ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելության կարգ
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը դիմելու հնարավորություն ունեն ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կամ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (տե՛ս «Դիմում-հայտի լրացման կարգ» բաժինը):
1-ին փուլով ընդունելություն
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 1-ից հունիսի 28-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Ընդունելության 1-ին փուլի քննություններն անցկացվելու են ս.թ․ հուլիսի 2-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (2024/2025 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս․թ․ հուլիսի 18-ը ներառյալ։
Ընդունելության 1-ին փուլում անվճար համակարգ ընդունված դիմորդների ցանկը կտեղադրվի ԵՊՀ կայքէջում։
2-րդ փուլով ընդունելություն
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 16-ը՝ ժամը 18:00-ն:
Ընդունելության 2-րդ փուլի քննություններն անցկացվելու են ս․թ․ օգոստոսի 22-ին և 23-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (2024/2025 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս.թ. օգոստոսի 30-ը ներառյալ:
Պահանջվող փաստաթղթեր
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը (սքանավորված).
1. բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը* (միջուկի 1-ին էջը և գնահատականների միայն հայերեն հատվածը),
2. լուսանկար (3X4 չափսի),
3. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
4. անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
5. ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2470101276000001 հաշվեհամարին)։
Եթե փոխանցումը կատարված է առցանց տարբերակով և անդորրագրի վրա չի երևում վճարման նպատակը և դիմորդի անուն-ազգանունը, ապա պետք է ձեռագիր ավելացնել և սքանավորել:
*ԵՊՀ 2023 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված ֆակուլտետի դեկանի կողմից, իսկ ՀՀ այլ բուհերի՝ 2023 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած)՝ տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ տեղեկանք բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին, ինչպես նաև ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված:
Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
Ընդունելության քննության հարցաշար
- Անվանական և իրական ՀՆԱ: Գների ինդեքսները, դրանց տեսակները
- Աշխատանքի պահանջարկ և առաջարկ. ֆունկցիաները
- Աշխատանքի շուկայի հավասարակշռությունը նեոդասական և քեյնսյան հայեցակարգերում
- Ամբողջական առաջարկի ֆունկցիան. դասական և քեյնսյան մեկնաբանությունները
- Ամբողջական պահանջարկի ֆունկցիան
- Սպառման, խնայողությունների և տոկոսադրույքի փոխառնչությունները
- Խնայողությունների, ներդրումների և ընթացիկ հաշվի ֆորմալ վերլուծությունը: Ընթացիկ հաշիվը և միջազգային առևտուրը: Առևտրային հաշվեկշիռ
- Փողի տեսակները և ֆունկցիաները: Փողի առաջարկը: Փողի բազա և զանգված
- Դեպոզիտային, վարկային և փողի մուլտիպլիկատորներ
- Փողի գործառնական և սպեկուլյատիվ պահանջարկը: Բաումոլ-Թոբինի մոդելը
- Փողի զանգվածի, փոխարժեքի և գների մակարդակի ընդհանուր հավասարակշռությունը
- Փողի շուկայի հավասարակշռությունը նեոդասական և քեյնսյան հայեցակարգերում: LM կորը, դրա հանրահաշվական և գրաֆիկական տեսքերի ստացումը
- Հավասարակշռությունը ապրանքների և ծառայությունների շուկայում. Քեյնսյան խաչը: Բազմարկիչ
- Հավասարակշռությունը ապրանքների և ծառայությունների շուկայում. IS կորը, դրա հանրահաշվական և գրաֆիկական տեսքերի ստացումը
- IS-LM մոդելը: Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները IS-LM մոդելում
- IS-LM մոդելը և ամբողջական պահանջարկի կորը
- Մանդել-Ֆլեմինգի մոդելը լողացող փոխանակային կուրսի դեպքում
- Մանդել-Ֆլեմինգի մոդելը հաստատագրված փոխանակային կուրսի դեպքում
- Փոխանակային կուրսերը և գնողունակության համարժեքությունը: Միջազգային տոկոսային արբիտրաժ
- Ինֆլյացիա. էությունը, տեսակները, հետևանքները:
- Ֆիլիպսի կորը և դրա մոնետարիստական մեկնաբանությունը. կապը AD-AS մոդելի հետ
- Տնտեսական պարբերաշրջանը (ցիկլը): Ցիկլի փուլերը: Ցիկլային և ոչ ցիկլային տատանումներ: «Մեծ դեպրեսիան»
- Եկամուտների բաշխման տնտեսական հիմքերը: Լորենցի կորը և Ջինի գործակիցը
- Ընդհանուր և սահմանային օգտակարություն: Փոխարինման սահմանային նորմի և սահմանային օգտակարության կապը
- Պահանջարկի ֆունկցիայի գնային և ոչ գնային գործոնները: Առաձգականություն
- Ընդհանրացված, գնային, եկամտային և խաչաձև պահանջարկի ֆունկցիաներ: Սպառողական բարիքների տիպերը: Գիֆֆենի պարադոքսը: Էնգելի կորերը
- Սպառողական ավելցուկ և օպտիմալ փոխհատուցում
- Ռեսուրսների ոչ արդյունավետ բաշխումը զուտ մենաշնորհի պայմաններում: Բնական մոնոպոլիաները և դրանց կարգավորումը
- Ռեսուրսների համամասնության Հեկշեր–Օհլինի թեորեմը և համաշխարհային շուկայում գործոնների գների հավասարեցումը
- Եկամուտների բաշխման վրա արտաքին առևտրի ազդեցության Ստոլպեր–Սամուելսոնի թեորեմը
- Արտաքին առևտրի վրա տնտեսական աճի ազդեցության Ռիբչինսկու թեորեմը
- Մաքսային և ոչ մաքսային քաղաքականությունների ազդեցությունը արտաքին առևտրի վրա
- Ռեսուրսների համամասնության թեորեմի ստուգումը. Լեոնտևի պարադոքսը և դրա մեկնաբանությունները
- Մրցակցային առավելությունների Պորտերի տեսությունը
- Վճարային հաշվեկշիռը, դրա կառուցվածքը և կարգավորման եղանակները
- Արտաքին առևտրի հավասարակշռությունը. մեկնաբանությունը Էջվորդի արկղի միջոցով
- Արժութային փոխարժեքը, դրա տեսակները և արժութային գործարքները
- Գլոբալ տնտեսական հիմնախնդիրները և միջազգային տնտեսական ինտեգրումը
- Զարգացած, զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների տնտեսությունների առանձնահատկությունները
- Պետությունը և շուկան: Պետության տնտեսական գործառույթները
Գրականության ցանկ
Թորոսյան Թ., Միջազգային տնտեսագիտություն. առևտուր և ֆինանսներ Ե., 2005։
Մենքյու Գ., Մակրոտնտեսագիտություն, Երևան, 1997։
Макконел К. П. Брю С. Л. Макроэкономика (ցանկացած հրատ.)․
Сакс Дж., Ларрен Ф. Макроэкономика: глобальный подход. Москва 1996.
Тарасевич Л. С., Гребенников П. И., Леусский А. И. Макроэкономика. (ցանկացած հրատ.)․
Халл Вариан. Микроэкономика. Промежуточный уровень. Современный подход
Ломакин В. К. “Мировая экономика”, М., 2007.
Экономика предприятия. Под ред. Волкова, М., 2003.
- Дж. Стиглиц; Экономика государственного сектора. М., 1997.