Արվեստաբանություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը առկա ուսուցման համակարգով կատարվում է «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերի) կարգի» համաձայն:
Ընդունելությունը կատարվում է հետևյալ քննությունների արդյունքների հիման վրա՝ «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր), «Հայոց պատմություն» (գրավոր) կամ «Օտար լեզու» (գրավոր):
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ արվեստն ուսումնասիրող գիտակարգերի վերաբերյալ, զարգացնել ուսանողների՝ արվեստաբանական վերլուծություններ և ուսումնասիրություններ կատարելու հմտությունները, պատրաստել տեսական բարձր պատրաստվածություն, հետազոտական, վարչական և հասարակական աշխատանք կատարելու կարողություն և հմտություններ ունեցող մասնագետներ:
Առավելությունները
Բակալավրիատի «Արվեստաբանություն» կրթական ծրագիրը ՀՀ-ում առաջատար դիրք է գրավելու, քանի որ նրա բովանդակությունը համապատասխանում է և բավարարում հայ արվեստագիտության առջև ծառացած խնդիրների լուծմանը և դրա իրականացման գործում ներգրավվելու են հանրապետության ճանաչված մասնագետները: Բացի ԵՊՀ արվեստաբանական բաժնից՝ Հայաստանում նմանօրինակ բաժին գոյություն ունի Գեղարվեստի ակադեմիայում և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Վերջիններիս համեմատ ԵՊՀ բակալավրի արվեստաբանական կրթական ծրագիրն ունի հետևյալ հիմնական առավելությունը՝ հայ և համաշխարհային արվեստի, հատկապես հին և միջնադարյան արվեստի առավել խորացված դասավանդումը: ԵՊՀ «Արվեստաբանություն» բակալավրի կրթական ծրագրի հիմնական առավելություններն են հայ ճարտարապետության, հնագիտական առարկաների, հայ ու համաշխարհային պատմության, ինչպես նաև երկու օտար լեզուների առավել խորացված դասավանդումը: ԵՊՀ արվեստաբանական բաժնի բակալավրի կրթական ծրագրի իրականացումը նպատակահարմար է, եթե նկատի առնենք վերոհիշյալ առավելությունները, որոնք համահունչ են գոյություն ունեցող և նոր առաջացող աշխատաշուկայի բնույթին ու պահանջներին:
Կարիերայի հնարավորությունները
«Արվեստաբանություն» կրթական ծրագրի շրջանավարտները ուսումնառության ավարտից հետո հնարավորություն ունեն կրթությունը շարունակելու հայաստանյան կամ արտերկրի բուհերում մագիստրոսական կրթական ծրագրերով։
Արվեստաբանների և արվեստի պատմաբանների համար Հայաստանում աշխատաշուկան ներառում է պետական գիտահետազոտական և նոր ձևավորվող մասնավոր կենտրոնները, պետական և մասնավոր ուսումնական հաստատությունները, հանրակրթական դպրոցները, թանգարանները, գրադարանները, զբոսաշրջության և հրատարակչական ոլորտը, ռադիո- և հեռուստաալիքները, մամուլը ու արվեստի գործերի վաճառքով զբաղվող մասնավոր պատկերասրահները:
Կոնտակտներ
060710612
history@ysu.am