Ս.թ. նոյեմբերի 18-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Շուկայագիտություն (մարքեթինգ)» և «Գործարար վարչարարություն (կառավարում)» մագիստրոսական ծրագրերի ուսանողները մասնակցեցին «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի ցուցադրությանը:
«STARMUS»-ը հեղինակավոր փառատոն է, որտեղ միաձուլվում են գիտությունը, արվեստը և երաժշտությունը: Թիրախային տարբեր ուղղություններով փառատոնի շրջանակում մշակվել և կիրառվել են գովազդային բազմաբնույթ արշավներ և մարքեթինգային գործիքակազմ, որոնց նպատակը աշխարհին Հայաստանը յուրովի ներկայացնելն է:
Մագիստրանտների մասնակցության նպատակն էր «Մարքեթինգի կառավարում» դասընթացի շրջանակում վերլուծել վերոնշյալ միջոցառման մարքեթինգային ռազմավարությունը: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը կարևորում է ուսումնական գործընթացում ակադեմիական գիտելիքից զատ նաև պրակտիկ հմտությունների ձևավորումը, ինչին նպաստում է իրական բիզնես խնդիրների և իրավիճակների վերլուծությունը:
Հավելենք, որ Հայաստանում «STARMUS VI» գիտության և արվեստի փառատոնը անցկացվեց «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով: