- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Պատմության ֆակուլետ
- Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոն
Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոն
Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի ակունքները հասնում են մինչև Երևանի պետական համալսարանի հիմնադրման ժամանակները․ այն ստեղծվել է 1998 թ.՝ համալսարանում ավելի վաղ գործող ԽՍՀՄ և ԽՄԿԿ պատմության ամբիոնների հիմքի վրա։ Ներկայիս անվանումով ամբիոնն ունի շուրջ երկու տասնամյակի պատմություն։ Տասնամյակներ շարունակ ամբիոնի դասախոսները վարել և վարում են ԽՍՀՄ պատմության տարբեր փուլերը ներկայացնող ընդհանուր և նեղ մասնագիտական բազմաթիվ դասընթացներ։
2011 թ․ ֆակուլտետում ներդրվել է «Կովկասագիտություն» բակալավրիատական կրթական ծրագիրը։ Համանուն բաժնի հիմնադրման, կովկասագիտական կրթակարգի ծրագրերի ստեղծման, դասընթացների մշակման գործում վճռական դերակատարություն են ունեցել Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի երջանկահիշատակ վարիչ, պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանը, անվանի կովկասագետներ, պրոֆեսորներ Պարույր Մուրադյանը, Պավել Չոբանյանը և այլք։
Կովկասագիտության բաժնի ստեղծման նպատակն էր պատրաստել բազային հայագիտական-կովկասագիտական կրթություն ունեցող մասնագետներ, որոնք մրցունակ կլինեն ինչպես հայկական, այնպես էլ միջազգային գիտական ասպարեզում։ «Կովկասագիտություն» բաժնում դասավանդվում են ինչպես ընդհանուր, այնպես էլ նեղ մասնագիտական կովկասագիտական դասընթացներ, օտար լեզուներ (եվրոպական մեկ լեզու, վրացերեն, ադրբեջաներեն՝ խորացված ուսուցմամբ), պատրաստվում են նեղ մասնագիտացում ունեցող (Վրաստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի պատմության կամ կոնկրետ պատմական ժամանակահատվածների) մասնագետներ։
Կովկասագիտության ամբիոնը պատրաստել է հարյուրավոր մասնագետներ՝ ադրբեջանագետներ, վրացագետներ, որոնք գործունեություն են ծավալում հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում։
Այժմ ամբիոնում կատարվում են տարածաշրջանի երկրների և ժողովուրդների հին, միջնադարյան, նոր և արդի ժամանակների էթնոքաղաքական, կրոնամշակութային զարգացումների, փոխառնչությունների, կովկասյան ժողովուրդների պատմական ժառանգության գնահատումն ու ռազմավարական հետազոտություններ։
Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնում աշխատում են հանրապետության ճանաչված և առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում, ակտիվորեն մասնակցում են և զեկուցումներով հանդես գալիս միջազգային գիտաժողովներում։ Ամբիոնի աշխատանքներում լայնորեն ընդգրկված են ՀՀ ԳԱԱ արևելագիտության և պատմության ինստիտուտների գիտնական-հետազոտողները, ինչն առավել արդյունավետ է դարձնում ամբիոնի գործունեությունը։
Ամբիոնի գիտնական մանկավարժները հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, դպրոցական դասագրքերի, գիտական հոդվածների, որոնք տպագրվում են նաև բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, դոցենտ
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Դասախոս
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ