- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Սոցիոլոգիայի ֆակուլտետ
- Կիրառական սոցիոլոգիայի ամբիոն
Կիրառական սոցիոլոգիայի ամբիոն
Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնը հիմնադրել է պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը 1986 թ․ ԵՊՀ սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիայի հիմքի վրա (վերջինս ԵՊՀ-ում գործում էր 1980 թվականից): Ամբիոնը առաջիններից մեկն էր, որտեղ կիրառվեցին հասարակության ուսումնասիրման ժամանակակից մոտեցումներն ու մեթոդները, և ձևավորվեց համաշխարհային սոցիոլոգիական մտքի ներդրման, ազգային սոցիոլոգիական դպրոցի զարգացման հայաստանյան ավանդույթը:
2004 թ․ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի կազմում գործող կիրառական սոցիոլոգիայի ամբիոնից առանձնացել է սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը, և այդ երկու ամբիոնների հիմքի վրա 2004 թ․ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում որպես առանձին ստորաբաժանում սկսել է գործել սոցիոլոգիայի ֆակուլտետը: Այնուհետև սոցիոլոգիայի ֆակուլտետում սկսել է գործել կիրառական սոցիոլոգիայի ամբիոնը։
Ամբիոնն իրականացնում է բակալավրիատական և մագիստրոսական ծրագրեր, որոնց ուսանողները մասնագիտանում են սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանության, կոնֆլիկտաբանության, սոցիալական անվտանգության և միգրացիոն քաղաքականության հիմնահարցերում:
Ամբիոնի աշխատակազմը կատարում է տարաբնույթ հետազոտություններ քաղաքական, տնտեսական, ռազմական, հաղորդակցությունների և ԶԼՄ սոցիոլոգիայի բնագավառներում, ինչպես նաև ուսումնասիրում է անվտանգային, գենդերային և միգրացիոն հիմնախնդիրները:
Ամբիոնն ակտիվ համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի պետական ծառայության, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի և միջազգային ու հայաստանյան մի շարք այլ կազմակերպությունների հետ։
Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը։
Օգտատիրոջ ոչ մի պրոֆիլ միացված չէ այս բաժնին: