Ս.թ. մարտի 22-ին անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը՝ հեռուստատեսային ձևաչափով: ՈՒԽ հիմնադրման 30-ամյակին նվիրված այս խաղի հյուրերը տարբեր ժամանակների ՈՒխ և ՈՒԳԸ նախագահներն էին:
Խաղի լավագույն խաղացող և գիտակ ճանաչվեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը:
Թիմի կազմում էին`
Կառլեն Խաչատրյանը` ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ (2008-2011 թթ.),
Աստղիկ Ավետիսյանը` բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ (1996-1999 թթ.),
Ռուբեն Մարկոսյանը` Եվրասիա միջազգային համալսարանի պրոռեկտոր, տ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ (1998-2001 թթ.),
Էդուարդ Գալստյանը` Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ (2013-2015 թթ.),
Դավիթ Ափոյանը` Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն, ԵՊՀ ՈՒԽ նախագահ (2018-2023 թթ.),
Խաչիկ Աբաջյանը` ԵՊՀ ՈՒԽ նախագահ (2023 թ.-ից առ այսօր):
Անցկացվեց հետաքրքիր և բովանդակալից խաղ։