Ս.թ. մարտի 26-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողներն արտալսարանային դաս անցկացրին «Brendon» մարքեթինգային կազմակերպությունում:
Հերթական արտալսարանային դասի շրջանակում մագիստրանտները ծանոթացան կազմակերպության գործունեության ուղղություններին: Ընկերության հիմնադիրներ Արման Արզումանյանը և Տաթև Բեյբուտյանը ներկայացրին կազմակերպության պատմությունը, նրա բրենդավորման և վերաբրենդավորման գործընթացները, կազմակերպության մշակույթը, հաճախորդների հետ հաղորդակցվելու կարևորությունը՝ հիմնավորելով, որ բրենդավորման, վերաբրենդավորման և մարքեթինգային ռազմավարությունների մշակման ճանապարհին կարևոր է հասկանալ պատվիրատուների նախասիրությունները: Արտալսարանային դասի ժամանակ մագիստրանտները քննարկեցին այս փուլում «Brendon» ընկերության կողմից իրականացվող մի շարք պրոդուկտների բրենդավորման և վերաբրենդավորման նախագծեր: