- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ռուս բանասիրության ֆակուլտետ
- Ռուսաց լեզվի ամբիոն
Ռուսաց լեզվի ամբիոն
Ռուսաց լեզվի ամբիոնը ստեղծվել է 2022 թ․ երկու ամբիոնների՝ ռուսաց լեզվի (հումանիտար ֆակուլտետների համար) և ռուսաց լեզվի (բնագիտական ֆակուլտետների համար) հիմքի վրա, որոնք հիմնադրվել են 1981 թ․։ Ամբիոնների ստեղծումը պայմանավորված էր հումանիտար և բնագիտական ֆակուլտետներում լեզվի դասավանդման առանձնահատկություններով:
Ռուսաց լեզվի ամբիոնը գործնական ամբիոն է։ Ամբիոնի դասախոսները դասավանդում են «Գործնական ռուսաց լեզու» առարկան համալսարանի ոչ մասնագիտական բոլոր ֆակուլտետներում։ Դասավանդումը կատարվում է՝ ըստ ամբիոնում մշակված և հաստատված ծրագրի, որը կազմված է երկու մասից՝ գրական ռուսերենի դասավանդում և մասնագիտական լեզվի դասավանդում։
Ամբիոնի գիտական աշխատանքը տարվում է հետևյալ հիմնական ուղղություններով` ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկայի ընդհանուր խնդիրներ, ռուսերենի և հայերենի քերականության համեմատական ուսումնասիրություններ, մասնագիտական լեզվի և գիտական ոճի ուսուցման խնդիրներ, գեղարվեստական տեքստի վերլուծություն:
Ամբիոնում կատարվում է ուսումնամեթոդական ծավալուն աշխատանք։ Ամբիոնի դասախոսների հեղինակությամբ տարբեր տարիների մշակվել և տպագրվել են դասագրքեր, ուսումնամեթոդական մի շարք ձեռնարկներ և մասնագիտական տերմինների ուսումնական բառարաններ։ Ամբիոնի դասախոսները տպագրում և վերամշակում են ուսումնական ձեռնարկներ, հանրապետական և միջազգային գիտական ամսագրերում հրատարակում հոդվածներ, զեկուցումներով հանդես գալիս հանրապետական ու միջազգային գիտաժողովներում:
Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչն է բ.գ.թ., դոցենտ Նաիրա Մարտիրյանը։
Դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ամբիոնում պարբերաբար անցկացվում են գիտամեթոդական սեմինարներ, որոնց ընթացքում քննարկվում են մեթոդական բազմաբնույթ հարցեր, ներկայացվում են մեթոդական արդի գրականությունը և լեզվի դասավանդման նորագույն մեթոդները։
Ամբիոնը համալսարանի ուսանողների համար պարբերաբար կազմակերպում է ռուսաց լեզվի օլիմպիադաներ, պոեզիայի երեկոներ, կլոր սեղան-քննարկումներ և այլն։
2001 թվականից ամբիոնը (ռուսաց լեզվի ամբիոնը (հումանիտար ֆակուլտետների համար)) վարում է նաև ռուսաց լեզվի դասընթաց ԵՊՀ բոլոր ֆակուլտետների օտարերկրյա ուսանողների համար: Մշակված է հատուկ ծրագիր, որն ապահովում է լեզվի իմացության բազային (A1) մակարդակը:
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դասախոս
Դասախոս
դասախոս/ժամավճարով
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ