Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
022801.01.6 - Արևելագիտություն
Մասնագիտացումը՝
022801.01.6 - Արաբագիտություն
Շնորհվող որակավորումը՝
Արևելագիտության բակալավր
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ, նախնական մաuնագիտական կամ միջին մասնագիտական կրթության վկայական։
Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով հայ ժողովրդի պատմություն և օտար լեզու կամ հայոց լեզու առարկաներից գրավոր քննությունների արդյունքների հիման վրա՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 476-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգ»-ի:

2. Ծրագրի նպատակները
1. Ուսանողի մոտ ձևավորել արաբալեզու և հարակից տարածաշրջանների էթնոլեզվական, կրոնական, արժեհամակարգային, աշխարհաքաղաքական, սոցիալ-մշակութային բնույթի տեղեկատվությունը համադրելու և համակարգելու կարողություն։
2. Զարգացնել արաբալեզու և հարակից տարածաշրջանների զարգացման հիմնական միտումներն ուրվագծելու կարողություն։
3. Ձևավորել գիտական, գիտամանկավարժական բնագավառներում աշխատելու և տարբեր հետազոտությունների արդյունքներ վերլուծելու հմտություններ։
4. Պատրաստել գրական արաբերենով թարգմանչական աշխատանք (գրավոր և բանավոր) կատարելու հմտություններ ունեցող մասնագետներ:

3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Բացատրել արաբալեզու տարածաշրջանին առնչվող գլոբալ և լոկալ հիմնախնդիրները
- Ներկայացնել արաբերենի հնչյունաբանական, ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունները
- Ձևակերպել միտքն ու խոսքը արաբերեն թե՛ գրավոր, թե՛ բանավոր մակարդակներում
- Ներկայացնել արաբագիտության բնագավառի հիմնական գիտակարգերը
- Նկարագրել մերձավորարևելյան տարածաշրջանի ժամանակակից էթնիկ և լեզվական, ինչպես նաև ընդհանուր պատմամշակութային պատկերը
- Ձևակերպել արաբամուսուլմանական հումանիտար գիտելիքի (գրականություն, փիլիսոփայություն և այլն) առանձնահատկությունները
- Սահմանել մերձավորարևելյան տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների առանձնահատկությունները
- Բացատրել իսլամի՝ որպես կրոնական արժեհամակարգի առանձնահատկությունները
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Տարբերակել և տարանջատել ժամանակակից արաբերենի գրական և խոսակցական տարբերակները գրավոր և բանավոր մակարդակներում
- Արաբերենով պատրաստել զեկույցներ, ելույթներ, վարել մասնագիտական բանավեճեր, լուսաբանել Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը
- Լուսաբանել արաբամուսուլմանական տարածագոտու զարգացման պատմական առանձնահատկությունները
- Լուսաբանել իսլամական արժեհամակարգի առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը մուսուլմանական ինքնության ձևավորման վրա
- Ծավալել ինքնուրույն մասնագիտական (թարգմանչական) գործունեություն
- Կիրառել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները արաբագիտության տարբեր ոլորտներում
- Վերլուծել արաբական միջնադարյան և ժամանակակից գրական ստեղծագործություններ
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Մայրենի և որևէ օտար լեզվով կառուցել տրամաբանորեն ճիշտ, փաստարկված և հստակ բանավոր և գրավոր խոսք
- Ընդհանրացնել տարբեր աղբյուրներից հայթայթած տեղեկատվությունը և վերլուծել
- Պատրաստել զեկույցներ, ներկայացնել հետազոտական աշխատանքների արդյունքները, վարել գիտական բանավեճեր
- Վերլուծել մասնագիտական տեքստեր և անել եզրահանգումներ՝ դրսևորելով քննադատական մտածողություն
- Կատարել թիմային աշխատանք և պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը
4. Գնահատման ձևերը
1. Գնահատումը ներառում է հետևյալ բաղադրիչները.
● դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
● դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
● ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
● ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
● դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
● ամբողջ դասընթացի կամ ուսումնական մոդուլի եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի կամ կրթական մոդուլի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
2. Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
● եզրափակիչ գնահատումով,
● առանց եզրափակիչ գնահատման,
● առանց ընթացիկ քննությունների գնահատման,
● ստուգարքային:
3. ԵՊՀ-ում ուսանողի ուսումնառության արդյունքների գնահատման համար կիրառվում է 20-միավորանոց սանդղակը:
Գնահատման դրական նվազագույն շեմը սահմանվում է 10 միավորը:

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Արաբագիտություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել քաղաքագիտական, տնտեսական և մշակութաբանական, թարգմանչական ոլորտներում գործող պետական և ոչ կառավարական կազմակերպություններում, մասնավորապես՝ պետական մարմինների տեղեկատվական-վերլուծական և արտաքին կապերի ստորաբաժանումներում, ՀՀ-ում արաբական երկրների դեսպանություններում և միջազգային հասարակական կառույցների հայաստանյան և օտարերկրյա բաժանմունքներում, արտասահմանյան հասարակական և տնտեսական կազմակերպությունների՝ արաբական երկրներում իրականացվող նախագծերում՝ զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Խորհրդատվական ընկերություններ.
● բնագավառի զարգացման ռազմավարությունների խորհրդատու
● թարգմանիչ
Գիտահետազոտական ինստիտուտներ.
● կրտսեր գիտաշխատող
Պետական մարմիններ.
● կրտսեր մասնագետներ
Հնարավոր աշխատավայրերն են. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, ԵՊՀ Քաղաքակարթական ու մշակութաբանական հետազոտությունների կենտրոնը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության, պատմության ինստիտուտները, ավագ և միջնակարգ դպրոցները, ՀՀ-ում և արաբական երկրներում գործող կազմակերպությունները, ՀՀ պետական գերատեսչությունները (Նախագահի աշխատակազմ, արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և այլ նախարարություններ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն)։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի, հարակից այլ մասնագիտություններով ծրագրեր իրականացնող բարձրագույն մասնագիտական այլ հաստատությունների մագիստրատուրայում։

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
● գրադարան, էլեկտրոնային ռեսուրսներ,
● առցանց դասախոսություններ և սեմինարներ (վեբինարներ),
ժամանակակից սարքավորումներ և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ

7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
● ԵՊՀ Բակալավրիատի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը (Ղեկավար ձեռնարկ), Երևան. 2023
● ՀՀ բարձրագույն կրթության որկավորումների ազգային շրջանակի օգտագործման ուղեցույց, Երևան, 2017
● Բուդաղյան Ա., Գրիգորյան Ա., Արդյունահեն դասընթացների և կրթական ծրագրերի մշակում. Ձեռնարկ դասախոսի համար, Երևան 2017
● Բուդաղյան Ա., Կարաբեկյան Ս., Կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված կրթական ծրագրերի կառուցում և իրականացում. Մեթոդական ուղեցույց։ Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգայինկենտրոն, Թայմթուպրինթ, Երևան, 2010
● Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց, ԵՊՀ, Որակի կենտրոն, Երևան, 2016

8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
● Դասընթացի աշխատանքային ծրագիր (լեզվական խմբերի համար՝ օրացուցային պլան) կազմելու հմտություն,
● Դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
● Տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
● Հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
● Լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
● Հետազոտական արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
● Օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B2 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
● Բազային համակարգչային հմտություններ (MS Office փաթեթի ազատ տիրպետում),
● Ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
● Լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ։
Այլ կարողություններ
● Հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
● Թիմային աշխատանք կատարելու ունակություն։
Մասնագիտական կարողություններ
● Հումանիտար մտքի ուսումնասիրության ժամանակակից մեթոդներն ու մոդելները վերլուծելու կարողություն,
● Արաբագիտության՝ որպես հումանիտար մի շարք գիտակարգերի հետազոտական մոտեցումներն օրգանապես համակցող գիտության մեթոդաբանական հիմքերը, հայեցակարգերը, տարածաշրջանին առնչվող գլոբալ և լոկալ հիմնախնդիրները հետազոտելու կարողություն,
● Արևելագիտություն ու արաբագիտություն բնագավառները կազմող հիմնական գիտակարգերի և գիտական հարացույցների իմացություն,
● Տարածագոտու ընդհանուր պատմամշակութային, էթնիկ և սոցիոլեզվական պատմական ու ժամանակակից պատկերը վերլուծելու կարողություն,
● Արաբա-մուսուլմանական մշակութային արեալի՝ միջգիտակարգային ուսումնասիրման ժամանակակից մեթոդոբանական մոտեցումները հետազոտելու և տարածաշրջանային ինտեգրացին գործընթացների առանձնահատկությունները վերհանելու կարողություն,
● Արաբերենի հնչյունաբանական, ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունների իմացություն (լեզվական դասընթացներում դասավանդողների համար),
● Արաբերենի համաժամանակյա և/կամ հերթականությամբ թարգմանության կարողություն (լեզվական դասընթացներում դասավանդողների համար)։
2. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
● Գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտության (մասնավորապես՝ արաբագիտության) ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ մագիստրոսի կոչում,
● Վերջին 5 տարում առնվազն 3 գիտական հոդվածի հրատարակություն գրախոսվող պարբերականում և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
● Վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների,
● Արաբերեն և տարածաշրջանի արաբական բարբառներ դասավանդելու համար առնվազն C1 մակարդակին համապատասխան իմացություն։
Մանկավարժական փորձ
● Մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
● Վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական և/կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
● Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մասնագիտական կամ հարակից ոլորտներում։
Այլ պահանջներ
● Դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
Ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների մինջինը՝ առնվազն 4.0 (գործող դասախոսների համար):

9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Պետք է նկատի ունենալ, որ ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում են, որ ձեռք կբերի միջին բնութագրական ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից։ Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել ԵՊՀ Կրեդիտային համակարգով ուսումնառության ուղեցույցի և դասընթացների տեղեկագրքում։
Ուսումնառության ընթացքում «Արաբագիտություն» կրթական ծրագրի ուսանողները հնարավորություն ունեն մեկ ուսումնական տարվա ընթացքում լեզվական վերապատրաստում անցնել Եգիպտոսի, Կատարի, Քուվեյթի և Հորդանանի առաջատար համալսարաններում։