսումնառությունը շարունակելու համար համակողմանի և համակարգված գիտելիքներ և կարողություններ ունեցող մասնագետներ:
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Մեկնաբանել Երկրի ծագման և կառուցվածքի ժամանակակից պատկերացումները, Երկրի կառուցվածքային միավորների՝ լիթոսֆերայի սալերի, պլատֆորմների, ծալքավոր մարզերի, ինչպես նաև օվկիանոսների և ծովերի ձևավորման ու զարգացման ժամանակակից մոդելները:
- Ներկայացնել և նկարագրել երկրակեղևը կազմող ապարներն ու միներալները, քիմիական տարրերի տեղաբաշխման օրինաչափությունները, Երկրի ֆիզիկական մոդելը, նրանում ընթացող ներծին և արտածին գործընթացները՝ երկրաշարժեր, մագմայականություն, լեռնային ապարների փոխակերպում և նստվածքակուտակում:
- Բնութագրել և մեկնաբանել մետաղածնության տեսական հիմունքները, օգտակար հանածոների հանքավայրերի և հանքային դաշտերի ու շրջանների երկրաբանական - կառուցվածքային առանձնահատկությունները, հանքային ֆորմացիանները, միներալային պարագենետիկ ասոցիացիաներն ու հանքագոյացման տարածաժամանակային բաշխվածության մոդելները:
- Նկարագրել երկրակեղևում ներծին և արտածին գործոնների ազդեցության տակ տեղի ունեցող երկրաքիմիական և երկրաֆիզիկական գործընթացները: Ներկայացնել արտածին և ներծին գործընթացների ժամանակակից տեսություներն ու պատկերացումները:
- Ներկայացնել ՀՀ և հարակից շրջանների երկրաբանական կառուցվածքի, կառուցվածքա-ֆորմացիոն, մետաղածնական, հանքամագմայական շրջանացման մոդելներն ու երկրադինամիկական զարգացման պատմությունն ու փուլերը:
- Նկարագրել և ներկայացնել բնական աղետների կանխատեսման և կանխարգելման, շրջակա միջավայրի պահպանման նպատակներով, երկրաբանական, երկրաֆիզիկական, ջրաերկրաբանական, ճարտարագիտաերկրաբանական և այլ հետազոտությունների խնդիրներն ու դրանց լուծման մեթոդաբանությունը:
- Նկարագրել և ներկայացնել ՀՀ մետաղածին շրջանացումը, մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների տեղաբաշխումը, հանքագոյացման շրջաների ու հանքավայրերի կառուցվածքը, ծագումնաբանական մոդելը, օգտակար հանածոների արդյունահանման և մշակման հետ կապված հիմնախնդիրները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Գործնականում իրականացնել և մասնակցել նպատակային դաշտային ուսումնասիրությունների, կատարել նմուշարկում, փաստագրում, սարքային չափումներ, կամերալ աշխատանքներ, հանքավայրերի տնտեսագիտական գնահատում և պաշարների հաշվարկ:
- Գործնականում օգտագործել հարակից գիտությունների տեսական և գործնական գիտելիքները, տեղեկատվական համակարգեր, տեխնոլոգիաներ ու մեթոդները մասնագիտական ոլորտում ուղիղ կամ հակադարձ խնդիրներ լուծելու, աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և հիմնավոր եզրահանգումներ անելու համար:
- Կազմել երկրաբանական, տեկտոնական, մետաղածնական, գրունտների, ջրաերկրաբանական քարտեզներ, շերտագրական կտրվածքներ, հանքավայրերի հետախուզական և շահագործական հորիզոնների հատակագծեր ու նմուշարկման պլաններ, երկրաֆիզիկական և երկրաքիմիական անոմալիանների սխեմաներ:
- Վերլուծել անհրաժեշտ տեղեկատվությունն ու խնդիրների լուծման հնարավոր ուղիները, գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կայացնել որոշումներ և անել համապատասխան առաջարկություններ:
- Վերլուծել երկրաֆիզիկական, երկրաքիմիական և ճարտարագիտական երկրաբանության դաշտային և լաբորատոր հետազոտությունների տվյալները, տրամադրել մասնագիտական եզրակացություններ:
- Ծանոթ լինել հարակից մասնագիտությունների ժամանակակից մեթոդներին և դրանց աշխատանքի սկզբունքներին, անհրաժեշտության դեպքում երկրաբանական խնդիրների լուծման նապատակով ներգրավել հարակից մասնագիտությունների մասնագետներ, խնդրի լուծման համար անհրաժեշտ մեթոդներ և կատարել թիմային աշխատանք:
- Վերլուծել երկրաբանական աշխատանքների ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի զգայուն կլանիչների վրա, մշակել շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումներ:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Մայրենի և օտար լեզուներով կառուցել բանավոր և գրավոր խոսք՝ տրամաբանորեն ճիշտ, փաստարկված և հստակ ձևակերպումներով, հետամուտ լինել ժողովրդավարական սկզբունքների իրագործմանը և ազգային ու համամարդկային արժեքների տարածմանը:
- Գործնականում կիրառել հասարակական, հումանիտար և տնտեսական գիտությունների հիմնական դրույթներն ու մեթոդները, տեղեկատվության ստացման տարատեսակ աղբյուրները (համացանցային ռեսուրսներ: էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ) և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաները առկա խնդիրների բացահայտման և ուսումնասիրման, հետազոտությունների արդյունավետ կազմակերպման և արդյունքների նարկայացման համար:
- Կիրառել ձեռք բերած գիտելիքները քանակական տվյալներից որակական եզրահանգումներ անելու, զարգացնել նոր գաղափարներ, բացահայտել կրթական պահանջներն ու կարերայի հնարավորությունները հետագա ուսումնառության ուղիները որոշելու համար:
- Աշխատել թիմում, կազմակերպել թիմային աշխատանքներ, օգտագործել մարդկային և նյութական ռեսուրսները, պահպանել աշխատանքային անվտանգության կանոններն ու մասնագիտական էթիկայի նորմերը:
- Ինքնուրույն կատարել մասնագիտական աշխատանքներ, տալ հիմավոր եզրակացություններ և պատասխանատվություն կրել որոշումներ կայացնելիս:
- Շարունակելու ուսումնառությունը բարձրագույն կրթության հաջորդ մակարդակում ներկայացնելով ձեռք բերված գիտելիքները, կարողություներն ու հմտությունները:
4. Գնահատման ձևերը
Գնահատումն իրականացվում է ըստ ԵՊՀ - ում գործող «Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ»-ի:
Ելնելով բանավոր կրթական ուսումնական պլանով նախատեսված դասընթացների աշխատածավալից, պարապմունքների ձևից, դասավանդման մեթոդից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են չորս խմբի՝
· Եզրափակիչ գնահատումով դասընթացներ,
· Առանց եզրափակիչ գնահատման դասընթացներ,
· Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացներ,
· Ստուգարքային դասընթացներ:
Դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնահատականը/միավորը հաշվարկվում է որպես գնահատման առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար՝ ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն, եզրափակիչ քննություն: Մեկ մոդուլի առավելագույն արդյունարար գնահատականը 20 միավոր է, իսկ գնահատման դրական նվազագույն շեմը 10 միավոր:

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Երկրաբանություն» բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում և այլ ակադեմիական ու գիտահետազոտական, նախագծային կազմակերպություններում, ՀՀ Շրջակա միջավայրի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ Արտակարգ իրավիճակների և այլ նախարարություններում, հանքարդյունահանող և երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններում, երկրաէկոլոգիական և շրջակա միջավայրի պահպանություն ու մշտադիտարկումներ իրականացնող պետական մարմիններում և այլ կազմակերպություններում` զբաղեցնելով դասախոսի, գիտաշխատողի, երկրաբանի, առաջատար մասնագետի, աշխատանքային խմբի ղեկավարի, բաժնի վարիչի և այլ պաշտոններ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ բուհերի և գիտահետազոտական հաստատությունների մագիստրոսի կրթական ծրագրերում, այդ թվում նաև արտասահմանում:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ բուհերի և գիտահետազոտական հաստատությունների մագիստրոսի կրթական ծրագրերում, այդ թվում նաև արտասահմանում:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացի ծրագրում ընդգրկված ուսանողների համար հասանելի են հետևյալ օժանդակության ռեսուրսները՝ լաբորատոր սարքավորումներ, գիտական գրականության տպագիր և էլեկտրոնային ռեսուրսներ:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
ՀՀ բարձրագույն կրթության ՈԱՇ-ի կողմից բակալավրի որակավորմանը ներկայացվող պահանջները և բնութագրիչները՝ գիտելիք, կարողություններ և հմտություններ (ՀՀ ՈԱՇ Հ-322-Ն 31.04.2011, Հ-714-Ն 07.07.2016 փոփոխություններով): Մոսկվայի պետական համալսարանի, Մոսկվայի պետական երկրաբանահետախուզական համալսարանի, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի և Սանկտ-Պետերբուրգի լեռնային համալսարանի, Ուկրանիայի Ազգային լեռնային համալսարանի «Երկրաբանություն» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրեր:
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ.
Դասավանդման/մանկավարժական՝
· դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություններ,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն,
· ակտիվ ուսուցման տեխնիկական կիրառման կարողություն:
Հետազոտական՝
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· հետազոտական մեթոդների իմացություն, դրանց կիրառման հմտություն:
Հաղորդակցման՝
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները ներկայացնելու, վերլուծելու և քննարկելու կարողություն:
ՏՀՏ կիրառություն՝
· բազային համակարգչային (MS Office փաթեթի՝ Word, Exsel, PowerPoint) հմտություններ,
· ցուցադրական նյութի պատրաստման և ներկայացման կարողություններ:
Այլ կարողություններ՝
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ՝
· երկրաբանական ուսումնասիրության մեթոդների (պետրոգրաֆիական, տեկտոնիկայի, հանքաբանության, ջրաերկրաբանության, երկրաֆիզիկական, ինժեներաերկրաբանական) տեսական հիմունքները, խնդիրներն ու նպատակները ձևակերպելու և լուսաբանելու կարողություններ,
· ՀՀ երկրաբանական կառուցվածքի, ընդերքօգտագործման, հանքային հումքի արդյունահանման և շրջակա միջավայրի պահպանության արդի խնդիրների ներկայացման կարողություններ: Երկրաֆիզիկական, ջրաերկրաբանական, ինժեներա-երկրաբանական հետազոտությունների մեթոդների կիրառման հմտություններ,
· Երկրի ծագման, երկրակեղևում տեղի ունեցող ներծին և արտածին գործընթացների, ջրաերկրաբանական, ինժեներաերկրաբանական պայմանների ներկայացման ունակություններ:
· Տարբեր երկրաբանական խնդիրներ լուծելիս համապատասխան արդյունավետ երկրաֆիզիկական մեթոդի ընտրության կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ՝
գիտական աստիճանի առկայություն կամ առնվազն մագիստրոսի դիպլոմի առկայություն:

9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
ՄԿԾ-ն միակն է ՀՀ-ում, որն Ավստրալիական Micromine ընկերության հետ համագործակցելու շնորհիվ, հնարավորություն է ընձեռում ուսանողներին դասընթացների շրջանակում ծանոթանալու Micromine ծրագային ապահովումների փաթեթին (Micromine GGIS, GeoBank, Field Marshal) և տիրապետելու նրանց հետ աշխատելու հիմնական սկզբունքներին: Երկրաբանություն կրթական ծրագիրը միակն է ՀՀ-ում, որ պատրաստում է երկրաբան մասնագետներ: