- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Պատմության ֆակուլետ
- Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն
Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն
ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնը հինադրել է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Բաբկենի Չուգասզյանը 1996 թ.։ Իր հիմնադրման օրից ամբիոնը կազմակերպում է ուսուցում «Արվեստաբանություն» կրթական ծրագրով (բակալավրիատական և մագիստրոսական ծրագիր):
Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը երկար տարիներ զբաղվում է միջազգային հարթակներում հայ արվեստի պատմության խնդիրների և արվեստագետների ժառանգության ներկայացմամբ։ Ամբիոնի անդամները գործուն մասնակցություն են ցուցաբերում հանրապետական և միջազգային գիտաժողովներին` հանդես գալով զեկուցումներով, ինչպես նաև դասախոսություններ են կարդում տարբեր երկրների համալսարաններում և թանգարաններում: Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնը հայ արվեստի խնդիրների վերաբերյալ կոնֆերանսներ է կազմակերպել ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում, Պետերբուրգում, Ավստրիայում, Ուկրաինայում, Հունգարիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում։
2012 թ. ամբիոնի անձնակազմի ջանքերով սկսվել է Ռումինիայի հայկական եկեղեցիներում և թանգարաններում պահվող հայ արվեստի գանձերի ուսումնասիրություն, հաշվառում և գիտական համագործակցություն ռումինացի մասնագետների հետ: ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի գիտաթոշակներով ամբիոնը գիտարշավներ է կազմակերպել և հետազոտություններ կատարել նաև Իրանում Թեհրանի Արտակ Մանուկյան թանգարանի, Սպահանի Ամենափրկիչ վանքի թանգարանի հայ արվեստի ստեղծագործությունների ուսումնասիրման ուղղությամբ։
Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնը սերտ համագործակցում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի, Ռուսական արվեստի թանգարանի հետ: Այդ հաստատությունների գիտաշխատողները և առաջատար մասնագետները դասավանդում են համալսարանի արվեստաբանության բաժնում, պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, ներգրավվում միջազգային և տեղական դրամաշնորհային ծրագրերում:
Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնն ստեղծել է Հայ արվեստի գրադարանը՝ այն համալրելով հայաստանյան և այլ երկրների հաստատություններից ու անհատներից որպես նվիրատվություն ստացած գրքերով:
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ավագ լաբորանտ
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Ասիստենտ
Ասիստենտ