Տնտեսագիտություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կազմակերպվում է ՀՀ Կառավարության հաստատած՝ «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ի համաձայն:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ տնտեսագետ-մասնագետներ, որոնք իրենց մասնագիտական գործունեությամբ կնպաստեն տնտեսության տարբեր ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ֆինանսաբանկային ոլորտի, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի զարգացմանը:
Առավելությունները
Այս ծրագրի հաջող ավարտին ուսանողն ունակ կլինի ներկայացնելու ժամանակակից հավանականային, օպտիմիզացիոն, վիճակագրական, էկոնոմետրիկ մեթոդների կիրառության հիմնական ուղղությունները, ինչպես նաև մեկնաբանելու միկրո- և մակրոտնտեսագիտության հիմնական հասկացությունները, գլոբալ և լոկալ շուկաների հիմնախնդիրները:
Կրթական ծրագրի շրջանավարտները կկարողանան կատարել գործարարության համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական հաշվարկներ, գնահատել տարբեր կազմակերպությունների, արտադրաճյուղերի գործունեության տնտեսական արդյունավետությունը, տնտեսագիտական վերլուծություններով և հաշվարկներով նպաստել տնտեսվարող սուբյեկտների կողմից կայացվող որոշումներին և գործնական խնդիրների լուծմանը։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող են զբաղեցնել հետևյալ պաշտոնները` տնտեսության կառավարման համակարգի աշխատողներ, տնտեսագետներ (այդ թվում՝ սոցիալական ոլորտի), տնտեսական հարցերի գծով խորհրդականներ, տնտեսագետ-վերլուծաբաններ, ուսումնական հաստատություններում ուսուցիչներ և դասախոսներ: Նրանք հնարավորություն կունենան աշխատելու ՀՀ Կառավարությունում, նախարարություններում, պետական այլ գերատեսչություններում, մասնավոր կազմակերպություններում, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև միջազգային կառույցներում:
Ծրագրի շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել «Տնտեսագիտություն» մասնագիտության (առանց ընդունելության քննության) և այլ մասնագիտությունների գծով գործող մագիստրոսական ծրագրերում, ինչպես նաև՝ կարճ ժամանակահատվածում ստանալու բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում 2-րդ մասնագիտության գծով:
Կոնտակտներ
«Տնտեսագիտություն» կրթական ծրագրի ղեկավար՝
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Եղոյան
Հեռ. (+374 93) 611 640
Էլհասցե՝ k.yeghoyan@ysu.am
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի՝ հեռակա ուսուցման գծով փոխդեկան,
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Ներսիսյան
Հեռ. (+374 60) 710 641, (+374 93) 660 129
Էլհասցե՝ a.nersisyan@ysu.am
091112223332
marianna@ysu.am