ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Շուկայագիտություն» մագիստրոսական ծրագրի «Առաջնորդություն և բանակցություններ» առարկայի շրջանակում «Բանակցային հմտություններ» թեմայով վարպետության դաս անցկացրեց տեքստային բանակցությունների փորձագետ, հանրային կապերի մասնագետ և մարքեթոլոգ Ռուբեն Կարոյանը:
Բանախոսը «Copywriting Academy» ընկերության հիմնադիրն է, «Copywռայթինգ 5 օրում» գրքի հեղինակը, որը բնագավաում ունի երկար տարիների փորձ:
Հանդիպման ժամանակ Ռուբեն Կարոյանը ներկայացրեց «բանակցությունը»՝ որպես հմտություն, ապա անդրադարձավ բանակցություններում հաջողության հասնելու կարևոր պայմաններին, առանձնացրեց բանակցային հմտությունների մի քանի գործիքներ, որոնք հիմնված են հայկական շուկայի փորձի վրա:
Տեղեկատվությամբ հագեցած հանդիպումը ինտերակտիվ բնույթ ուներ՝ հիմնված պրակտիկ օրինակների վրա, ինչի արդյունավետությունն իրենց գոհունակությամբ փաստեցին վարպետության դասին ներկա ուսանողները: