Տնտեսագիտություն
Բակալավրի կրթական ծրագիր
«Տնտեսագիտություն» բակալավրիատական կրթական ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ տնտեսագետ-մասնագետներ տնտեսության տարբեր ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ֆինանսաբանկային ոլորտի, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի տարբեր օղակների համար:
Առկա ուսուցման բակալավրի բոլոր կրթական ծրագրերում ութերորդ կիսամյակում կազմակերպվում է մասնագիտական պրակտիկա ՀՀ մասնավոր և պետական կազմակերպություններում ու գերատեսչություններում:
Ծրագրի շրջանավարտները բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող են զբաղեցնել հետևյալ պաշտոնները` տնտեսության կառավարման ապարատի աշխատող, տնտեսագետ (այդ թվում՝ սոցիալական ոլորտի), տնտեսական հարցերի գծով խորհրդական, տնտեսագետ-վերլուծաբան, ուսուցիչ և դասախոս: Նրանք կարող են աշխատել ՀՀ Կառավարությունում, նախարարություններում, պետական այլ գերատեսչություններում, մասնավոր հատվածում, ՀՀ բարձրագույն և հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև միջազգային կառույցներում:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու «Տնտեսագիտություն» մասնագիտության (առանց ընդունելության քննության) և այլ մասնագիտությունների գծով գործող մագիստրոսական ծրագրերում, ինչպես նաև կրճատված ժամկետներում՝ ստանալու բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան՝ 2-րդ մասնագիտության գծով:
Կոնտակտներ
«Տնտեսագիտություն» կրթական ծրագրի ղեկավար՝
տ.գ.թ., դոցենտ Կարեն Եղոյան
(+374 93) 611-640
k.yeghoyan@ysu.am