Համաշխարհային պատմություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի դիպլոմ, բարձր գնահատականներ ու գիտելիքներ հասարակագիտական առարկաներից, օտար լեզվի իմացություն։
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել համաշխարհային պատմության ու տեսության, առանձին դարաշրջանների վերաբերյալ խոր և բազմակողմանի գիտելիքներ` ներկայացնելու և բացատրելու պատմության տարբեր շրջափուլերի առանցքային իրադարձությունները, զարգացումները, գնահատելու պատմական գործընթացների շարժիչ ուժերն ու դերակատարներին, փոխանցել հմտություններ և կարողություններ՝ դիտարկելու պատմական գործընթացները ընդլայն ըմբռնումների համածիրում (լոկալ, տարածաշրջանային, գլոբալ պատմություն), զարգացնել ուսանողների վերլուծական ունակությունները՝ բացահայտելու պատմական գործընթացների պատճառներն ու հետևանքները, ընդհանրություններն ու առանձնահատկությունները՝ օժտելով ուսանողներին այնպիսի գիտելիքներով ու կարողություններով, որոնք կիրառելի են գիտահետազոտական և գիտամանկավարժական ոլորտներում։
Առավելությունները
«Համաշխարհային պատմություն» մասնագիտացմամբ մագիստրատուրայի շրջանավարտները պահանջված են հանրապետության և արտերկրի տարաբնույթ հետազոտական և մանկավարժական ոլորտներում։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտների հնարավոր աշխատատեղերն են՝ հանրապետությունում գործող բոլոր հենակետային և ավագ դպրոցները, որտեղ 6-12-րդ դասարաններում ուսուցանվում է «Համաշխարհային պատմություն» դասընթացը, միջազգային կազմակերպություններն ու դրանց մասնաճյուղերը (ՄԱԿ-ի գրասենյակ, Մարդու իրավունքների երևանյան գրասենյակ, Եվրաինտեգրման հայկական գործակալություն և այլն), ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական հաստատությունները (Պատմության ինստիտուտ, Արևելագիտության ինստիտուտ և այլն), բուհերը, մասնագիտական կրթօջախները, ՀՀ պաշտպանության, արտաքին գործերի, ԿԳՄՍ նախարարությունները, Ազգային ժողովը, թանգարանները, հասարակական կազմակերպությունները, լրատվական գործակալությունները և այլն:
Կոնտակտներ
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, 0025, Աբովյան 52
Ֆեյսբուքյան էջ՝ Համաշխարհային պատմության ամբիոն, ԵՊՀ
Կայքէջ՝ https://www.ysu.am/faculty/71/634
(+374 60) 710 610
stepanyan.albert@ysu.am