Ազգային անվտանգություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսման տևողությունը առկա ուսուցման համակարգում՝ 2 տարի։
Շնորհվող որակավորումը՝ քաղաքագիտության մագիստրոս։
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Քաղաքագիտություն մասնագիտության շրջանակում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են քաղաքագիտություն մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք պատկերացում կունենան ազգային անվտանգության համալիր ապահովմանն ուղղված ուղղակի և անուղղակի գործոնների մասին, զարգացնել ուսանողների հմտությունները՝ տվյալ ոլորտին առնչվող հիմնախնդիրները վերլուծելու և համակարգելու համար, ուսանողներին ունակ դարձնել որոշումներ կայացնելու և կանխատեսումներ կատարելու ազգային անվտանգության համակարգի զարգացման ուղղությամբ:
Կարիերայի հնարավորությունները
«Ազգային անվտանգություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հասարակական-քաղաքական ոլորտում գործող մարմիններում (ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական կառավարման գերատեսչություններ, պետական և հատուկ ծառայության համակարգեր, գիտահետազոտական կենտրոններ, ՀՀ արտասահմանյան ներկայացուցչություններ, միջազգային և հասարակական տարբեր կազմակերպություններ, զանգվածային լրատվական միջոցներ, ռազմավարական հետազոտությունների կենտրոններ) որպես փորձագետներ, վերլուծաբաններ, գիտաշխատողներ, հրահանգիչներ, պատգամավորների օգնականներ, քաղծառայողներ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրայում:
Կոնտակտներ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոն
Պրոֆեսոր Աշոտ Ենգոյան
ashotyengoyan@ysu.am