
Շուկայագիտություն (մարքեթինգ)
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագիրը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական և կամընտրական դասընթացներից: Մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներն ունեն կիրառական նշանակություն և ուղղվածություն, վերաբերում են մարքեթինգի արդի խնդիրներին, մարտահրավերներին և ոլորտային փոփոխությունների կանխատեսումներին, մարքեթինգային ռազմավարությունների մշակմանը, շուկայում հետազոտությունների և վերլուծությունների իրականացմանը, թվային մարքեթինգի գործիքակազմի տիրապետմանը:

Ընդունելության պահանջները
Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի շրջանավարտների (տարբեր մասնագիտությունների), շուկայագետների և ձեռնարկատերերի համար, որոնք ցանկանում են զարգացնել շուկայագետի (մարքեթոլոգի) մասնագիտական որակները:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել տեղական և միջազգային շուկաների պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ՝ շուկայագետներ, ուսանողներին տալ տեսական գիտելիք և գործնական հմտություններ՝ կազմակերպություններում մարքեթինգային տարաբնույթ խնդիրներ լուծելու նպատակով, ապահովել մարքեթինգային վերլուծություններ և հետազոտություններ կատարելու մեթոդներին, մոդելներին և գործիքակազմին տիրապետելու հմտություններ, մասնագիտորեն պատրաստել կազմակերպություններում թվային մարքեթինգի (Digital Marketing), սոցիալական մեդիաների մարքեթինգի (SMM), սպառողների հետ հարաբերությունների կառավարման (CRM), հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության (PR) տեխնոլոգիաների ներդրման և կառավարման գործառույթների իրականացման մասնագետներ, ուսանողներին տալ մարքեթինգային ռազմավարությունների մշակման, կազմակերպությունների մարքեթինգային հնարավորությունների գնահատման, գովազդային քաղաքականության մշակման, մարքեթինգային գործունեության արդյունավետության գնահատման հմտություններ:
Առավելությունները
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի կատարելու կազմակերպության մարքեթինգային գործունեության արդյունավետության գնահատում, ներդնելու սոցիալական ցանցերում մարքեթինգային գործունեության կազմակերպման և կառավարման գործիքակազմ (SMM), կիրառելու թվային մարքեթինգի (Digital Marketing) գործիքները՝ ապրանքների և ծառայությունների մշակման, գովազդի, առաջխաղացման և բրենդավորման գործընթացներում, ներդնելու սպառողների հետ հարաբերությունների կառավարման համակարգ (CRM), տիրապետելու կազմակերպության մարքեթինգային ռազմավարությունների մշակման հմտություններին, տիրապետելու շուկայի ուսումնասիրության և մարքեթինգային հետազոտություններ կատարելու մեթոդաբանությանը և գործիքակազմին, տիրապետելու սպառողական վարքի կառավարման մեթոդներին:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտը կարող է կրթությունը շարունակել կրթության հաջորդ մակարդակում, հասարակական և հումանիտար գիտությունների ոլորտում:
Ավարտական կուրսում ուսանողներն անցնում են 2 ամիս տևողությամբ մասնագիտական պրակտիկա մասնագիտացված մարքեթինգային կազմակերպություններում, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպությունների մարքեթինգային բաժիններում:
Contacts
Կրթական ծրագրի ղեկավար՝
դոցենտ Աննա Հակոբջանյան