Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
042101.19.7 - Իրավագիտություն
Մասնագիտացումը՝
042101.19.7 - Միջազգային դատարաններ և արբիտրաժ
Շնորհվող որակավորումը՝
իրավագիտության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ընդհանուր կրթական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
1904 | Տեղեկատվական տեխնոլոգիաները իրավագիտական հետազոտություններում | 3 |
առաջին կիսամյակ
գործ. - 30 ժամ
շաբաթական 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
2301/Մ01
1. Դասընթացի նպատակ
ուսանողները ձեռք բերեն տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվել հմտություններ և կարողանան կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. քննարկել էլեկտրոնային արդարադատության համակարգի կիրառման համար անհրաժեշտ մեխանիզմները. 2. ներկայացնել գիտական հետազոտության թեմային առնչվող իրավական տեղեկատվական համակարգերի ընտրության մեթոդները, դրանցից օգտվելու եղանակները. բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. կատարել տվյալների հավաքագրման աշխատանքներ, 4. վերլուծել և մշակել հավաքագրված տվյալները, կազմել հաշվետվություններ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 5. օգտվելու տեղեկատվական մասնագիտական համակարգերից։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողները ձեռք բերեն տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվել հմտություններ և կարողանան կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասերն անցկացվում են համակարգչի միջոցով:
2. Ուսուցողական նյութերը և ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները տրամադրվում են ուսանողներին էլեկտրոնային տեսքով: 3. Ընթացիկ և եզրափակիչ ստուգումները անցկացվում են համակարգչի միջոցով: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է ընթացիկ ստուգումների արդյունքների հիման վրա՝ 8 միավոր առավելագույն արժեքով, դասընթացին մասնակցության հիման վրա` 2 միավոր առավելագույն արժեքով և եզրափակիչ աշխատանքի հիման վրա` 10 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 5 հարց, յուրաքանչյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: Ստուգարքը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 13 միավոր
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Բաժին 1.Փաստաթղթերի ստեղծման և մշակման տեխնոլոգիաներ:
Բաժին 2. Միջազգային իրավական տեղեկատվական համակարգեր: Բաժին 3. Միջազգային իրավական տեղեկատվական համակարգերի տվյալների վերլուծություն, մշակում և հաշվետվություն: Բաժին 4. Ներկայացման մուլտիմեդիա տեխնոլոգիաներ - ստեղծում և ցուցադրում: Բաժին 5. Էմպիրիկ հետազոտության մեթդների ծրագրային համակարգեր: |
||
1906 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
առաջին կիսամյակ
Շաբաթական 2 ժամ
դաս.- 15, գործ.- 15
ՊԱՐՏԱԴԻՐ
1901/Մ51
1. Դասընթացի նպատակ
1. սովորեցնել գիտական հետազոտության կազմակերպման և անցկացման հիմնադրույթները,
2. հաղորդել գիտելիքներ և հմտություներ գիտական հետազոտության մեթոդների, աղբյուրների ու պրակտիկ ինֆորմացիայի հետ աշխատանքի, գիտական հետազոտությունների նախապատրաստման և ձևավորման կարգի մասին; 3. ներկայացնել իրավագիտության հետազոտման էմպիրիկ մեթոդները, իրավագիտության տնտեսագիտական վերլուծությունը և այլ գիտական հետազոտության մեթոդները 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրել գիտությունը որպես ճանաչողության ոլորտ, գիտական գործունեության կարգավորման հիմունքները և հետազոտության անցկացման փուլերը, 2. բացատրել գիտական հետազոտության մեթոդները, դրանց տեսակները, մասնագիտական ոլորտի մեթոդաբանական առանձնահատկությունները 3. քննարկել գիտական հետազոտության թեմայի ընտրության, հետազոտության պլանավորման և իրականացման փուլերը, դրանց առանձնահատկությունները, 4. նկարագրել գիտական աշխատանքի ձևավորման, լեզվի և ոճի առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. կատարել ինքնուրույն գիտական հետազոտություն, վերլուծել ստացված աղբյուրները և մշակել խորհրդատվություն իրավական ինստիտուտի կատարելագործման համար, 6. կատարել ինքնուրույն աշխատանք գիտատեղեկատվական աղբյուրների և միջոցների հետ, 7. կատարել գիտական անհրաժեշտ մեթոդների ընտրություն` ելնելով թեմայի հետազոտություն առարկայից: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 8. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, արտասահմանյան երկրների օրենսդրություն, գիտական հոդվածներ, հաշվետվություններ), 9. դրսևորել վերլուծական, ստեղծագործական, նորարական մոտեցում՝մասնագիտացման ոլորտի խնդիրների, ինչպես նաև հետազոտական հիմնախնդիրների բացահայտման և լուծման համար: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
1. սովորեցնել գիտական հետազոտության կազմակերպման և անցկացման հիմնադրույթները,
2. հաղորդել գիտելիքներ և հմտություներ գիտական հետազոտության մեթոդների, աղբյուրների ու պրակտիկ ինֆորմացիայի հետ աշխատանքի, գիտական հետազոտությունների նախապատրաստման և ձևավորման կարգի մասին; 3. ներկայացնել իրավագիտության հետազոտման էմպիրիկ մեթոդները, իրավագիտության տնտեսագիտական վերլուծությունը և այլ գիտական հետազոտության մեթոդները 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2. ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 3. աշխատանքը փոքր խմբում. սոցիալական նախագծեր. ինտերակտիվ ելույթ. որոշումների ծառ. ուղեղային գրոհ. ունեցի՛ր դիրքորոշում. համառոտ ելույթ. 4. բանավեճ և քննարկում, դերային խաղեր, 5. ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Գնահատումն իրականացվում է մագիստրոսական թեզի հետազոտական բաղադրիչների և հետազոտական կոմպոնենտների կազմման միջոցով։ Որպես քննություն ուսանողը պետք է ներկայացնի որպես առաջադրանք, իր մագիստրոսական թեզի գիտական հետազոտոկան դիզայնը և համակարգը, որը գնահատվում է` առավելագույնը 9 միավոր։ Ինքնուրույն աշխատանքի գնահատում` 4 միավոր, ընթացիկ ստուգում՝ 4 միավոր, մասնակցություն՝ 3 միավոր։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Գիտությունը և նրա դերն արդի հասարակության մեջ: Գիտահետազոտական աշխատանքի սահմանադրական և իրավական կարգավորումը: Գիտական հետա-զոտության էությունը, անցկացման էտապները: Գիտական հետազոտության մեթոդները և մեթոդաբանությունը: Գիտական հետազոտության թեմայի ընտրությունը և հիմնավորումը: Գիտական տեղեկատվության որոնումը, կուտակումը և մշակումը:
|
Մասնագիտական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
1906 | Միջազգային առևտրային արբիտրաժ | 3 |
Առաջին կիսամյակ՝ աշնանային
Դաս.` 30 ժամ
Շաբաթական 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1906/Մ59
1. Դասընթացի նպատակ
Դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողներին փոխանցել միջազգային առևտրային արբիտրաժի վերաբերյալ խորը տեսական և գործնական գիտելիքներ: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի միջազգային առևտրային արբիտրաժի շրջանակներում այնպիսի կարևոր թեմաների քննարկմանը, ինչպիսիք են արբիտրաժի տեսակները, արբիտրաժային համաձայնագիրը, արբիտրների ընտրությունը, վարույթի առանձնհատակությունները, կիրառելի իրավունքը, արբիտրաժային վճիռը, դրա կատարումը և չեղարկումը:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. նկարագրել արբիտրաժի առավելություններն ու առանձնահատկությունները, առևտրային արբիտրաժի վերաբերյալ միջազգային ու ներպետական կարգավորումների ընդհանուր բնութագիրը, 2. ներկայացնել առևտրային արբիտրաժի ընթացքը, ներառյալ՝ վեճի մասին ծանուցման ստացումը, արբիտրների նշանակումը, կողմերի դիրքորոշումների ներկայացման փուլերը, և այլն, 3. ներկայացնել արբիտրաժային վճռի ճանաչման ու կատարման մերժման հիմքերը ու չեղյալ ճանաչման հիմքերը՝ միջազգային կոնվենցիաների ու ներպետական կարգավորումների լույսի ներքո, 4. նկարագրել արբիտրաժային կենտրոնների գործունեությունն ու գործառույթները, վերջիններիս կողմից մշակված արբիտրաժային կանոնները, ad hoc արբիտրաժի դեպքում կիրառելի արբիտրաժային կանոնները: բ. գործնական մասնագիտական կարողություններ. 1. ընտրել վեճերի կարգավորման նախընտրելի եղանակը՝ ելնելով որոշակի իրավիճակից, մշակել ու խմբագրել արբիտրաժային համաձայնագրեր, 2. մշակել արբիտրաժային վարույթի շրջանակներում ներկայացման ենթակա փաստաթղթեր, այդ թվում՝ վեճի մասին ծանուցում, վեճն արբիտրաժին փոխանցելու մասին ծանուցում, ծանուցման պատասխան, հայց, հայցի պատասխան, առարկություններ, պատասխան առարկություններին, միջնորդություններ, այդ թվում՝ հայցի ապահովման վերաբերյալ, ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ներկայացում, 3. ձեռնարկել վճռի ճանաչման և հարկադիր կատարմանը կամ վճռի չեղյալ ճանաչմանն ուղղված գործընթաց, 4. զարգացնել մյուս կողմի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալի անդամների, վկաների, փորձագետների ու վարույթի այլ մասնակիցների հետ գործնական շփման կարողություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 1. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն), 2. վերլուծել ոլորտում առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, իրականացնել հետազոտական ու վերլուծական աշխատանքներ, ներկայացնել դրանց արդյունքները, 3. մասնակցել դատախաղերի, ներկայացնել գրավոր ու բանավոր փաստարկված դիրքորոշումներ, 4. արդյունավետորեն պլանավորել ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ խմբի կազմում գործունեություն ծավալելիս: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողներին փոխանցել միջազգային առևտրային արբիտրաժի վերաբերյալ խորը տեսական և գործնական գիտելիքներ: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի միջազգային առևտրային արբիտրաժի շրջանակներում այնպիսի կարևոր թեմաների քննարկմանը, ինչպիսիք են արբիտրաժի տեսակները, արբիտրաժային համաձայնագիրը, արբիտրների ընտրությունը, վարույթի առանձնհատակությունները, կիրառելի իրավունքը, արբիտրաժային վճիռը, դրա կատարումը և չեղարկումը:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. քննարկումներ, դատախաղեր, բանավեճեր 3. իրավական ակտերի և դատական/արբիտրաժային գործերի վերլուծություն 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք 5. գրականության և դատական/արբիտրաժային գործերի ինքնուրույն ուսումնասիրություն 6. հետազոտական և վերլուծական աշխատանքների իրականացում և ներկայացում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Նախատեսված երկու ընթացիկ քննությունները գրավոր են` յուրաքանչյուրը 3 միավոր:
Նախատեսված է նաև ընթացիկ ստուգումների`2 միավոր, ինքնուրույն աշխատանքի գնահատում` 2 միավոր և մասնակցությունը` 2 միավոր: Եզրափակիչ քննությունը գրավոր է` 8 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Միջազգային առևտրային արբիտրաժի նախապատմություն, առավելություններ, առանձնահատկությունները դատավարության համեմատությամբ, տեսակներ,
2. Արբիտրաժի միջազգային և ներպետական իրավակարգավորման հիմքերը, գործող արբիտրաժային կենտրոնները, վերջիններիս պրակտիկան, 3. Կիրառելի իրավունքի հիմնախնդիրները միջազգային առևտրային արբիտրաժում, արբիտրաժի այրի ընտրության կարևորությունը, 4. Արբիտրաժային համաձայնությունը, դրա վավերության նախապայմանները, կնքումը, մեկնաբանումը և գործնական կիրառումը, 5. Արբիտրների նշանակումը արբիտրաժային համաձայնության, տարբեր արբիտրաժային կանոնների ու կիրառելի օրենսդրության ներքո, արբիտրների անկախությունը անաչառությունը, բարեվարքության կանոնները, գործառույթները ու դրանց սահմանափակումները, արբիտրների բացարկ հայտնելու ինստիտուտը, 6. Արբիտրաժային տրիբունալի իրավասությունը, իրավասության վիճարկման հիմքերն ու եղանակները, տրիբունալը իրավասության քննումը դատական կարգով, արբիտրների կողմից հայցի ապահովման միջոցներ կիրառելու հնարավորությունները, 7. Արբիտրաժային վարույթի փուլերի նկարագիրը, հիմնական սկզբունքները, դատավարական փաստաթղթերը ու դրանց ներկայացվող պահանջները, վկաների ու փորձագետների դերը արբիտրաժային վարույթի շրջանակներում, 8. Արբիտրաժային վճիռը ու դրան ներկայացվող հիմնական պահանջները, տրիբունալի որոշումները, արբիտրների հատուկ ու համընկնող կարծիքների առանձնահատկությունները միջազգային առևտրային արբիտրաժում, 9. Վճռի ճանաչումն ու հարկադիր կատարումը, Վճռի չեղյալ ճանաչման հիմքերի բնութագիրը ու գործնական կիրառությունը: 1. Միջազգային առևտրային արբիտրաժի նախապատմություն, առավելություններ, առանձնահատկությունները դատավարության համեմատությամբ, տեսակներ, 2. Արբիտրաժի միջազգային և ներպետական իրավակարգավորման հիմքերը, գործող արբիտրաժային կենտրոնները, վերջիններիս պրակտիկան, 3. Կիրառելի իրավունքի հիմնախնդիրները միջազգային առևտրային արբիտրաժում, արբիտրաժի այրի ընտրության կարևորությունը, 4. Արբիտրաժային համաձայնությունը, դրա վավերության նախապայմանները, կնքումը, մեկնաբանումը և գործնական կիրառումը, 5. Արբիտրների նշանակումը արբիտրաժային համաձայնության, տարբեր արբիտրաժային կանոնների ու կիրառելի օրենսդրության ներքո, արբիտրների անկախությունը անաչառությունը, բարեվարքության կանոնները, գործառույթները ու դրանց սահմանափակումները, արբիտրների բացարկ հայտնելու ինստիտուտը, 6. Արբիտրաժային տրիբունալի իրավասությունը, իրավասության վիճարկման հիմքերն ու եղանակները, տրիբունալը իրավասության քննումը դատական կարգով, արբիտրների կողմից հայցի ապահովման միջոցներ կիրառելու հնարավորությունները, 7. Արբիտրաժային վարույթի փուլերի նկարագիրը, հիմնական սկզբունքները, դատավարական փաստաթղթերը ու դրանց ներկայացվող պահանջները, վկաների ու փորձագետների դերը արբիտրաժային վարույթի շրջանակներում, 8. Արբիտրաժային վճիռը ու դրան ներկայացվող հիմնական պահանջները, տրիբունալի որոշումները, արբիտրների հատուկ ու համընկնող կարծիքների առանձնահատկությունները միջազգային առևտրային արբիտրաժում, 9. Վճռի ճանաչումն ու հարկադիր կատարումը, Վճռի չեղյալ ճանաչման հիմքերի բնութագիրը ու գործնական կիրառությունը: |
||
1906 | Միջազգային առևտրային իրավունք | 6 |
Առաջին կիսամյակ/ գարնանային
Դաս. 60 ժամ
շաբաթական 4 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1906/Մ58
1. Դասընթացի նպատակ
Դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողներին ներկայացնել միջազգային առևտրային իրավունքի բնագավառում հիմնարար իրավական կարգավորումները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաները, ներպետական օրենսդրությունը և առևտրային սովորույթները, միջազգային առևտրային պայմանագրերի առանձնահատկությունները, Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) գործունեության ընդհանուր նկարագիրը, պետությունների պարտավորությունները ԱՀԿ շրջանակներում ընդունված միջազգային փաստաթղթերի շրջանակներում, ինչպես նաև ԱՀԿ վեճերի կարգավորման մեխանիզմը իրավական, քաղաքական և դիվանագիտական տեսանկյունից:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
● մեկնաբանել միջազգային առևտրային իրավունքի ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի գործողությունը, ● ներկայացնել ԱՀԿ գործունեության սկզբունքները, նպատակները, ԱՀԿ շրջանակներում ընդունված հիմնական իրավական ակտերը, դրանցում պարունակվող դրույթների մանրամասն նկարագիրը, պետությունների պարտավորությունների այդ իրավական ակտերի շրջանակում, ● գործնական օրինակների ու իրական գործերի հիմնված ներկայացնել միջազգային առևտրային իրավունքի առանձին տարրերի առանձնահատկությունները, ● պարզաբանել ԱՀԿ վեճերի լուծման մեխանիզմը, վարույթի առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ. ● կազմել միջազգային առևտրային պայմանագրեր՝ գործող իրավական ակտերին համապատասխան, ● մեկնաբանել միջազգային առևտրային կոնվենցիաների դրույթները՝ հաշվի առնելով դրանց գործնական կիրառությունը, ● տրամադրել գրավոր և բանավոր խորհրդատվություն միջազգային առևտրային իրավունքի վերաբերյալ հարցերով, ● կազմել համապատասխան դատավարական փաստաթղթեր՝ ԱՀԿ վեճերի լուծման մեխանիզմի շրջանակներում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. ● օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն), ● վերլուծել ոլորտում առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, ● իրականացնել հետազոտական աշխատանքներ, ուսումնասիրություններ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, հիմնավորել իր տեսակետները, արդյունավետորեն պլանավորել ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ խմբի կազմում գործունեություն ծավալելիս: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողներին ներկայացնել միջազգային առևտրային իրավունքի բնագավառում հիմնարար իրավական կարգավորումները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաները, ներպետական օրենսդրությունը և առևտրային սովորույթները, միջազգային առևտրային պայմանագրերի առանձնահատկությունները, Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) գործունեության ընդհանուր նկարագիրը, պետությունների պարտավորությունները ԱՀԿ շրջանակներում ընդունված միջազգային փաստաթղթերի շրջանակներում, ինչպես նաև ԱՀԿ վեճերի կարգավորման մեխանիզմը իրավական, քաղաքական և դիվանագիտական տեսանկյունից:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ 2. քննարկումներ, դատախաղեր, բանավեճեր 3. իրավական ակտերի և դատական գործերի վերլուծություն 4. ուսանողի ինքնուրույն և խմբային աշխատանք 5. գրականության և դատական գործերի ինքնուրույն ուսումնասիրություն 6. հետազոտական աշխատանքի իրականացում և ներկայացում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ քննությունը գրավոր է` առավելագույնը 9 միավոր արժեքով: Միավորների քայլը 0,5 է:
Նախատեսված է նաև ընթացիկ ստուգումներ` առավելագույնը 4 միավոր, ինքնուրույն աշխատանքի գնահատում` առավելագույնը 4 միավոր և մասնակցությունը առավելագույնը 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Միջազգային առևտրային իրավունքի ընդհանուր բնութագիրը
2. Միջազգային առևտրային պայմանագրեր (միջազգային առևտրային պայմանագրային իրավունքի ունիֆիկացման մեթոդոլոգիական հիմնախնդիրները, ունիֆիկացման սկզբունքները (UNIDROIT, Եվրոպական պայմանագրային իրավունքի սկզբունքները), դրանց կառուցվածքը և բովանդակությունը, կիրառության եղանակները պրակտիկայում) 3. Միջազգային առևտրի իրականացման հնարավոր ռիսկերը և լուծումները, 4. Միջազգային առևտրի ֆինանսավորման միջոցները, միջազգային առևտրի ապահովագրություն և փաստաթղթային ակրեդիտիվներ 5. Միջազգային բեռնափոխադրումների իրականացման կարգավորումները 6. Էլեկտրոնային առևտրի կարգավորումները 7. Կիրառելի իրավունքի ընտրության Հաագայի սկզբունքները, հիմնական հասկացությունը, կառուցվածքը և բովանդակությունը, կիրառության եղանակները պրակտիկայում 8. Ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերի Վիեննայի կոնվենցիայի ընդհանուր բնութագիրը, կիրառման ոլորտը, կառուցվածքը 9. ԱՀԿ ընդհանուր նկարագիրը և զարգացման փուլերը 10. ԱՀԿ սկզբունքները 11. Առևտրի և տարիֆների մասին Գլխավոր համաձայնագրի ընդհանուր բնութագիրը, կիրառման ոլորտը, կառուցվածքը 12. Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի ընդհանուր բնութագիրը, կիրառման ոլորտը, կառուցվածքը 13. ԱՀԿ վեճերի լուծման մեխանիզմի առանձնահատկությունները 1 14. ԱՀԿ վեճերի լուծման մեխանիզմի առանձնահատկությունները 2 Տարածաշրջանային առևտրային կազմակերպություններ և ազատ առևտրի համաձայնագրերի առանձնահատկությունները |
||
1906 | Արդարադատության միջազգային դատարան | 6 |
Երկրորդ`գարնանային կիսամյակ
դաս.-60 ժամ
Շաբաթական 4 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1906/Մ54
1. Դասընթացի նպատակ
Դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողներին փոխանցել Արդարադատության Միջազգային Դատարանի վերաբերյալ խորը տեսական և գործնական գիտելիքներ, ներկայացնել արդարադատության միջազգային դատարանի զարգացման պատմությունը, դատարանի և իր որոշումների դերը միջազգային իրավունքի զարգացման մեջ, վերհանել դատարանի ձևավորման և դատավորների ընտրման կարգավորումները, վերլուծել ԱՄԴ-ի իրավազորության, գործերի ընդունելիության չափանիշները, քննարկել դատարանում գործերի ընթացքի դատավարական փուլերը, փոխանցել ԱՄԴ-ում գրավոր հայց և հայցադիմումներ ներկայացնելու, բանավոր լսումներին ներկայանալու տեսական և գործնական հմտություններ, ներկայացնել դատարանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու, դատարանի որոշումների կիրառման, խորհրդատվական կարծիք տրամադրելու մասին գիտելիքներ։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. հասկանալ և նկարագրել Արդարադատության միջազգային դատարանի զարգացման և կայացման հիմնական փուլերը 2. վելուծել Դատարանի որոշումները և հասկանալ դրանց ազդեցությունը միջազգային իրավունքի զարգացման վրա 3. մեկնաբանել Դատարանի գործունեության և ձևավորման մասին կարգավորումները 4. հասկանալ և նկարագրել ԱՄԴ-ում դատավարական փուլերը և Դատարանի կողմից ընդհանուր դատավարական սկզբունքների կիրառությունը 5. պարզաբանել Դատարանի իրավազորությանը վերաբերող առանձնահատկությունները բ. գործնական մասնագիտական կարողություններ. ձեռնարկել ԱՄԴ գրավոր հայց և հայցադիմումի ներկայացման աշխատանքներ, մշակել դատավարական փաստաթղթեր, Դատարանին ներկայացվող միջնորդություններ,Դատարան ուղղվող նամակներ, պատասխան հայցի ներկայացման աշխատանքներ 2. ներկայացնել ԱՄԴ-ի կողմից ժամանակավոր միջոցների կիրառման մասին դիմումներ 3. կիրառել Դատարանում բանավոր լսումներին ներկայանալու տեսական և գործնական հմտությունները 4. հավաքագրել, վերլուծել և Դատարան ներկայացնել վերաբերելի փաստեր և ապացույցներ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 1. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն), 2. վերլուծել ոլորտում առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, իրականացնել հետազոտական ու վերլուծական աշխատանքներ, ներկայացնել դրանց արդյունքները, 3. մասնակցել դատախաղերի, ներկայացնել գրավոր ու բանավոր փաստարկված դիրքորոշումներ, 4. արդյունավետորեն պլանավորել ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ խմբի կազմում գործունեություն ծավալելիս: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողներին փոխանցել Արդարադատության Միջազգային Դատարանի վերաբերյալ խորը տեսական և գործնական գիտելիքներ, ներկայացնել արդարադատության միջազգային դատարանի զարգացման պատմությունը, դատարանի և իր որոշումների դերը միջազգային իրավունքի զարգացման մեջ, վերհանել դատարանի ձևավորման և դատավորների ընտրման կարգավորումները, վերլուծել ԱՄԴ-ի իրավազորության, գործերի ընդունելիության չափանիշները, քննարկել դատարանում գործերի ընթացքի դատավարական փուլերը, փոխանցել ԱՄԴ-ում գրավոր հայց և հայցադիմումներ ներկայացնելու, բանավոր լսումներին ներկայանալու տեսական և գործնական հմտություններ, ներկայացնել դատարանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու, դատարանի որոշումների կիրառման, խորհրդատվական կարծիք տրամադրելու մասին գիտելիքներ։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ, 3. անհատական և խմբային աշխատանք, 4. ստեղծագործական (հիմնախնդիրային) հանձնարարություններ, 5. բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), 6. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, 7. իրավիճակային խնդիրների քննարկում, 8. ուսումնական գրականության հիման վրա ինքնուրույն աշխատանք: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ինքնուրույն աշխատանքի գնահատում`4 միավոր և մասնակցությունը` 3 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ 4 միավոր։
Եզրափակիչ քննությունը գրավոր է` 9 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Արդարադատության միջազգային դատարանի զարգացման և կայացման փուլերը
2. Դատարանի որոշումների ազդեցությունը միջազգային իրավունքի զարգացման վրա 3. Իրավունքի ընդհանուր սկզբունքների կիրառությունը Դատարանի կողմից 4. Դատարանի գործունեության կարգավորման աղբյուրները 5. Դատարանի ձևավորումը և դատավորները 6. Դատարանի իրավազորությունը (Jurisdiction) 7. Գործերի ընդունելիությունը (Admissability) և կողմերի դատարանի առջև հանդես գալու իրավունքը (Standing) 8. ԱՄԴ-ում դատավարական փուլերը 9. Դատարան գրավոր հայցի և հայցադիմումի ներկայացումը՝ տեսական և գործնական հմտություններ 1 10. Դատարան գրավոր հայցի և հայցադիմումի ներկայացումը՝ տեսական և գործնական հմտություններ 2 11. Բանավոր լսումներին ներկայանալու տեսական և գործնական հմտություններ 12. Փաստերի և ապացույցների ներկայացումը և հետազոտումը Դատարանի կողմից, ապացուցման պարտականության կանոնները 13. Ժամանակավոր միջոցները 14. Պատասխան հայցերի ներկայացումը 15. Երրորդ պետությունների միջամտությունը 16. Դատարանի որոշումները և դրանց մեկնաբանությունը 17. Դատարանի որոշումների կիրարկումը 18, Դատարանի խորհրդատվական որոշումները |
||
1906 | Միջազգային ներդրումային իրավունք և արբիտրաժ | 6 |
երկրորդ՝ գարնանային կիսամյակ
Դաս.՝ 60 ժամ
Շաբաթական 4 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1906/Մ60
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին փոխանցել միջազգային ներդրումային իրավունքի և արբիտրաժի վերաբերյալ խորը տեսական և գործնական գիտելիքներ, ներկայացնել միջազգային ներդրումային իրավունքի սկզբունքները, միջազգային ներդրումային արբիտրաժի առանձնահատկությունները, ներդրումների խրախուսման ու պաշտպանության վերաբերյալ երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերում ամրագրված հիմնական դրույթները, արբիտրաժային վարույթի հիմնական փուլերը, արբիտրաժային վճռի կատարման ու չեղյալ ճանաչման առանձնահատկությունները, Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի գործառույթները ու դերը միջազգային ներդրումային վեճեր լուծելու գործընթացում:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
● վերլուծել միջազգային ներդրումային իրավունքի ոլորտում կիրառելի միջազգային ու ներպետական իրավական ակտերը, պետությունների ստանձնած պարտավորությունները, ● ներկայացնել միջազգային ներդրումների խրախուսման ու պաշտպանության վերաբերյալ երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերի դրույթները, դրանցից յուրաքանչյուրի էությունն ու առանձնահատկությունները՝ տեսության ու իրավակիրառ պրակտիկայի լույսի ներքո, ● պարզաբանել Ներդրումների պաշտպանության ենթադրյալ խախտման պարագայում առկա վեճերի լուծման մեխանիզմները, ● վերլուծել ներդրումային արբիտրաժի սկզբունքները, փուլերը, տրիբունալի իրավազորությունը և գործի ըստ էության քննությունը, վարույթի առանձնահատկությունները, վճռի կատարման ու չեղյալ ճանաչման հնարավորությունները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ. ● տրամադրել խորհրդատվություն միջազգային ներդրումների խրախուսման ու պաշտպանության վերաբերյալ երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերի դրույթների վերաբերյալ, ● իրականացնել արբիտրաժային տրիբունալների կողմից նախկինում կայացրած որոշումների և վճիռների վերլուծություններ, ● կազմել արբիտրաժային վարույթի շրջանակներում ներկայացման ենթակա փաստաթղթերը, այդ թվում՝ վեճի մասին ծանուցում, վեճն արբիտրաժին փոխանցելու մասին ծանուցում, հայց, հայցի պատասխան, առարկություններ, պատասխան առարկություններ, միջնորդություններ, այդ թվում՝ հայցի ապահովման, ծախսերի վերաբերյալ դիմումներ, ● ձեռնարկել վճռի ճանաչմանը և հարկադիր կատարմանը կամ վճռի չեղյալ ճանաչմանն ուղղված գործընթաց: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. ● օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն), ● վերլուծել ոլորտում առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, իրականացնել հետազոտական ու վերլուծական աշխատանքներ, ներկայացնել դրանց արդյունքները, ● մասնակցել դատախաղերի, ներկայացնել գրավոր ու բանավոր փաստարկված դիրքորոշումներ, արդյունավետորեն պլանավորել ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ խմբի կազմում գործունեություն ծավալելիս: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին փոխանցել միջազգային ներդրումային իրավունքի և արբիտրաժի վերաբերյալ խորը տեսական և գործնական գիտելիքներ, ներկայացնել միջազգային ներդրումային իրավունքի սկզբունքները, միջազգային ներդրումային արբիտրաժի առանձնահատկությունները, ներդրումների խրախուսման ու պաշտպանության վերաբերյալ երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերում ամրագրված հիմնական դրույթները, արբիտրաժային վարույթի հիմնական փուլերը, արբիտրաժային վճռի կատարման ու չեղյալ ճանաչման առանձնահատկությունները, Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի գործառույթները ու դերը միջազգային ներդրումային վեճեր լուծելու գործընթացում:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
● Դասախոսություններ
● գործնական պարապմունքներ դասախոսի ղեկավարությամբ ● անհատական և խմբային աշխատանքներ ● քննարկումներ, դատախաղեր, բանավեճեր ● իրավական ակտերի նախագծերի, փաստաթղթերի և արբիտրաժային տրիբունալների կողմից նախկինում կայացրած որոշումների և վճիռների վերլուծություն ● գրականության և արբիտրաժային տրիբունալների կողմից նախկինում կայացրած որոշումների և վճիռների ակտերի ինքնուրույն ուսումնասիրություն ● զեկուցումների պատրաստում և ներկայացում ● իրավիճակային խնդիրների քննարկում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն` յուրաքանչյուրը 4 միավոր, մասնակցությունը` 2 միավոր։
Եզրափակիչ քննությունը գրավոր է` 9 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Միջազգային ներդրումային իրավունքի պատմությունը, աղբյուրները և հիմնական հատկանիշները
2. Միջազգային ներդրումային համաձայնագրերի մեկնաբանությունը և կիրառությունը, մոդելային համաձայնագրեր 3. Ներդրող և ներդրում 4. Ներդրումային պայմանագիր/տեսակներ, կիրառելի իրավունք, կայունացման (stabliziation clause), վերաբանակցում 5. Ազգայնացում 6. Արդար և հավասար վերաբերմունքի սկզբունք 7. Ամբողջական պաշտպանություն և անվտանգություն 8. Հովանոցային դրույթ 9. Պաշտպանության այլ ստանդարտներ 10. Պետության պատասխանատվություն և վերագրելիություն (attribution) 11, Պետության պատասխանատվություն և վերագրելիություն (attribution) 12, Միջազգային ներդրումային արբիտրաժային տրիբունալի իրավազորության առանձնահատկությունները ● Միջազգային ներդրումային արբիտրաժում կիրառելի իրավունքը ● Միջազգային ներդրումային արբիտրաժում ներկայացվող պահանջները/փոխհատուցում, որոշակի գործողությունների կատարում ● Խաչաձև հարցաքննություն ● Վճռի չեղարկում և հարկադիր կատարում ● Սուվերեն անձեռնմխելիություն ● Ներդրումային արբիտրաժային վճիռները՝ որպես նախադեպ ● Պետությունների միջև միջազգային ներդրումային վեճերի լուծման առանձնահատկությունները ● Վարույթի թափանցիկությունը Միջազգային ներդրումային վեճերի լուծման ապագան ու նախատեսվող բարեփոխումները: |
||
1906 | Իրավական հետազոտության գործիքներ և մեթոդներ | 3 |
երկրորդ` գարնանային կիսամյակ
դաս. 30 ժամ
2 ժամ շաբաթական
ՊԱՐՏԱԴԻՐ
1906/Մ64
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին զինել իրավական հետազոտություններ և գրավոր կերպով արդյունավետ իրավական վերլուծություն կատարելու հմտություններով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել ընտրել և հիմնավորել իրավական հետազոտության մեթոդաբանությունը և ճիշտ կիրառել հետազոտության հիմնական մեթոդները;
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
տիրապետել հետազոտական մեթոդաբանության վերաբերյալ գիտակարգի վերջին բանավեճերին,● ներկայացնել գիտական հրապարակման բաղադրիչները, ● ձևակերպել հետազոտական առաջարկի (research proposal) բաղադրիչները և իրավական հետազոտության ձևավորման տարրերը, ● պարզաբանել հետազոտության հարցի (research question) գործառույթը, տարբեր տեսակի հետազոտական հարցերը և մեթոդների ընտրության հետևանքները, ● պարզաբանել տեսության գործառույթը իրավական հետազոտության մեջ, ● իրավական հետազոտություններ իրականացնելու համար օգտագործել տարբեր մոտեցումներ և աղբյուրներ, ● ներկայացնել չափորոշիչները, որոնք օգտագործվում են հետազոտական նախագծերի և հետազոտական առաջարկների գնահատման ժամանակ։ բ. գործնական մասնագիտական կարողություններ. ● տիրապետել և զարգացնել ստեղծագործ միտքը, ● ներկայացնել սեփական հետազոտական հետաքրքրությունները և կատարել փորձի ուսումնասիրություն՝ հետազոտությունների վրա հիմնված նոր ընտրություններ կատարելու համար, ● նոր նախագիծ սկսելու համար գտնել հետազոտության թեմա, ● որոնել ամենակարևոր գրականությունը, ● իրականացնել գրականության քննադատական գնահատում, ● ներկայացնել գրականության (ցանկի) ուսումնասիրություն (literature review), ● հավաքել հետազոտական հարցեր, հարցին պատասխանելու համար անհրաժեշտ տվյալներ և տիրապետել անհրաժեշտ տվյալներ հավաքելու մեթոդներ, ● ապահովել հետազոտական նախագծի նորարարական բնույթը և/կամ օրիգինալ/տարբերվող մոտեցումը, ● կազմել գրավոր և բանավոր զեկույցներ և հաղորդակցվել սեփական հետազոտության առնչությամբ, ● իրականացնել հարցազրույց փորձագետների հետ, ● մշակել և տրամադրել կարծիքներ (դասընթացի դասախոսների, աշխատանքի անմիջական համակարգողների և համակուրսեցիների հետ), ● պահպանել վերջնաժամկետներն ու ձևական պահանջները։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. ● կիրառել գիտելիքներն ու հմտությունները սեփական հետազոտական ծրագրերը մշակելիս, համախմբել տարբեր աղբյուրները գրականության համապարփակ և քննադական վերանայման շրջանակներում։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին զինել իրավական հետազոտություններ և գրավոր կերպով արդյունավետ իրավական վերլուծություն կատարելու հմտություններով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել ընտրել և հիմնավորել իրավական հետազոտության մեթոդաբանությունը և ճիշտ կիրառել հետազոտության հիմնական մեթոդները;
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. գործնական պարապմունքներ դասախոսի ղեկավարությամբ, 3. անհատական և խմբային աշխատանքներ, 4. գրականության և նախադեպային ակտերի ուսումնասիրություն, 5. զեկուցումների պատրաստում և ներկայացում։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Իրականացվում են երկու ընթացիկ քննություններ՝ առաջինը՝ 4 միավոր, երկրորդը՝ 5 միավոր, ինքնուրույն աշխատանքի գնահատում` 8 միավոր, մասնակցությունը՝ 3 միավոր։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ներածություն. իրավական հետազոտության մեթոդները
2. Գիտական հետազոտության և թեմաների ուսումնասիրության սկզբունքները. 3. Հետազոտական առաջարկի հիմունքները 4. Գրականության (ցանկի) ուսումնասիրություն 5. Տեսության կառուցվածք/ձևավորում և տեսական վերաբերելիություն 6. Իրավական հետազոտության մեթոդներ. էմպիրիկ իրավական հետազոտության հիմունքները 7. Իրավական հետազոտության մեթոդներ. տվյալների հավաքագրում և վերլուծություն 8. Իրավական հետազոտության մեթոդներ. փորձագիտական գնահատում (peer review) |
||
1906 | Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիա և Մարդու իրավունքների եվրոպական դատարան | 6 |
Առաջին կիսամյակ՝ աշնանային
դաս.-60
4 ժամ շաբաթական
ՊԱՐՏԱԴԻՐ
1906/Մ56
1. Դասընթացի նպատակ
1. Ուսանողներին ծանոթացնել Կոնվենցիայի պատմությանն ու կառուցվածքին,
2. ներկայացնել Կոնվենցիայի հոդվածների կառուցվածքը, 3. ներկայացնել Կոնվենցիայի հոդվածներով երաշխավորված իրավունքները, Կոնվենցիային կից Արձանագրությունները, 4, մեկնաբանել Կոնվենցիան. իրավունքների հիերարխիա, նպատակ և ժողովրդավարական արժեք, կենդանի գործիք, ինքնավար հասկացություններ, 5. Կոնվենցիայի հիմնական հասկացություններին՝ սուբսիդիարություն (subsidiarity), գնահատման սահման (margin of appreciation), անհրաժեշտություն (necessity), օրինականություն (legality), չորրորդ ատյան (fourth instance), իրավունքների չարաշահում (abuse of rights), գործնական և արդյունավետ (practical and effective), իրավունքի ոլորտներ(fields of law)) 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
● մեկնաբանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներն ու ՄԻԵԴ նախադեպային իրավունքը, ● ներկայացնել ՄԻԵԴ ներկայացվող գանգատի ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները, գանգատի անընդունելիության հիմքերը, ● բացատրել ՄԻԵԴ-ի կողմից գործերի քննության ընթացակարգերը, ● պարզաբանել ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի դերը ներպետական իրավական համակարգում և իրավակիրառ պրակտիկայում, ● ներկայացնել ՄԻԵԴ-ի կանոնները, ՄԻԵԴ վճիռների կատարման վերահսկողությանը նվիրված Նախարարների կոմիտեի կանոնները: բ. գործնական մասնագիտական կարողություններ. ● տրամադրել բանավոր և գրավոր իրավախորհրդատվություն Կոնվենցիայով երաշխավորված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ, ● կազմել համապատասխան դատավարական փաստաթղթեր՝ գանգատներ, դիրքորոշումներ, ● կիրառել ՄԻԵԴ-ի իրավազորությանը վերաբերող գանգատի ընդունելիության ratione personae/loci/temporis/materiae և ՄԻԵԴ ներկայացվող գանգատների անընդունելիության ընթացակարգային հիմքերը, ● կիրառել ՄԻԵԴ ներկայացվող գանգատների ըստ էության անընդունելիության ընթացակարգային հիմքերը, ● կիրառել ՄԻԵԴ ներկայացվող գանգատների ըստ էության անընդունելիության հիմքերը, ● ներկայացնել ՄԻԵԴ-ի գործունեության հիմքում ընկած սկզբունքները, գործերի քննության ընթացակարգերը Պալատում և Մեծ պալատում, ● Փնտրել, գտնել և վերլուծել ՄԻԵԴ վճիռները և Հայաստանի Հանրապետության վերաբերյալ քննված գործերը, ● Տարորոշել ՄԻԵԴ վճիռների կատարողական-վերահսկողական վարույթների տեսակները և ՄԻԵԴ վճիռների կատարման շրջանակներում պետության կողմից ձեռնարկվող միջոցառումները, ● Գործնականում կիրառել ՄԻԵԴ-ի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). ● օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն), ● վերլուծել ոլորտում առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, իրականացնել հետազոտական ու վերլուծական աշխատանքներ, ներկայացնել դրանց արդյունքները, ● մասնակցել դատախաղերի, ներկայացնել գրավոր ու բանավոր փաստարկված դիրքորոշումներ, ● արդյունավետորեն պլանավորել ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ խմբի կազմում գործունեություն ծավալելիս, արդյունավետ օգտվել ՄԻԵԴ վճիռների և որոշումների, ինչպես նաև ի կատարումն ՄԻԵԴ վճիռների պետության կողմից ներկայացվող գործողությունների ծրագրերի և գործողությունների հաշվետվությունների որոնողական համակարգերից, էլեկտրոնային ռեսուրսներից: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
1. Ուսանողներին ծանոթացնել Կոնվենցիայի պատմությանն ու կառուցվածքին,
2. ներկայացնել Կոնվենցիայի հոդվածների կառուցվածքը, 3. ներկայացնել Կոնվենցիայի հոդվածներով երաշխավորված իրավունքները, Կոնվենցիային կից Արձանագրությունները, 4, մեկնաբանել Կոնվենցիան. իրավունքների հիերարխիա, նպատակ և ժողովրդավարական արժեք, կենդանի գործիք, ինքնավար հասկացություններ, 5. Կոնվենցիայի հիմնական հասկացություններին՝ սուբսիդիարություն (subsidiarity), գնահատման սահման (margin of appreciation), անհրաժեշտություն (necessity), օրինականություն (legality), չորրորդ ատյան (fourth instance), իրավունքների չարաշահում (abuse of rights), գործնական և արդյունավետ (practical and effective), իրավունքի ոլորտներ(fields of law)) 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
2. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ, 3. անհատական և խմբային աշխատանք, 4. անհատական և թիմային գիտահետազոտական աշխատանք, 5. ինքնուրույն աշխատանք, 6. բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), 7. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, 8. իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն` յուրաքանչյուրը 3 միավոր, ինքնուրույն աշխատանքի գնահատում`4 միավոր և մասնակցությունը` 2 միավոր:
Եզրափակիչ քննությունը գրավոր է` 8 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տեղն ու դերը մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգում
2. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների պաշտպանության կառուցակարգերը 3. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար սկզբունքները 4. Հոդված 1. Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը 5. Հոդված 2. Կյանքի իրավունքը 6. Հոդված 3. Խոշտանգումների արգելում 7. Հոդված 4. Ստրկության և հարկադիր աշխատանքի արգելում 8. Հոդված 5. Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք 9. Հոդված 6. Արդար դատաքննության իրավունք 10. Հոդված 7. Առանց օրենքի պատժի բացառում 11. Հոդված 8. Անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք 12. Հոդված 9. Մտքի, խղճի և կրոնի ազատություն 13. Հոդված 10. Արտահայտվելու ազատություն 14. Հոդված 11. Հավաքների և միավորման ազատություն 1. Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդված. Սեփականության պաշտպանություն 2. Հոդված 13. Արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունք 3. Անհատական իրավունքներ և ազատություններ Հոդված 41. Արդարացի բավարարում ● Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող գանգատի ընդունելիության չափանիշները ● Կոնվենցիայի դրույթների հետ անհամատեղելի գանգատներ ● Գործի քննության ընթացակարգը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատում և Մեծ պալատում ● Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար սկզբունքները ● Ակնհայտ անհիմն գանգատներ ● Ապացուցման կանոնները և ապացուցման պարտականությունը ● Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարողական-վերահսկողական վարույթի առանձնահատկությունները: |
||
1906 | Միջազգային իրավունքի հիմունքները և սկզբունքները | 6 |
առաջին՝ աշնանային կիսամյակ
դաս. – 60 ժամ
շաբաթական 4 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1906/Մ52
1. Դասընթացի նպատակ
Դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողներին փոխանցել միջազգային հանրային իրավունքի հիմունքների և սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ, ներկայացնել միջազգային իրավունքի հիմնական աղբյուրները, սուբյեկտները, վերլուծել պետությունների առանձնահատկությունները, որպես միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտներ, քննարկել միջազգային և ներպետական իրավունքի հարաբերակցությունը, այդ թվում միջազգային իրավազորության խնդիրները, ներկայացնել միջազգային պատասխանատվության, միջազգային պայմանագրային իրավունքի և միջազգային իրավունքի այլ առանցքային ճյուղերի և ինստիտուտների առանձնահատկությունները։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն.
● նկարագրել միջազգային իրավունքի էությունը և հիմնական սկզբունքներն ու առանձնահատկությունները, ● ներկայացնել միջազգային իրավունքի հիմնական աղբյուրները, այդ թվում միջազգային սովորութային իրավունքի առանձնահատկությունները, ● պարզաբանել միջազգային իրավունքի սուբյեկտների, այդ թվում պետությունների՝ դերը միջազգային իրավունքում, ● նկարագրել միջազգային իրավունքի և ներպետական իրավունքի հարաբերակցության հիմնական խնդիրները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ. ● մեկնաբանել միջազգային սովորութային նորմերը, ● մեկնաբանել միջազգային պայմանագրերի դրույթները՝ հաշվի առնելով դրանց գործնական կիրառությունը, ● միջազգային իրավունքի վերաբերյալ հարցերով տրամադրել գրավոր և բանավոր խորհրդատվություն, ● կիրառել միջազգային իրավունքի երկրորդային նորմերը այդ թվում` միջազգային պատասխանատվության սովորութային նորմերը։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. ● օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն), ● վերլուծել ոլորտում առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, իրականացնել հետազոտական ու վերլուծական աշխատանքներ, ներկայացնել դրանց արդյունքները, ● մասնակցել դատախաղերի, ներկայացնել գրավոր ու բանավոր փաստարկված դիրքորոշումներ, արդյունավետորեն պլանավորել ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ խմբի կազմում գործունեություն ծավալելիս: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողներին փոխանցել միջազգային հանրային իրավունքի հիմունքների և սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ, ներկայացնել միջազգային իրավունքի հիմնական աղբյուրները, սուբյեկտները, վերլուծել պետությունների առանձնահատկությունները, որպես միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտներ, քննարկել միջազգային և ներպետական իրավունքի հարաբերակցությունը, այդ թվում միջազգային իրավազորության խնդիրները, ներկայացնել միջազգային պատասխանատվության, միջազգային պայմանագրային իրավունքի և միջազգային իրավունքի այլ առանցքային ճյուղերի և ինստիտուտների առանձնահատկությունները։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
● դասախոսություններ՝ ուսուցման ակտիվ և ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ,
● գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ, ● անհատական և խմբային աշխատանք, ● անհատական և թիմային գիտահետազոտական աշխատանք, ● ինքնուրույն աշխատանք, ● բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), ● գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, ● իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Նախատեսված երկու ընթացիկ քննությունները գրավոր են` յուրաքանչյուրը 3 միավոր:
Նախատեսված է նաև ընթացիկ ստուգումների`2 միավոր, ինքնուրույն աշխատանքի գնահատում` 2 միավոր և մասնակցությունը` 2 միավոր: Եզրափակիչ քննությունը գրավոր է` 8 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
● Միջազգային իրավունքի էությունը և զարգացման փուլերը
● Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները ● Միջազգային իրավունքի աղբյուրները ● Միջազգային սովորութային իրավունք ● Իրավունքի ընդհանուր սկզբունքները ● Միջազգային իրավունքի սուբյեկտները ● Պետությունները, պետությունների ստեղծումը և ճանաչումը ● Պետություների տարածքային ինքնիշխանությունը ● Միջազգային իրավունքի և ներպետական իրավունքի հարաբերակցությունը ● Իրավազորությունը միջազգային իրավունքում ● Jus cogens նորմերը և erga omnes պարտավորությունները միջազգային իրավունքում, միջազգային հանցագործություններ ● Պետության և պետական պաշտոնյաների անձեռնմխելիությունը միջազգային իրավունքում ● Դիվանագիտական իրավունք ● Միջազգային իրավական պատասխանատվությունը ● Միջազգային պայմանագրային իրավունքը Ուժի կիրառումը միջազգային իրավունքում |
Կրթական այլ մոդուլներ
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
1906 | Գիտական սեմինար | 2 |
1-ին, 2-րդ, 3-րդ կիսամյակներ
30 ժամ սեմինար
30 ժամ սեմինար
ՊԱՐՏԱԴԻՐ
1906/Մ11
1. Դասընթացի նպատակ
մագիստրոսներին ներկայացնել միջազգային դատավարությունների հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաների ընտրության հարցում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկուցումներ ներկայացնելու, գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. Գիտելիք և իմացություն
1. ներկայացնել միջազգային դատավարությունների հիմնախնդիրները, 2. ինքնուրույն ընտրել գիտական հետազոտության մեթոդները, բ. բուն մասնագիտական կարողություններ 3. իրականացնել ինքնուրույն գիտական հետազոտություն, 4. ներկայացնել գիտական հաղորդումներ և և զեկույցներ. գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 6. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
մագիստրոսներին ներկայացնել միջազգային դատավարությունների հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաների ընտրության հարցում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկուցումներ ներկայացնելու, գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Դիդակտիկ նյութերի պատրաստում,
Գիտական հաղորդումներ և զեկույցներ, Քննարկում և բանավեճ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Գնահատվում է ստուգարքի ձևաչափով: Դրական ստանում են այն ուսանողները, ովքեր հանդես են գալիս
մագիստրոսական թեզի շրջանակներում կատարվող հետազոտության վերաբերյալ հակիրճ զեկուցումներով՝ ներկայացնելով իրենց հետազոտության պլանը, մագիստրոսական թեզի հիմնադրույթները, կատարման ընթացքը,/առաջընթացը/ և արդյունքներն՝ ըստ տվյալ կիսամյակի համար ԵՊՀ-ում սահմանված չափանիշների: 6. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
1904 | Գիտական սեմինար | 2 |
1-ին, 2-րդ, 3-րդ կիսամյակներ
30 ժամ սեմինար
30 ժամ սեմինար
ՊԱՐՏԱԴԻՐ
1906/Մ11
1. Դասընթացի նպատակ
մագիստրոսներին ներկայացնել միջազգային դատավարությունների հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաների ընտրության հարցում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկուցումներ ներկայացնելու, գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. Գիտելիք և իմացություն
1. ներկայացնել միջազգային դատավարությունների հիմնախնդիրները, 2. ինքնուրույն ընտրել գիտական հետազոտության մեթոդները, բ. բուն մասնագիտական կարողություններ 3. իրականացնել ինքնուրույն գիտական հետազոտություն, 4. ներկայացնել գիտական հաղորդումներ և և զեկույցներ. գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 6. վերլուծել փաստեր, կատարել հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
մագիստրոսներին ներկայացնել միջազգային դատավարությունների հիմնախնդիրները և դրանց նվիրված գիտահետազոտական աշխատանքները, աջակցել մագիստրոսական թեզերի թեմաների ընտրության հարցում: Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկուցումներ ներկայացնելու, գիտական բանավեճ վարելու ունակություններն ու հմտությունները: Իրականացնել գիտական հետազոտություն կատարելու մեթոդաբանական աջակցություն:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Դիդակտիկ նյութերի պատրաստում,
Գիտական հաղորդումներ և զեկույցներ, Քննարկում և բանավեճ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Գնահատվում է ստուգարքի ձևաչափով: Դրական ստանում են այն ուսանողները, ովքեր հանդես են գալիս
մագիստրոսական թեզի շրջանակներում կատարվող հետազոտության վերաբերյալ հակիրճ զեկուցումներով՝ ներկայացնելով իրենց հետազոտության պլանը, մագիստրոսական թեզի հիմնադրույթները, կատարման ընթացքը,/առաջընթացը/ և արդյունքներն՝ ըստ տվյալ կիսամյակի համար ԵՊՀ-ում սահմանված չափանիշների: 6. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
0000 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
3-րդ՝ աշնանային կիսամյակ
3 շաբաթ
6 ժամ օրական
ՊԱՐՏԱԴԻՐ
1906/Մ55
1. Դասընթացի նպատակ
ուսանողին մասնակից դարձնել միջազգային դատարանների և արբիտրաժների, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կառույցների գործառույթներին և հասանելիություն ապահովել պրակտիկ նյութերին։
Զարգացնել ուսանողների մասնագիտական գործնական կարողություններն ու հմտություններ միջազգային արդարադատության ոլորտի օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի ուղղությամբ։ Պրակտիկայի ընթացում ձեռք բերված գործնական նյութերով հարստացնել ընթացիկ գիտահետազոտական աշխատանքը։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել միջազգային արդարադատության ոլորտների օրենսդրությունը, ինստիտուցիոնալ համակարգը, դատական պրակտիկան, 2. նկարագրել մասնագիտական ոլորտի օրենսդրության կիրառման պրակտիկ հիմնախնդիրները, բ. բուն մասնագիտական կարողություններ 3. գործնականում կիրառել ստացված տեսական գիտելիքները, 4. իրավական գնահատական տալ խնդրահարույց իրավիճակներին 5. իրականացնել իրավախորհրդատվություն, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. կազմել դատավարական փաստաթղթեր, համապատասխան միջնորդություններ և բողոքներ, 7. ուսումնասիրել և գտնել իրավիճակներին համապատասխան նախադեպային որոշումներ, կիրառել նախադեպային որոշումները։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողին մասնակից դարձնել միջազգային դատարանների և արբիտրաժների, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կառույցների գործառույթներին և հասանելիություն ապահովել պրակտիկ նյութերին։
Զարգացնել ուսանողների մասնագիտական գործնական կարողություններն ու հմտություններ միջազգային արդարադատության ոլորտի օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի ուղղությամբ։ Պրակտիկայի ընթացում ձեռք բերված գործնական նյութերով հարստացնել ընթացիկ գիտահետազոտական աշխատանքը։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Պրակտիկան կազմակերպվում է գիտական ղեկավարի հետ համատեղ կազմված և հաստատված ծրագրով։ Իրականացվում է ԵՊՀ-ից դուրս՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակում, Միջազգային կազմակերպություններում, Միջազգային արբիտրաժներում ներկայացուցչություն իրականացնող գրասենյակներում, ՀՀ դատական համակարգում, ՀՀ դատախազության համակարգում, ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ փաստաբանական պալատում, Նոտարական պալատում, պետական և մասնավոր հիմնարկություններում և այլն:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով։ Պրակտիկան գնահատվում է դրական այն դեպքում, երբ մագիստրոսը մասնակցել է պրակտիկային, կատարել ծրագրով նախատեսված առաջադրանքները, ներկայացրել հաշվետվությունները և պրակտիկայի վայրից՝ դրական բնութագիրը։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ծանոթացում պրակտիկայի անցկացման վայրի աշխատանքային առանձնահատկություններին։
Կատարելիք աշխատանքի հստակ ձևակերպում։ Կատարելիք աշխատանքի ժամանակացույցի կազմում։ Ըստ ժամանակացույցի՝ անհրաժեշտ աշխատանքների կատարում: |
||
0000 | Մագիստրոսական թեզ | 18 |
3-րդ՝ աշնանային կիսամյակ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ ? ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1906/Մ55
1. Դասընթացի նպատակ
արտացոլել "Իրավագիտություն" մասնագիտության շրջանակներում մագիստրոսի ձեռք բերած գիտելիքները հետազոտական աշխատանքում կիրառելու, միջազգային արդարադատության ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու ու դրանց թե՛ տեսական, թե՛ պրակտիկ լուծումներ առաջադրելու հմտություններ։
2. Կրթական վերջնարդյունքներ
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. նկարագրել միջազգային արդարադատության ոլորտի մասնագիտական առանձնահատկությունները, 2. բացահայտել միջազգային արդարադատության ոլորտի հիմնախնդիրները։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 4. գործնականում կիրառել ստացված տեսական գիտելիքները, 5. իրականացնել գիտահետազոտական աշխատանք։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
արտացոլել "Իրավագիտություն" մասնագիտության շրջանակներում մագիստրոսի ձեռք բերած գիտելիքները հետազոտական աշխատանքում կիրառելու, միջազգային արդարադատության ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու ու դրանց թե՛ տեսական, թե՛ պրակտիկ լուծումներ առաջադրելու հմտություններ։
4. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մագիստրոսական թեզի հրապարակային պաշտպանությունն իրականացվում է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թ. նոյեմբերի 7-ի թիվ 1282-Ն հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի
5. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |