
Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2023/2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ) հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ արդի սոցիոլոգիական տեսությունների և մեթոդաբանության բնագավառում, զարգացնել նրանց գիտելիքները սոցիոլոգիական հետազոտության ժամանակակից մեթոդների բնագավառում, ձևավորել ուսանողների մոտ սոցիալական գործընթացների և սոցիալական փոփոխությունների արտաքին և ներքին պատճառների, փոփոխությունների սոցիալական հետևանքների, սոցիալական փոխգործունեության և փոխկապվածության դրսևորման ձևերի վերլուծության մեթոդներն օգտագործելու ունակություններ և գործնական հմտություններ, զարգացնել նրանց ընդհանուր մասնագիտական կարողությունները:
Առավելությունները
Կրթական ծրագրի հաջող ավարտին ուսանողներն ունակ կլինեն աշխատելու տարբեր բնույթի գիտական աղբյուրների և վիճակագրական հաշվետվությունների հետ, ինչպես նաև օգտվելու համացանցային տեղեկատվական ռեսուրսներից, էլեկտրոնային գրադարաններից՝ գնահատելով ընթացիկ տեղեկատվական և հաղորդակցական գործընթացները, վերլուծելու փաստերը և անելու հետևություններ, ստեղծագործաբար կիրառելու ձեռքբերված գիտելիքները և առաջ քաշելու նոր գաղափարներ, աշխատելու հետազոտական խմբերում՝ պահպանելով մասնագիտական էթիկայի նորմերն ու կանոնները:
Մագիստրոսական ծրագրի շրջանակում ուսումնառության ծրագրի ղեկավարի հետ համատեղ կազմված և հաստատված ծրագրով կազմակերպվում է մասնագիտական պրակտիկա:
Contacts
«Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար՝
Հարություն Վերմիշյան
