- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Պատմության ֆակուլետ
- Հնագիտության և ազգագրության ամբիոն
Հնագիտության և ազգագրության ամբիոն
Երևանի պետական համալսարանի հիմնադրումից հետո` 1921 թ., նշանավոր հնագետ Աշխարհաբեկ Քալանթարը հրավիրվել է համալսարան՝ դասախոսություններ կարդալու: Հենց նույն տարում նա հիմնել է Հին Արևելքի պատմության և հնագիտության ամբիոնը: Հնագիտության առարկայի դասավանդումը նրանից հետո՝ մինչև 1940 թ., շարունակել է Սմբատ Տեր-Ավետիսյանը, այնուհետև դադարեցվել է ամբիոնի գործունեությունը:
1968 թ. մայիսին համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ պատմության ֆակուլտետում հիմնադրվել է հնագիտության, աղբյուրագիտության և ազգագրության ամբիոն՝ պրոֆ. Ա. Գ. Աբրահամյանի գլխավորությամբ:
Ամբիոնի գործունեության մեջ կարևոր դեր են խաղացել ականավոր այնպիսի գիտնականների ներգրավվածությունը, ինչպիսիք են Բ. Առաքելյանը, Կ. Ղաֆադարյանը և Բ. Պիոտրովսկին: 1975 թ. ամբիոնը վերանվանվել է հնագիտության և ազգագրության ամբիոն, որը մինչև 1982 թ. ղեկավարել է հնագետ, պրոֆ. Թ. Խաչատրյանը, այնուհետև՝ պրոֆ. Ս. Եսայանը: Նշված ժամանակաշրջանում ամբիոնի աշխատակիցների ջանքերով հետազոտվել են հանգուցային մի շարք հուշարձաններ:
1989 թ. ստեղծվել է ազգագրության ամբիոն, որի ղեկավարությունը ստանձնել են դոց. Յու. Մկրտումյանը, Հր. Խառատյանը, մինչև 2004 թ.` կրկին Յուրի Մկրտումյանը: 2004 թ.-ին հնագիտության և ազգագրության ամբիոնները նորից վերամիավորվել են մեկ ամբիոնի կազմում: 2001-2008 թթ․ հնագիտության ամբիոնի վարիչի պարտականությունները ստանձնել է պրոֆ. Ի. Ղարիբյանը:
Ամբիոնի աշխատակիցները արդյունավետ գիտական և դաշտային հետազոտություններ են իրականացնում ինչպես հանրապետությունում այնպես էլ արտասահմանում։ Նրանց գործունեության ընթացքում պեղվել են քարի դարից մինչև միջնադար նշանավոր բազմաթիվ հուշարձաններ:
Այսօր հնագիտության և ազգագրության ամբիոնում դասավանդում են ճանաչված դասախո-գիտնականներ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ, պրոֆեսորներ, դոցենտներ։
Ամբիոնի աշխատակիցները հրատարակում են բազմաթիվ մենագրություններ, դասագրքեր, գիտական հոդվածներ ոչ միայն հանրապետությունում, այլև արտասահմանում, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում են հանրապետական և միջազգային գիտաժողովների։
2019 թ. ամբիոնի աշխատակիցների ջանքերով պատմության ֆակուլտետում բացվել է «Հնագիտություն և ազգագրություն» բակալավրիատական կրթական ծրագիրը։
Ամբիոնը սերտ համագործակցում է ԵՊՀ գիտական կենտրոնների և այլ ստորաբաժանումների, մասնավորապես կենսաբանության ֆակուլտետի հետ՝ կատարելով լաբորատոր աշխատանքներ: Ամբիոնի համար հիմնարար կառույցներ են ԵՊՀ հասարակագիտական և հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հնագիտական հետազոտությունների և ազգաբանական և մարդաբանական հետազոտությունների լաբորատորիաները։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Պրոֆեսոր
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Ասիստենտ