«Ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը բաղկացած է բացառապես նեղ մասնագիտական դասընթացներից, որոնց շնորհիվ ուսանողները ձեռք են բերելու անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ աշխատաշուկայում պահանջված ու մրցունակ մասնագետ լինելու համար: Կրթական ծրագիրը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներից: Մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացների բովանդակությունը վերաբերում է տարածաշրջանային արդի հիմնախնդիրների վերլուծության, ադրբեջանագիտության, քաղաքագիտության, լեզվաբանության և մշակութաբանության հիմնահարցերին: Կրթական ծրագրի շրջանակում դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները, որոնք համագործակցում են նաև միջազգային լավագույն կրթական հաստատությունների հետ։
Կրթական ծրագրի տևողությունը 2 տարի է։
Կրթական ծրագրի ուսման վարձը յուրաքանչյուր տարվա համար կազմում է 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ։
Ընդունելության քննության անցկացման ձևաչափը՝ բանավոր։
Ընդունելության քննության
ՀԱՐՑԱՇԱՐ
- Արևելյան Անդրկովկասի պետական միավորումները և ժողովրդագրությունը մինչև 19-րդ դարը
- Անդրկովկասի ռուսական նվաճումն ու արդիականացման գործընթացը
- Անդրկովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը և տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցությունը 19-20-րդ դարերում
- Անդրկովկասի թյուրքախոս իսլամադավան բնակչության շրջանում ինքնության կերտումը և դրա քաղաքականացումը
- Հայ-թաթարական բախումները և թյուրքախոս իսլամադավանների կուսակցական գործունեության մեկնարկը
- Առաջին աշխարհամարտը, Ռուսական հեղափոխությունը և Անդրկովկասը
- Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ձևավորումը 1918 թ.
- Օսմանյան կայսրության դերը Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության կերտման գործում
- Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության զարգացումը 1918-1920 թթ.
- Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ. Արցախ, Նախիջևան, Սյունիք
- Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության անկումը և Ադրբեջանական խորհրդային հանրապետության կերտումը
- ԼՂԻՄ և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ձևավորումը Ադրբեջանական ԽՍՀ կազմում
- Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության զարգացումը 1921-1945 թթ.
- Ադրբեջանի ԽՍՀ զարգացումը 1945-1988 թթ.. ազգայնականության աճ, սոցիալ-մշակութային փոփոխություններ, Հ. Ալիևի քաղաքականության առանձնահատկություններ
- Արցախյան շարժումը և Ադրբեջանի ԽՍՀ վարած հակահայկական քաղաքականություն
- ԽՍՀՄ փլուզումն ու Ադրբեջանի Հանրապետության հռչակումը
- Արցախյան առաջին պատերազմը և ներքաղաքական ճգնաժամը Ադրբեջանում
- Ադրբեջանի Հանրապետությունը Հ. Ալիևի նախագահության շրջանում
- Ադրբեջանի Հանրապետությունը Ի. Ալիևի նախագահության շրջանում
- Ադրբեջանի Հանրապետության պետական կարգի և քաղաքական համակարգի հիմնական առանձնահատկությունները
- Ադրբեջանի Հանրապետության սոցիալ-մշակութային զարգացման հիմնական առանձնահատկությունները
- Թուրքիայի դերը Ադրբեջանի պետականաշինության գործում
- Ադրբեջանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները
- Արցախյան երրորդ պատերազմը և Ադրբեջանի տարածաշրջանային նկրտումները
- Հայատյացությունն Ադրբեջանում
- Ադրբեջաներենի տիպաբանական առանձնահատկությունները
- Ադրբեջաներենի հնչյունական առանձնահատկությունները
- Դերանուններն ադրբեջաներենում
- Թվականներն ադրբեջաներենում
- Ադրբեջաներենի շաղկապները
- Հետադրություններն ադրբեջաներենում
- Ադրբեջաներենի հոլովական համակարգը
- Սահմանական եղանակի ժամանակաձևերն ադրբեջաներենում
- Հրամայական եղանակն ադրբեջաներենում
- Հարկադրական եղանակն ադրբեջաներենում
- Ըղձական եղանակն ադրբեջաներենում
- Ժամանակի պարագա արտահայտող դերբայներն ադրբեջաներենում
- Բայի սեռը ադրբեջաներենում
- Գոյականների կապակցության ձևերը
- Dıq և acaq գործողության անունները
Գրականության ցանկ
- Մովսիսյան Լ․, Ադրբեջաներենի դասագիրք, Երևան, 2012։
- Abdullayeva G., Müasir Azərbaycan dili, İkinci hissə, Bakı, 2013.
- Altstadt Audrey L., Frustrated Democracy in Post-Soviet Azerbaijan, Columbia University, 2017.
- "Azerbaijani" and beyond, Perspectives on the Construction of National Identity, Seiten Erscheinungsjahr, 2017.
- Cornell, Svante E., Azerbaijan Since Independence, Routledge, 2010.
- Hacıyeva M., Əbdülhəsənli T., Azərbaycan dili, Bakı, 2011.
- Suny R., The Revenge of the Past, Stanford University Press, 1993.
- Tohidi N., Soviet in public, Azeri in private: Gender, Islam, and nationality in Soviet and post-Soviet Azerbaijan, Women's Studies International Forum, 1996.
- Xəlilov B., Müasir Azərbaycan dili, İkinci nəşr, Bakı, 2013.
- Zülfüqarlı S., Azərbaycan dili, Bakı, 2009.
- Исмайлова Л. Г., Насилов Д. М., Азербайджанский язык для стран СНГ, Москва, ИСАА, 2007.
- Худазаров Т. М., Самоучитель азербайджанского языка, Баку, 2006.
Հետադարձ կապ
Դեկան` պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան
Դեկանատ` (+374 60) 710 573, (+374 60) 710 574, (ներքին՝ 55-73, 55-74)
Էլհասցե՝ orient@ysu.am