Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
042101.15.7 - Իրավագիտություն
Մասնագիտացումը՝
042101.15.7 - Մարդու իրավունքներ և սահմանադրական արդարադատություն
Շնորհվող որակավորումը՝
իրավագիտության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Ընդհանուր կրթական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
2301 | Տեղեկատվական տեխնոլոգիաները իրավագիտական հետազոտություններում | 0 |
1-ին կիսամյակ
գործ.- 30 ժամ
շաբաթական 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
2301/Մ01
1. Դասընթացի նպատակ
ուսանողները ձեռք բերեն տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտություններ և կարողանան կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
●աշխատել տեքստի, գրաֆիկական օբյեկտների, աղյուսակների հետ ●մշակել հոդվածները, գիտական աշխատությունները և այլ փաստաթղթերը ●աշխատել էլեկտրոնային աղյուսակների հետ ●կազմել դիագրամներ և գրաֆիկներ, կատարել հաշվարկներ իրականացնել տվյալների հավաքագրում ●նախագծել և ստեղծել տվյալների բազա ●օգտվել տեղեկատվական մասնագիտական համակարգերից, նախագծել և ստեղծել տվյալների բազա բ. գործնական մասնագիտական կարողություններ ●ստեղծել հարցումներ, ձևեր, հաշվետվություններ, ●ստեղծել ներկայացումներ, օբյեկտների վրա կիրառել անիմացիոն և ձայնային էֆեկտներ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ իրականացնել տվյալների հավաքագրում 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողները ձեռք բերեն տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտություններ և կարողանան կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասերն անցկացվում են համակարգչի միջոցով:
2.Ուսուցողական նյութերը և ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները տրամադրվում են ուսանողներին էլեկտրոնային տեսքով: 3.Ընթացիկ և եզրափակիչ ստուգումները անցկացվում են համակարգչի միջոցով: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է ընթացիկ ստուգումների արդյունքների հիման վրա՝ 8 միավոր առավելագույն արժեքով, դասընթացին մասնակցության հիման վրա` 2 միավոր առավելագույն արժեքով և եզրափակիչ աշխատանքի հիման վրա` 10 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 5 հարց, յուրաքանչյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
Ստուգարքը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 13 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Բաժին 1. Իրավական տեղեկատվական համակարգերի և համացանցային ռեսուրսներից օգտվելու հմտություններ, տվյալների հավաքագրում :
Բաժին 2. Խմբագրիչներ. դրանց կիրառումը իրավական գրագրությունում և էլեկտրոնային կառավարման ընթացքում: Բաժին 3. Ծանոթություն տվյալների հենքերի ստեղծմանը և կառավարմանը, դրանց կիրառումը էլեկտրոնային արդարադատության համակարգում: |
||
1901 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
I կիսամյակ
15 դասախոսություն
Շաբաթական 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1901/Մ15
1. Դասընթացի նպատակ
Դասընթացի նպատակն է ձևավորել իմացություն գիտության, գիտական հետազոտության, գիտական գործունեության մասին, սովորեցնել գիտական հետազոտության կազմակերպման և անցկացման հիմնադրույթները, հաղորդել գիտելիքներ և հմտություններ գիտական հետազոտության մեթոդների, աղբյուրների ու պրակտիկ ինֆորմացիայի հետ աշխատանքի, գիտական հետազոտությունների նախապատրաստման և ձևավորման կարգի մասին
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.նկարագրել գիտությունը որպես ճանաչողության ոլորտ, գիտական գործունեության իրավական կարգավորման հիմունքները և հետազոտության անցկացման փուլերը, գիտական աշխատանքի ձևավորման, լեզվի և ոճի առանձնահատկությունները. 2. բացատրել գիտական հետազոտության մեթոդները, դրանց տեսակները, մասնագիտական ոլորտի մեթոդաբանական առանձնահատկությունները. 3. քննարկել գիտական հետազոտության թեմայի ընտրության, հետազոտության պլանավորման և իրականացման փուլերը, դրանց առանձնահատկությունները. բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.կատարել ինքնուրույն գիտական հետազոտություն, վերլուծել ստացված աղբյուրները և մշակել խորհրդատվություն իրավական ինստիտուտի կատարելագործման համար, 2. ընտրել գիտական անհրաժեշտ մեթոդներ` ելնելով հետազոտության առարկայից. գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.դրսևորելու վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Դասընթացի նպատակն է ձևավորել իմացություն գիտության, գիտական հետազոտության, գիտական գործունեության մասին, սովորեցնել գիտական հետազոտության կազմակերպման և անցկացման հիմնադրույթները, հաղորդել գիտելիքներ և հմտություններ գիտական հետազոտության մեթոդների, աղբյուրների ու պրակտիկ ինֆորմացիայի հետ աշխատանքի, գիտական հետազոտությունների նախապատրաստման և ձևավորման կարգի մասին
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ.
2. ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3. սոցիալական նախագծեր, ինտերակտիվ ելույթ, որոշումների ծառ, ուղեղային գրոհ, ունեցի՛ր դիրքորոշում համառոտ ելույթ. 4. բանավեճ և քննարկում, դերային խաղեր. 5. ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք. 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1.Ինքնուրույն աշխատանք. Առաջադրվում է գիտագործնական խնդիր։ Խնդիրը լուծելու համար սովորողին թույլատրվում է օգտվել միայն անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերից։ Սովորողը խնդիրը լուծելիս կարող օգտվել տեսական գրականությունից, գիտագործնական նյութերից, դատական պրակտիկայից։ Սովորողը գնահատվում է 8 միավոր առավելագույն արժեքով, հետևյալ սկզբունքով՝
- փաստերի համադրում - 1 միավոր - անհրաժեշտ նորմերի վկայակոչում - 2 միավոր - պատճառաբանություն (խնդրի լուծման համար անհրաժեշտ մեթոդների/մեթոդաբանության ընտրություն, իրավանորմերի վերլուծություն մեթոդի/ մեթոդաբանության համատեքստում, փաստերի նկատմամբ իրավանորմերի կիրառման գործընթաց) - 3 միավոր - խնդրի լուծման վերաբերյալ սեփական եզրահագումը - 2 միավոր 2.Մասնակցություն. Գնահատվում է առավելագույնը 3 միավորով։ Եզրափակիչ քննություն. Անցկացվում է բանավոր։ Եզրափակիչ քննությունը բանավոր անցկացնելը հետապնդում է նպատակ՝ հասկանալու սովորողի ակադեմիական խոսքի զարգացվածության և նյութի յուրացվածության աստիճանը։ Սովորողը պատասխանելու է 3 հարցի։ Քննությունն անցկացվելու է հարցատոմսով։ Յուրաքանչյուր հարցատոմս ներառելու է 3 հարց։ Հարցատոմսի հարցերից մեկի պատասխանն առավելագույնը գնահատվելու է 2 միավոր, իսկ մյուս երկու հարցերից յուրաքանչյուրը՝ 3 միավոր։ Գնահատվում է առավելագույնը 9 միավոր։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
իրավագիտության մեթոդաբանությունը.
2. իրավական հետազոտությունների կառուցվածքը և կազմակերպումը. 3. էմպիրիկ իրավական հետազոտությունների մեթոդաբանությունը. 4. տեսական և մետատեսական իրավական հետազոտությունների մեթոդաբանությունը. |
Մասնագիտական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
1906 | Մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանություն | 6 |
1-ին կիսամյակ
դաս.- 60
ժամ/շաբ. 4
ՊԱՐՏԱԴԻՐ
1906.Մ 14
1. Դասընթացի նպատակ
1.ուսանողին ծանոթացնել մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշպանության բովանդակությանը,
2.ուսանողին տրամադրել խորը և բազմակողմանի գիտելիքներ մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշպանության մեխանիզմների և ինստիտուտների վերաբերյալ, 3.ուսանողին սովորեցնել մեկնաբանել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային փաստաթղթերի դրույթները, ծանոթացնել դրանց կիրառման պրակտիկային, 4.զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները և հմտությունները տարբեր միջազգային կառույցների կողմից մարդու իրավունքների պաշտպանության իրականացմանը ուղղված ընթացակարգերի որոլտում՝ քննարկելով դրանք, այդ թվում՝ առանձին իրավունքների համատեքստում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացահայտել մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշպանության բովանդակությունը, 2.ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային համապարփակ և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից իրականացվող ընթացակարգերը, 3.վերլուծել մարդու իրավունքների պաշպանության միջազգային փաստաթղթերի և ներպետական օրենսդրության փոխհարաբերությունը և փոխազդեցությունը: (բուն մասնագիտական կարողություններ) 1.մեկնաբանել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային փաստաթղթերի դրույթները, ծանոթացնել դրանց կիրառման պրակտիկային՝ լուծելով առանձին իրավունքներին առնչվող բարդ գործնական խնդիրները, 2.նախապատրաստել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող հայցադիմում: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ), 2.վերլուծել փաստեր՝ կատարելով հետևություններ, 3.ստեղծագործաբար կիրառել ունեցած գիտելիքները, ներկայացնելու զեկուցումներ, հետազոտությունների արդյունքներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
1.ուսանողին ծանոթացնել մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշպանության բովանդակությանը,
2.ուսանողին տրամադրել խորը և բազմակողմանի գիտելիքներ մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշպանության մեխանիզմների և ինստիտուտների վերաբերյալ, 3.ուսանողին սովորեցնել մեկնաբանել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային փաստաթղթերի դրույթները, ծանոթացնել դրանց կիրառման պրակտիկային, 4.զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները և հմտությունները տարբեր միջազգային կառույցների կողմից մարդու իրավունքների պաշտպանության իրականացմանը ուղղված ընթացակարգերի որոլտում՝ քննարկելով դրանք, այդ թվում՝ առանձին իրավունքների համատեքստում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություններ,
2.Բանավեճեր, քննարկումներ, 3.Կոնկրետ իրավիճակների վերլուծություն 4.Ռեֆերատներ, պրեզենտացիաներ 5.Խմբային աշխատանք 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ քնությունները հետազոտական աշխատանքի գնահատման հիման վրա, առաջինը՝ 5, երկրորդը՝ 4 միավոր առավելագույն արժեքով, միավորների քայլը 0.5 է: Առավելագույնը 3 միավոր տրվում է մասնակցությանը, առավելագույնը 8 միավոր տրվում է ընթացիկ ստուգումներին, որը ձևավորվում է դասախոսություններին և սեմինարներին ուսանողի ակտիվությամբ՝ զեկույցներ ներկայացնելով, հարցերին պատասխանելով,
առաջադրված խնդիրները լուծելով, բանավեճերի արդյունքներով: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1.Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների միջազգային-իրավական պաշտպանության հասկացությունը և բովանդակությունը,
2.Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային-իրավական փաստաթղթերը, դրանց դասակարգումը և տեսակները, 3.Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ունիվերսալ համակարգը, 4.Մարդու իրավունքների միջազգային պաշտպանության կոնվենցիոն մեխանիզմները, 5.Մարդու իրավունքների պաշտպանության տարածաշրջանային համակարգերը, 6.Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարանը որպես մարդու իրավունքների միջազգային պաշտպանության կոնվենցիոն մեխանիզմն, 7.Մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշտպանությունը միջազգային մարդասիարական իրավունքի համատեքստում, 8.Առանձին իրավունքների քննարկում մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշտպանության մեխանիզմների պրակտիկայի համատեքստում: |
||
1901 | Իրավունքի սոցիոլոգիա | 6 |
1-ին կիսամյակ
դաս.- 40, սեմ.–20
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1901/Մ04.
1. Դասընթացի նպատակ
·սովորեցնել պետաիրավական ինստիտուտների դերն ու նշանակությունը սոցիալական համակարգում,
·ներկայացնել պետության և իրավունքի՝ որպես կարևրորագույն սոցիալական երևույթների իրական դերը, ·նպաստել պետաիրավական երևույթների սոցիալական դիտարկումների մեթոդաբանական հիմքերի յուրացմանը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրել իրավունքի սոցոլոգիայի հիմնական կատեգորիաները, բնութագրել իրավունքի սոցոլոգիայի տեղը և դերը իրավագիտության համակարգում, 2.նկարագրել իրավունքի սոցիոլոգիայի մեթոդները, իրավունքի էմպիրիկ հետազոտման մեթոդները, իրավունքի սոցիոլոգիայի պատմությունը և հիմնական հայեցակարգերը, 3.քննարկել իրավունքի սոցիալական պայմանավորվածությունը, օրինաստեղծագործության սոցիալական նախադրյալները, 4.բացատրել իրավունքի գործողության սոցիալական կառուցակարգը, դրա փուլերը, օրենսդրության արդյունավետության սոցիալական պայմանները և գործոնները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կատարել սոցոլոգիական իրավական վելուծություն և հետազոտություն, օգտագործելով սոցիոլոգիայի գործիքային միջոցները, 2.բացահայտել իրավունքի սոցիալական պայմանավորվածության գործոնները, կատարել նորմատիվ նյութի սոցիոլոգիական գնահատում՝ կիրառելով իրավական երևույթների սոցիոլոգիական վերլուծության ու հետազոտման մեթոդները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·սովորեցնել պետաիրավական ինստիտուտների դերն ու նշանակությունը սոցիալական համակարգում,
·ներկայացնել պետության և իրավունքի՝ որպես կարևրորագույն սոցիալական երևույթների իրական դերը, ·նպաստել պետաիրավական երևույթների սոցիալական դիտարկումների մեթոդաբանական հիմքերի յուրացմանը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորոշում. համառոտ ելույթ. 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 5.ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ քննություններն անցկացվում են բանավոր, առավելագույնը 6 միավոր, յուրաքանչյուրը՝ 3 միավոր առավելագույն արժեքով։
Ընթացիկ ստուգումը գնահատվում է 3 միավոր առավելագույն արժեքով։ Մասնակցությունը՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ Եզրափակիչ քննություն. Անցկացվում է բանավոր, առավելագույնը 8 միավոր, հարցատոմսով հարցման միջոցով: Հարցատոմսը պարունակում է 2 տեսական հարց, (յուրաքանչյուրը 4 միավոր, միավորների քայլը 0.5 է): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Իրավունքի սոցոլոգիան որպես ինքնուրույն իրավաբանական գիտություն: Իրավունքի սոցոլոգիայի մեթոդոլոգիան: Իրավունքի սոցիոլոգիայի էմպիրիկ մեթոդների վերլուծությունը: Իրավունքին սոցիոլոգիական մոտեցման ձևավորումը և զարգացումը: Իրավունքի սոցիալական պայմանավորվածությունը: Օրինաստեղծման սոցիոլոգիական նախաադրյալների վերլուծությունը: Իրավունքի գործունեության սոցիալական մեխանիզմը: Օրենսդրության արդյունավետությունը: Պետական իշխանությունը որպես սոցիալական իշխանության զարգացման փուլ: Իրավաբանական կոնֆլիկտոլոգիա: Իրավունքի սոցիոլոգիայի զարգացման ուղիները:
|
||
1905 | Սահմանադրական արդարադատություն | 3 |
1-ին կիսամյակ
դաս. -30 ժամ
Շաբաթական 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1905/Մ01.
1. Դասընթացի նպատակ
1.ուսանողներին սովորեցնել սահմանադրական վերահսկողությունը պետական իշխանության համակարգում, սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինների համակարգը, դրանց կազմավորման և լիազորությունների իրականացման կարգն ու առանձնահատկությունները, այդ վերահսկողության ձևերը,
2.ներկայացնել սահմանադրական վերահսկողության ամերիկյան և եվրոպական համակարգերի ընդհանրությունները և տարբերությունները, դրանց զարգացման պատմական փուլերը, արտասահմանյան երկրների փորձը, այդ համատեքստում ՀՀ սահմանադրական վերահսկողության առանձնահատկությունները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացատրել սահմանադրական վերահսկողության ձևերը և նկարագրել սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինների համակարգը, 2.քննարկել սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման և լիազորությունների իրականացման կարգն ու առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.գնահատել պետական իշխանության համակարգում սահմանադրական վերահսկողության դերը, 2.մշակել ՀՀ սահմանադրական վերահսկողության կատարելագործման առաջարկներ արտասահմանյան երկրների փորձի հիման վրա, 3.պատրաստել դիմում ուղղված ՀՀ սահմանադրական դատարանին, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
1.ուսանողներին սովորեցնել սահմանադրական վերահսկողությունը պետական իշխանության համակարգում, սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինների համակարգը, դրանց կազմավորման և լիազորությունների իրականացման կարգն ու առանձնահատկությունները, այդ վերահսկողության ձևերը,
2.ներկայացնել սահմանադրական վերահսկողության ամերիկյան և եվրոպական համակարգերի ընդհանրությունները և տարբերությունները, դրանց զարգացման պատմական փուլերը, արտասահմանյան երկրների փորձը, այդ համատեքստում ՀՀ սահմանադրական վերահսկողության առանձնահատկությունները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորոշում. համառոտ ելույթ. 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 5.ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ քնություններից առաջինը բանավոր է, իսկ երկրորդը՝ հետազոտական աշխատանքի գնահատման հիման վրա, առաջինը՝ 5, երկրորդը՝ 4 միավոր առավելագույն արժեքով, միավորների քայլը 0.5 է: Առավելագույնը 3 միավոր տրվում է դասախոսություններին և սեմինարներին մասնակցության, առավելագույնը 8 միավոր տրվում է ընթացիկ ստուգումների համար, որը ձևավորվում է դասախոսություններին և սեմինարներին ուսանողի դրսևորած ակտիվությունից, ներկայացված զեկույցներից, առաջադրված խնդիրների լուծումից բանավեճերին մասնակցելու արդյունքներից:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Սահմանադրական վերահսկողության տեղն ու դերը պետական իշխանության համակարգում: դատական սահմանադրական վերահսկողության ձևերը: Սահմանադրական արդարադատության մարմինների համակարգը: Սահմանադրական դատարանի լիազորությունները և գործունեության կարգը: Սահմանադրական դատարանի որոշումների բնույթը: Սահմանադրական արդարադատության համակարգերի հետագա զարգացման հիմնական խնդիրները և ուղղությունները
|
||
1905 | Հարկային և մաքսային վարչարարություն | 6 |
6. 1-ին կիսամյակ
դաս.-40, գործ. 20
Շաբաթական 4 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1905/Մ18
1. Դասընթացի նպատակ
1.ուսանողին սովորեցնել հարկային և մաքսային վարչարարության իրավական հիմքերը կիրառելու եղանակները,
2.ներկայացնել հարկային և մաքսային վարչարարության առանձնահատկությունները, վարչարարության ընդհանուր սկզբունքների դրսևորման սահմանները, նպաստել հարկային և մաքսային վարչարարության իրավական հիմքերի ու իրավակիրառ պրակտիկայի համարժեք յուրացմանը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացատրել հարկային և մաքսային վարչարարության իրավական հիմքերն ու իրականացման եղանակները, այդ վարչարարության էությունն ու առանձնահատկությունները, 2.վերհիշել մաքսային վարչարարության առնչությամբ արդի միջազգային իրավական հիմքերի, հատկապես ԵԱՏՄ-ի մաքսային օրենսգրքի դրույթները, 3.բացատրել հարկային վարչարարության իրավական հիմքերի և վարչարարության ընդհանուր իրավական հիմքերի փոխհարաբերության շրջանակները, դրանց զարգացման միտումները սահմանադրական բարեփոխումների համատեքստում: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.պատրաստել հարկային և մաքսային վարչական վարույթի ակտերի նախագծեր, հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող վարութային փաստաթղթեր (արձանագրություններ, որոշումներ և այլն), 2.ինքնուրույն իրականացնել հարկային կամ մաքսային վարչարարություն, լուծել այդ փուլում ծագող հնարավոր իրավական խնդիրները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
1.ուսանողին սովորեցնել հարկային և մաքսային վարչարարության իրավական հիմքերը կիրառելու եղանակները,
2.ներկայացնել հարկային և մաքսային վարչարարության առանձնահատկությունները, վարչարարության ընդհանուր սկզբունքների դրսևորման սահմանները, նպաստել հարկային և մաքսային վարչարարության իրավական հիմքերի ու իրավակիրառ պրակտիկայի համարժեք յուրացմանը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորոշում. համառոտ ելույթ. 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 5.ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննությունները գրավոր են` առաջինը 4 միավոր, 2-ը՝ 5 միավոր: Ուսանողների մասնակցությունը առավելագույնը՝ 3 միավոր, ընթացիկ ստուգումները՝ 8 միավոր: Ընթացիկ ստուգումների գնահատականը ձևավորվում է կատարված հանձնարարությունների կատարման, զեկույցներ ներկայացնելու, առաջադրված խնդիրները լուծելու արդյունքում:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Հարկային վարչարարության հասկացությունը և իրավական հիմքերը: Մաքսային վարչարարության հասկացությունը և իրավական հիմքերը (ԵԱՏՄ-ի իրավական փաստաթղթերը): Հարկային վարչարարության առանձնահատկությունները: Մաքսային վարչարարության առանձնահատկությունները: Հարկային վարչարարության փուլերը, դրանց առանձնահատկությունները: Մաքսային վարչարարության փուլերը, դրանց առանձնահատկությունները: Հարկային և մաքսային վարչարարության շրջանակներում ընդունված վարչական ակտերի, կատարված գործողությունների և թույլ տված անգործության բողոքարկման ընթացակարգերը:
|
||
1901 | Իրավունքի տեսության արդի հիմնախնդիրները | 3 |
2-րդ կիսամյակ
15 ժամ դաս., 15 ժամ սեմինար
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1901/Մ15
1. Դասընթացի նպատակ
1. ուսանողին մոտ ձևավորել գիտելիքներ պետության և իրավունքի ծագման, գործողության, զարգացման հիմնախնդիրների, իրավունքի տեսության այլ բանավեճային հարցերի վերաբերալ,
2. ծանոցաթնել ուսանողներին իրավունքի տեսության նորագույն մեթոդաբանական մոտեցումներին և հայեցակարգերին, ձևավորել դրանց կիրառման հմտություններ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.նկարագրել պետության և իրավունքի տեսության հիմնախնդիրների շրջանակը, քննարկել իրավունքի և պետականության զարգացման արդի ուղղությունները, 2.քննարկել իրավունքի համակարգ, իրավական համակարգ, օրենսդրության համակարգ հասկացությունները, դրանց հարաբերակցության հիմնախնդիրները, 3.բացատրել իրավական պատասխանատվության տեսագործնական հիմնախնդիրները, օրինականություն և իրավական օրինականություն հասկացությունների հարաբերակցությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.համեմատել պետության և իրավունքի տեսության հիմնահարցերի վերաբերյալ տարակարծիք մոտեցումները, 2.կատարել պետաիրավական երևույթների հիմնախնդիրային վերլուծություն, 3.համեմատել պետության և իրավունքի վերաբերյալ տարատեսակ մոտեցումները՝ անել ինքնուրույն հետևություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
1. ուսանողին մոտ ձևավորել գիտելիքներ պետության և իրավունքի ծագման, գործողության, զարգացման հիմնախնդիրների, իրավունքի տեսության այլ բանավեճային հարցերի վերաբերալ,
2. ծանոցաթնել ուսանողներին իրավունքի տեսության նորագույն մեթոդաբանական մոտեցումներին և հայեցակարգերին, ձևավորել դրանց կիրառման հմտություններ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորորշում. համառոտ ելույթ. 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 5.ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Նախատեսված է 2 ընթացիկ քննություն,՝ յուրաքանչյուրը գնահատվում է 4 միավոր,
ընթացիկ ստուգում՝ 4 միավոր ինքնուրույն աշխատանք՝ 5 միավոր մասնակցություն՝ 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Իրավունքի տեսության հիմնախնդիրների հասկացությունը, տեսության զարգացումը և հիմնախնդիրների ձևավորումը: Իրավունքի առաջացման հիմնախնդիրները: Հասարակության, իրավունքի և պետականության միասնությունը: Իրավունքի զարգացման ուղղությունները: Պետության և իրավունքի հարաբերակցությունը: Իրավունքի էությունը, հասկացությունը, նշանակությունը: Իրավահասկացության հայեցակարգերը: Իրավունքի համակարգ, իրավական համակարգ, օրենսդրության համակարգ: Ժամանակակից հասարակության պետաիրավական զարգացման հիմնախնդիրները: Փոփոխության տեսության մեթոդը և դրա կիրառումը պետության պետական իրավական քաղաքականության խնդիրների լուծման ժամանակ։
|
||
1905 | Վարչական վարույթ և դատավարություն | 6 |
2-րդ կիսամյակ
Դաս. 60 ժամ
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1905/Մ03
1. Դասընթացի նպատակ
·ուսանողին սովորեցնել վարչական վարույթի և վարչական դատավարության դերն ու նշանակությունը հանրային իրավահարաբերություններում,
·ներկայացնել վարչական վարույթի շրջանակներում անձանց իրավունքների իրացման և արտադատական կարգով պաշտպանության իրավական հիմքերն ու գործնական եղանակները, ·նպաստել վարչական դատավարության իրավական հիմքերի ու դատական պրակտիկայի համարժեք յուրացմանը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.նկարագրել կոնկրետ վարչական վարույթին կամ դատավարությանն առնչվող համապատասխանաբար վարչական ակտի կամ դատական ակտի նախագծերին ներկայացվող պահանջները, 2. թվարկել վարչական վարույթի փուլերով թելադրված գործողությունները, բացատրել վարչական վարույթի առանձնահատկությունների իրավական հիմքերն ու սահմանները, 3.բացատրել վարչական դատավարության հիմնարար սկզբունքներն ու առանձնահատկությունները, քննարկել վարչական վարույթի և վարչական դատավարության զարգացման միտումները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.պատարստել վարչական վարույթի ակտերի նախագծեր, 2.մշակել վարչական դատավարության շրջանակներում ընդունվող դատական ակտերի նախագծեր, 3.ինքնուրույն իրականացնել վարչական վարույթ և վարչարարություն, կազմել անհրաժեշտ արձանագրություններ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·ուսանողին սովորեցնել վարչական վարույթի և վարչական դատավարության դերն ու նշանակությունը հանրային իրավահարաբերություններում,
·ներկայացնել վարչական վարույթի շրջանակներում անձանց իրավունքների իրացման և արտադատական կարգով պաշտպանության իրավական հիմքերն ու գործնական եղանակները, ·նպաստել վարչական դատավարության իրավական հիմքերի ու դատական պրակտիկայի համարժեք յուրացմանը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ, 2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորոշում. համառոտ ելույթ. 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 5.ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին ընթացիկ քննությունն անցկացվում է հետազոտական աշխատանքի հիման վրա՝ առավելագույնը 3 միավոր, 2-րդ ընթացիկ քննությունն անցկացվում է հետազոտական աշխատանքի հիման վրա՝ առավելագույնը 3 միավոր։ Ընթացիկ ստուգումը գնահատվում է 2 միավոր առավելագույն արժեքով, մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 3 միավոր իսկ եզրափակիչ քննությունն անցկացվում է բանավոր՝ առավելագույնը 9 միավոր:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Վարչարարության հասկացությունը և փոխհարաբերությունը վարչական վարույթի հետ: Վարչական վարույթի և վարչարարության հիմնարար սկզբունքները: Վարչական վարույթի և վարչարարության միջազգային իրավական չափանիշները: Վարչական վարույթի հիմնադրույթները: Վարչական ակտը, դրա տեսակները և ձևերը: Վարչական ծախսերը: Պատասխանատվությունը վարչարարությամբ պատճառված վնասի համար:
Վարչական դատավարության և վարչական արդարադատության ինստիտուտների հիմնադրույթները: Վարչական դատավարության կայացման նախադրյալները: Վարչական դատավարության իրավական հիմքերը: Վարչական դատավարության մասնակիցները: Ապացույցները: Գործի քննությունը և լուծումը վարչական դատարանում: Հատուկ վարույթներ: Վարչական վարույթի, վարչարարության և վարչական դատավարության վերաբերյալ միջազգային իրավունքի չափանիշները և դրանց հիմնական համակարգերը արտասահմանյան երկրներում: |
||
1901 | Իրավաստեղծագործության հիմունքներ | 6 |
2-րդ կիսամյակ
40 ժամ դասախոսություն, 20 ժամ սեմինար
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1901/Մ05.
1. Դասընթացի նպատակ
·ուսանողին սովորեցնել իրավաստեղծագործության` որպես իրավական գործընթացի փուլերը, դրան նախորդող իրավակազմավորման գործընթացի վրա ազդող գործոնները, իրավաստեղծագործության տեսակները և դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները, իրավական փորձարարության կազմակերպման և անցկացման մեխանիզմները, իրավաստեղծագործական տեխնիկայի կանոները, հնարքները, միջոցները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացատրել իրավաստեղծագործությունը որպես պետական գործունեության տեսակ, թվարկել դրա հատկանիշները, իրավաստեղծագործության տեսակները, 2.թվարկել և նկարագրել իրավաստեղծագործության սկզբունքները, իրավաստեղծագործության (օրինաստեղծագործության) հիմնական փուլերը, բացատրել դրանցից ամեն մեկի էությունը, 3.դասակարգել և բացատրել իրավունքի համակարգման տեսակները, թվարկել իրավաստեղծագործության տեխնիկայի և նորմատիվ իրավական ակտերի համակարգման կանոնները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.կիրառել /օգտագործել/ իրավաստեղծագործական տեխնիկայի կանոնները, հնարքները, միջոցները՝ կատարելով իրավաստեղծ աշխատանք պետական մարմիններում, կորպորատիվ կազմակերպություններում, 2.առաջարկել իրավական գործունեության կատարելագործման, նորմատիվ և կորպորատիվ ակտերի համակարգման նախաձեռնություններ, իրականացնել նորմատիվ ակտերի համակարգչային և մատյանային հաշվառում, գրանցում, պահպանում, 3.ընտրել իրավունքի համակարգման համապատասխան տեսակը` ելնելով ոլորտի իրավական կարգավորման կատարելագործման կարիքներից, իրականացնել նորմատիվ ակտերի փորձաքննություն, տալ իրավական եզրակացություններ, անցկացնել օրենքի որակի գնահատում. գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝ մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·ուսանողին սովորեցնել իրավաստեղծագործության` որպես իրավական գործընթացի փուլերը, դրան նախորդող իրավակազմավորման գործընթացի վրա ազդող գործոնները, իրավաստեղծագործության տեսակները և դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունները, իրավական փորձարարության կազմակերպման և անցկացման մեխանիզմները, իրավաստեղծագործական տեխնիկայի կանոները, հնարքները, միջոցները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2.ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3.աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորորշում. համառոտ ելույթ. 4.բանավեճ և քննարկում, դերային խաղեր: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Երկու ընթացիկ քննությունները բանավոր են` առաջինը 4 միավոր, երկրորդը` 5 միավոր: 8 միավոր ընթացիկ ստուգումից և 3 միավոր մասնակցությունից։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Իրավաստեղծագործության հիմունքների առարկայական ոլորտը և դասընթացի կառուցվածքը: Իրավակազմավորում և իրավաստեղծագործություն: Իրավաստեղծագործության հասկացությունը և հատկանիշները, տեսակները, սկզբունքները և մեթոդոլոգիական հիմունքները: Իրավական ակտի նախագծի կազմումը, ներկայացումը, պաշտոնական քննարկումը, ընդունումը և հրապարակումը: Իրավաստեղծագործություն և իրավական փորձարարություն: Նորմատիվ իրավական ակտի որակը: Իրավաստեղծագործության տեխնիկա:
|
Կրթական այլ մոդուլներ
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
1901 | Գիտական սեմինար | 2 |
1,2,3 կիսամյակ
30
Շաբաթական 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1901/1905 Մ02
1. Դասընթացի նպատակ
մագիստրոսներին ներկայացնել մարդու իրավունքների և սահմանադրական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաներին առնչվող հարցադրումների ընտրության գործում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ մշակելու և ներկայացնելու, արդիական հարցերով գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.մասնագիտական գիտելիք և իմացություն 1. ներկայացնել մարդու իրավունքների և սահմանադրական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները, 2. ինքնուրույն ընտրել գիտական հետազոտության մեթոդները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. իրականացնել ինքնուրույն գիտական հետազոտություն, 4. ներկայացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 6. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
մագիստրոսներին ներկայացնել մարդու իրավունքների և սահմանադրական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաներին առնչվող հարցադրումների ընտրության գործում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ մշակելու և ներկայացնելու, արդիական հարցերով գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Դիդակտիկ նյութերի պատրաստում։
Գիտական հաղորդումներ և զեկույցներ։ Քննարկում և բանավեճ։ Գիտագործնական խնդիրների լուծում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Գնահատվում է ստուգարքի ձևաչափով։ Դրական ստանում են այն մագիստրոսները, ովքեր հանդես են գալիս մագիստրոսական ատենախոսության շրջանակներում կատարվող հետազոտության վերաբերյալ հակիրճ զեկույցներով՝ ներկայացնելով իրենց հետազոտության պլանը, մագիստրոսական թեզի հիմնադրույթները, կատարման ընթացքը/առաջընթացը և արդյունքներն ըստ տվյալ կիսամյակի համար ԵՊՀ-ում սահմանված չափանիշների:
6. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
1905 | Գիտական սեմինար | 2 |
1,2,3 կիսամյակ
30
Շաբաթական 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1901/1905 Մ02
1. Դասընթացի նպատակ
մագիստրոսներին ներկայացնել մարդու իրավունքների և սահմանադրական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաներին առնչվող հարցադրումների ընտրության գործում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ մշակելու և ներկայացնելու, արդիական հարցերով գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.մասնագիտական գիտելիք և իմացություն 1. ներկայացնել մարդու իրավունքների և սահմանադրական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները, 2. ինքնուրույն ընտրել գիտական հետազոտության մեթոդները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. իրականացնել ինքնուրույն գիտական հետազոտություն, 4. ներկայացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 6. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
մագիստրոսներին ներկայացնել մարդու իրավունքների և սահմանադրական արդարադատության ոլորտի հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաներին առնչվող հարցադրումների ընտրության գործում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցներ մշակելու և ներկայացնելու, արդիական հարցերով գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Դիդակտիկ նյութերի պատրաստում։
Գիտական հաղորդումներ և զեկույցներ։ Քննարկում և բանավեճ։ Գիտագործնական խնդիրների լուծում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Գնահատվում է ստուգարքի ձևաչափով։ Դրական ստանում են այն մագիստրոսները, ովքեր հանդես են գալիս մագիստրոսական ատենախոսության շրջանակներում կատարվող հետազոտության վերաբերյալ հակիրճ զեկույցներով՝ ներկայացնելով իրենց հետազոտության պլանը, մագիստրոսական թեզի հիմնադրույթները, կատարման ընթացքը/առաջընթացը և արդյունքներն ըստ տվյալ կիսամյակի համար ԵՊՀ-ում սահմանված չափանիշների:
6. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
0000 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
3-րդ աշնանային կիսամյակ
6 ժամ օրական
3 շաբաթ
ՊԱՐՏԱԴԻՐ
1901/1905 Մ14
1. Դասընթացի նպատակ
ուսանողին մասնակից դարձնել իրավապահ, օրինաստեղծ, դատական մարմինների և այլ պետական գերատեսչությունների գործառույթներին և հասանելիություն ապահովել պրակտիկ նյութերին։
Զարգացնել ուսանողների մասնագիտական գործնական կարողություններն ու հմտությունները սահմանադրաիրավական ոլորտի օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի ուղղությամբ։ Պրակտիկայի ընթացում ձեռք բերված գործնական նյութերով հարստացնել ընթացիկ գիտահետազոտական աշխատանքը։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.մասնագիտական գիտելիք և իմացություն 1. ներկայացնել սահմանադրաիրավական, վարչաիրավական օրենսդրությունը, ինստիտուցիոնալ համակարգը, դատական պրակտիկան, 2. նկարագրել մասնագիտական ոլորտի օրենսդրության կիրառման պրակտիկ հիմնախնդիրները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. գործնականում կիրառել ստացված տեսական գիտելիքները, 4. իրավական գնահատական տալ խնդրահարույց իրավիճակներին 5. իրականացնել իրավախորհրդատվություն, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. կազմել դատավարական փաստաթղթեր, համապատասխան միջնորդություններ և բողոքներ, 7. ուսումնասիրել և գտնել իրավիճակներին համապատասխան նախադեպային որոշումներ, կիրառել նախադեպային որոշումները։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողին մասնակից դարձնել իրավապահ, օրինաստեղծ, դատական մարմինների և այլ պետական գերատեսչությունների գործառույթներին և հասանելիություն ապահովել պրակտիկ նյութերին։
Զարգացնել ուսանողների մասնագիտական գործնական կարողություններն ու հմտությունները սահմանադրաիրավական ոլորտի օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի ուղղությամբ։ Պրակտիկայի ընթացում ձեռք բերված գործնական նյութերով հարստացնել ընթացիկ գիտահետազոտական աշխատանքը։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Պրակտիկան կազմակերպվում է գիտական ղեկավարի հետ համատեղ կազմված և հաստատված ծրագրով։
Իրականացվում է ԵՊՀ-ից դուրս՝ ՀՀ դատական համակարգում, ՀՀ դատախազության համակարգում, ՀՀ փաստաբանական պալատում, Նոտարական պալատում, պետական և մասնավոր հիմնարկություններում և այլն: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով։ Պրակտիկան գնահատվում է դրական այն դեպքում, երբ մագիստրոսը մասնակցել է պրակտիկային, կատարել ծրագրով նախատեսված առաջադրանքները, ներկայացրել հաշվետվությունները և պրակտիկայի վայրից՝ դրական բնութագիրը։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ծանոթացում պրակտիկայի անցկացման վայրի աշխատանքային առանձնահատկություններին։
Կատարելիք աշխատանքի հստակ ձևակերպում։ Կատարելիք աշխատանքի ժամանակացույցի կազմում։ Ըստ ժամանակացույցի անհրաժեշտ աշխատանքների կատարում: |
||
0000 | Մագիստրոսական թեզ | 18 |
3-րդ աշնանային կիսամյակ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ ? ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1901/1905
1. Դասընթացի նպատակ
արտացոլել "Իրավագիտություն" մասնագիտության շրջանակներում մագիստրոսի ձեռք բերած գիտելիքները հետազոտական աշխատանքում կիրառելու, սահմանադրաիրավական ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու ու դրանց թե՛ տեսական, թե՛ պրակտիկ լուծումներ առաջադրելու հմտություններ։
2. Կրթական վերջնարդյունքներ
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. նկարագրել սահմանադրաիրավական ոլորտի մասնագիտական առանձնահատկությունները, 2. բացահայտել սահմանադրաիրավական ոլորտի հիմնախնդիրները։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 4. գործնականում կիրառել ստացված տեսական գիտելիքները, 5. իրականացնել գիտահետազոտական աշխատանք։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
արտացոլել "Իրավագիտություն" մասնագիտության շրջանակներում մագիստրոսի ձեռք բերած գիտելիքները հետազոտական աշխատանքում կիրառելու, սահմանադրաիրավական ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու ու դրանց թե՛ տեսական, թե՛ պրակտիկ լուծումներ առաջադրելու հմտություններ։
4. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մագիստրոսական թեզի հրապարակային պաշտպանությունն իրականացվում է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թ. նոյեմբերի 7-ի թիվ 1282-Ն
հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման» կարգի: 5. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |