Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
023101.08.7 - Հայոց լեզու և գրականություն
Մասնագիտացումը՝
023101.08.7 - Հայ գրականություն
Շնորհվող որակավորումը՝
Բանասիրության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Ընդհանուր կրթական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0309 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում | 3 |
1-ին կիսամյակ
2
գործնական 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0309/Մ20
1. Դասընթացի նպատակ
· ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտությունները,
· սովորեցնել իրենց մասնագիտական ոլորտում համակարգչային տեխնիկայի օգտագործման հմտությունները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու տեքստի, գրաֆիկական օբյեկտների, աղյուսակների հետ աշխատելու սկզբունքները, 2. ներկայացնելու հոդվածները, գիտական աշխատությունները և այլ փաստաթղթերը կառուցելու ձևերը, 3. ընտրելու էլեկտրոնային աղյուսակներ կազմելու առավել արդյունավետ տարբերակները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. օգտագործելու դիագրամներ և գրաֆիկներ կազմելու, հաշվարկներ կատարելու նորագույն մեթոդները, 2. հաշվարկելու և համադրելու նախագծեր և տվյալների բազաներ ստեղծելու հնարավորությունները, 3. կատարելու հարցումներ, ի մի բերել կատարվաշ հաշվետվությունները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. առաջարկել ներկայացումներ ստեղծելու, օբյեկտների վրա անիմացիոն և ձայնային էֆեկտներ կիրառելու նոր միջոցներ, 2. նախագծելու պարզագույն web-կայքեր՝ օգտագործելով նշագրման լեզուներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտությունները,
· սովորեցնել իրենց մասնագիտական ոլորտում համակարգչային տեխնիկայի օգտագործման հմտությունները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասերն անցկացվում են համակարգչի միջոցով,
2. ուսուցողական նյութերը և ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները տրամադրվում են ուսանողներին էլէկտրոնային տեսքով: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է ընթացիկ ստուգումների արդյունքների հիման վրա՝ 10 միավոր առավելագույն արժեքով, և եզրափակիչ աշխատանքի հիման վրա` 10 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 5 հարց, յուրաքանչյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: Ստուգարքը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 13 միավոր: (Ընթացիկ և եզրափակիչ ստուգումները անցկացվում են համակարգչի միջոցով):
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. փաստաթղթերի ստեղծման և մշակման տեխնոլոգիաներ,
2. տվյալների վերլուծության տեխնոլոգիաներ - տվյալների տիպեր, հասցեներ, ֆունկցիաներ, աղյուսակներ, դիագրամներ, գրաֆիկներ, 3. տվյալների բազաներ - տվյալների բազաների նախագծում և ստեղծում, հարցումներ, հաշվետվություններ, 4. ներկայացման մուլտիմեդիա տեխնոլոգիաներ - ստեղծում և ցուցադրում, 5. Web-տեխնոլոգիաներ - նշագրման լեզուներ, պարզագույն web-կայքերի ստեղծում: |
||
1401 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
1-ին կիսամյակ
2 ժամ
դասախոսություն 1 ժամ, գործնական 1 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1401/Մ65
1. Դասընթացի նպատակ
· սովորողներին ծանոթացնել աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին, ուսումնասիրման մեթոդներին բանասիրական հետազոտություններ կատարելիս,
· ներկայացնել հետազոտական աշխատանքի փուլերը, ծանոթացնել գիտական հետազոտության էթիկային։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ընտրելու բանասիրական հետազոտություն կատարելու հիմնական մեթոդները, 2. բացատրելու կիրառած մեթոդի առավելություններն ու թերությունները, 3. նկարագրելու կատարած հետազոտության վերջնարդյունքները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. օգտագործելու տարբեր միջոցներ հետազոտություն իրականացնելու համար, 2. լուսաբանել հավաքված ու վերլուծված նյութը, 3. ընդհանրացնել կատարած հետազոտության արդյունքները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. ցուցաբերելու մասնագիտական կողմնորոշում գիտական աշխատանքներ կատարելիս, գործնականում իրականացնելու տարբեր հետազոտություններ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· սովորողներին ծանոթացնել աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին, ուսումնասիրման մեթոդներին բանասիրական հետազոտություններ կատարելիս,
· ներկայացնել հետազոտական աշխատանքի փուլերը, ծանոթացնել գիտական հետազոտության էթիկային։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն՝ լուսապատկերների ուղեկցությամբ,
2. քննարկումներ և վերլուծություններ, գործնական աշխատանքներ՝ տարբեր միջոցների ու մեթոդների կիրառմամբ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր,
2. մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին), 3. եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Գիտության սահմանումը, առարկան, նպատակները, խնդիրները։ Գիտությունների ընդհանուր դասակարգումը։ Հետազոտության էմպիրիկ և տեսական մակարդակները։ Մտահանգման ձևերը՝ դեդուկցիա, ինդուկցիա և տրադուկցիա (արտածում, մակածում և համաբանություն)։ Գիտական գիտելիքի հիմնական առանձնահատկությունները։ «Գիտական հետազոտություն» հասկացությունը։ «Մեթոդ», «Մեթոդիկա», «Մեթոդաբանություն» հասկացությունները։ Գիտական հետազոտության ընդհանուր մեթոդների կիրառությունը բանասիրական ուսումնասիրություններում։ Հումանիտար գիտությունների մեթոդների առանձնահատկությունները. բանասիրության մեթոդների առանձնահատկությունները։ Գրական-քննադատական մեթոդներ։ Լեզվաբանական մեթոդներ։ Հիպոթեզ, վարկած, կանխադրույթ։ Պատմական վարկածի առանձնահատկությունները։ Ստեղծագործություն, հայտնագործություն, գյուտ: Գիտական հետազոտության կազմակերպման գործընթացը. գիտական հետազոտության հիմնական փուլերը։ Գիտական հետազոտության օբյեկտը և առարկան։ Գիտահետազոտական աշխատանքի աշխատանքային ծրագրի կազմումը: Գիտական տեղեկատվության հիմնական աղբյուրները։ Բանասիրական ուսումնասիրման աղբյուրների առանձնահատկությունները։ Հետազոտական աշխատանքի կառուցվածքը։ Գիտահետազոտական աշխատանքը շարադրելու հիմնական սկզբունքները։ Գիտական աշխատանքի շարադրման լեզուն և ոճը։ Հղումներ. հղումներին ներկայացվող հիմնական պահանջները։ Մեջբերումներ, հղումներ և ծանոթագրություններ կատարելու ձևերը։ Օգտագործված գրականության և աղբյուրների ցանկերը կազմելու ընդհանուր սկզբունքները։ Գիտահետազոտական աշխատանքի ներկայացման ձևերը։ Գիտահետազոտական աշխատանքները ուսումնական գործընթացում։ Գիտահետազոտական աշխատանքների ձևավորումը։ Գիտական էթիկայի նորմերը։ Գիտական էթիկան և գրագողությունը։ Գիտական հետազոտության գնահատման չափանիշները։
|
Մասնագիտական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
1403 | Գեղարվեստական տեսքստի կառուցվածքաբանական վերլուծություն (ռուսերեն) | 6 |
1-ին կիսամյակ
4 ժամ
դասախոսություն 2 ժամ, գործնական 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1403/Մ85
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին համապարփակ գիտելիքներ հաղորդել գեղարվեստական տեքստի կառուցվածքաբանական վերլուծության մեթոդաբանական սկզբունքների վերաբերյալ,
· ներկայացնել ռուսական, ֆրանսիական և անգլոամերիկյան կառուցվածքաբանական և նարատոլոգիական վերլուծության տարբեր եղանակներ, գեղարվեստական տեքստի վերլուծության սկզբունքները կիրառել արձակ և չափածո երկերի քննության ընթացքում։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու գեղարվեստական տեքստերի կառուցվածքաբանական վերլուծության սկզբունքները, 2. ներկայացնելու կառուցվածքաբանության և նարատոլոգիայի հիմնական հասկացությունները և եզրութաբանությունը, 3. բացատրելու քնարական և պատմողական երկերի վերլուծական սկզբունքների տարբերությունները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. համադրելու / հակադրելու ռուս, ֆրանսիական և անգլոամերիկյան կառուցվածքաբանական վերլուծության մեթոդաբանական տարբեր սկզբունքներն ու եղանակները, 5. կիրառելու ստրուկտուրալ վերլուծության սկզբունքները ժամանակակից և դասական գրական նյութի քննության ընթացքում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. կիրառելու ձեռք բերված գիտելիքները զեկուցումներ պատրաստելու, գիտահետազոտական աշխատանքներ ներկայացնելու, բանավեճեր վարելու ընթացքում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին համապարփակ գիտելիքներ հաղորդել գեղարվեստական տեքստի կառուցվածքաբանական վերլուծության մեթոդաբանական սկզբունքների վերաբերյալ,
· ներկայացնել ռուսական, ֆրանսիական և անգլոամերիկյան կառուցվածքաբանական և նարատոլոգիական վերլուծության տարբեր եղանակներ, գեղարվեստական տեքստի վերլուծության սկզբունքները կիրառել արձակ և չափածո երկերի քննության ընթացքում։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. թեմայի վերաբերյալ տեսական գրականության հանձնարարում, 3. գրականագիտական տեքստերի թարգմանություն, մեկնաբանում, 4. գիտահետազոտական աշախտանքների, ռեֆերատների ընթերցում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. 1-ին ընթացիկ քննություն. անցկացվում է գրավոր՝ առավելագույնը 4 միավոր,
2. 2-րդ ընթացիկ քննություն. գիտահետազոտական աշխատանքի ստուգում և գնահատում՝ առավելագույնը 4 միավոր, 3. մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին), 4. եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. գեղարվեստական տեքստի կառուցվածքաբանական վերլուծության առաջացման հիմքերը և նախադրյալները,
2. գեղարվեստական տեքստերի կառուցվածաբանական վերլուծության մեթոդաբանական սկզբունքները, 3. նարատոլոգիայի (պատումի կառուցվածքաբանական վերլուծության) հիմնական սկզբունքները և հասկացությունները: 4. կառուցվածաբանության հիմնական եզրութաբանությունը և հիմնարար հասկացությունները (սյուժե- ֆաբուլա, պատմություն-դիսկուրս, հեղինակ-ընթերցող և այլն), 5. հեղինակիև ընթերցողի խնդիրը կառուցվածաբանության մեջ, 6. տեսանկյան՝ իբրև կառուցվածաբանության հիմնական հասկացության տարբեր պլանները: |
||
1403 | Հայ պատմավեպի պոետիկան | 6 |
1-ին կիսամյակ
4 ժամ
դասախոսություն 2 ժամ, գործնական 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1403/Մ86
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ներկայացնել հայ պատմավեպերը, դրանց առանձնահատկություններն ու տարատեսակները,
· ուսանողներին ծանոթացնել հայ պատմավեպի հին և նոր դրսևորումներին, · վերաիմաստավորել տեքստը՝ ըստ ժանրային կանոնների, · զարգացնել վերլուծական հմտություններ։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. քննարկելու հայ պատմավեպը` ըստ ժամանակաշրջանի, 2. լուսաբանելու տեքստը` ըստ ժանրային կանոնի, 3. մատնանշելու գրականագիտական դիտանկյուն: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. տարբերակելու պատմավեպը գրական մյուս ժանրերից, 5. գործնականում իրականացնելու տեքստի վերլուծություն, 6. գնահատելու նյութը` ըստ էության: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 7. օժանդակելու ուսումնասիրությանը՝ ընդգրկելով գրական համապատկերը, 8. համադրելու պատմավեպի ներժանրային առանձնահատկությունները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ներկայացնել հայ պատմավեպերը, դրանց առանձնահատկություններն ու տարատեսակները,
· ուսանողներին ծանոթացնել հայ պատմավեպի հին և նոր դրսևորումներին, · վերաիմաստավորել տեքստը՝ ըստ ժանրային կանոնների, · զարգացնել վերլուծական հմտություններ։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. քննարկում/բանավեճ, 3. ընթերցում (close reading)։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. 1-ին ընթացիկ քննություն. անցկացվում է գրավոր՝ առավելագույնը 4 միավոր,
2. 2-րդ ընթացիկ քննություն. գիտահետազոտական աշխատանքի ստուգում և գնահատում՝ առավելագույնը 4 միավոր, 3. մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին), 4. եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. պատմական իրադարձությունները և հայ ժողովրդի ճակատագիրը,
2. պատերազմական իրադարձությունների ազդեցությունը հայ գրականության վրա, 3. նոր և նորագույն շրջանների պատմավեպերի առանձնահատկությունները, 4. պատմավեպը և հայ դասական գրականության ավանդները։ |
||
1403 | Ակնարկներ գեղագիտական մտքի պատմության | 3 |
2-րդ կիսամյակ
2 ժամ
ասախոսություն 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1403/Մ96
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին գիտելիքներ հաղորդել համաշխարհային գեղագիտության և մշակութաբանական փուլերի, դրանց առանձնահատկությունների վերաբերյալ,
· ներկայացնել նշանավոր փիլիսոփաների, գրողների կատարած դերը գեղագիտական մտքի զարգացման մեջ, · ներկայացնել գեղագիտական մտքի պատմության մեջ առանցքային նշանակություն ունեցող փիլիսոփայական և գեղագիտական երկերը, . ցույց տալ այն նախադրյալները, որոնք հանգեցրել են արվեստի և գրականության տարբեր փուլերի (օր՝ բարոկկոյի, կլասիցիզմի, լուսավորության, ռոմանտիզմի և այլնի) կամ գեղարվեստական ուղղությունների (օր.՝ իմպրեսիոնիզմի, էքսպրեսիոնիզմի, էկզիստենցիալիզմի, սյուրռեալիզմի և այլնի) ձևավորմանը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու գեղագիտական մտքի զարգացման հիմնական փուլերը, դրանց առանձնահատկությունները, 2. մատնանշելու մշակութաբանական տարբեր փուլերում կարևորագույն դեր խաղացած գործիչների, փիլիսոփաների, գրողների երկերը, 3. հիմնավորելու այս կամ այն գեղագիտական ուղղության առաջացման նախադրյալները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գնահատելու գեղագիտական հիմնական ուղղությունների առանձնահատկությունները, 2. վերլուծելու փիլիսոփայական կամ գեղագիտական նշանավոր երկերի հիմնական դրույթները, 3. հակադրելու /համադրելու հայ և համաշխարհային գրականության մեջ տարբեր ուսմունքների ազդեցությունները և դրսևորման ձևերը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. օգտագործելու ձեռք բերված գիտելիքները գիտական հոդվածներ, զեկուցումներ պատրաստելիս, ընտրելու գրական երկերի վերլուծության նոր եղանակներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին գիտելիքներ հաղորդել համաշխարհային գեղագիտության և մշակութաբանական փուլերի, դրանց առանձնահատկությունների վերաբերյալ,
· ներկայացնել նշանավոր փիլիսոփաների, գրողների կատարած դերը գեղագիտական մտքի զարգացման մեջ, · ներկայացնել գեղագիտական մտքի պատմության մեջ առանցքային նշանակություն ունեցող փիլիսոփայական և գեղագիտական երկերը, . ցույց տալ այն նախադրյալները, որոնք հանգեցրել են արվեստի և գրականության տարբեր փուլերի (օր՝ բարոկկոյի, կլասիցիզմի, լուսավորության, ռոմանտիզմի և այլնի) կամ գեղարվեստական ուղղությունների (օր.՝ իմպրեսիոնիզմի, էքսպրեսիոնիզմի, էկզիստենցիալիզմի, սյուրռեալիզմի և այլնի) ձևավորմանը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. տեսական գրականության հանձնարարում, 3. ռեֆերատների քննարկումներ, 4. գործնական պարապմունքներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր,
2. մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին), 3. եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Անտիկ և միջնադարյան գեղագիտության հիմնական հայեցակարգը։
2. Բարոկկոյի և Վերածննդի ձևավորման գեղագիտական հիմնական նախադրյալները: 3. Կլասիցիստական արվեստի փիլիսոփայական և քաղաքական նախադրյալները։ 4. Լուսավորական գեղագիտության առանձնահատկությունները (Վոլտեր, Ռուսսո, Գյոթե, Շիլլեր): 5. Գոյաբանական փիլիսոփայությունն ընդդեմ դասական գեղագիտության (Կիերկեգոր, Շոպենհաուեր, Նիցշե): 6. Էկզիստենցիալիստական փիլիսոփայության առանձնահատկությունները (Հայդեգեր, Յասպերս): 7. Էկզիստենցիալիզմը՝ իբրև փիլիսոփայական գրականություն (Սարտր, Կամյու): 8. Աբսուրդի թատրոնի գեղագիտությունը։ 9. Ֆրանսիական «նոր վեպի» գեղագիտությունն ու փիլիսոփայությունը։ |
||
1404 | Հայ նորագույն գրականությունը համաշխարհային գրականության համատեքստում | 3 |
1-ին կիսամյակ
2 ժամ
դասախոսություն 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1404/ Մ62
1. Դասընթացի նպատակ
· հայ նորագույն գրականության զարգացման միտումների հետազոտություն,
· խորհրդահայ և սփյուռքահայ գրականության հիմնական շրջանների, հոսանքների, ժանրերի և ոճերի դասակարգում՝ համեմատությամբ . .համաշխարհային գրականության համապատասխան երևույթների, .ժամանակակից հայ գրականության տիպաբանական և ծագումնաբանական կապերի քննություն 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու նորագույն շրջանի հայ գրականության առանձնահատկությունները, 2. սահմանելու հայ նորագույն գրականության զարգացման հիմնական միտումները՝ դրանք համադրելով ռուս, եվրոպացի և ամերիկացի հեղինակների երկերի հետ, 3. մատնանշելու նորագույն շրջանի հայ բանաստեղծների և արձակագիրների անհատականությունը նրանց գրական առնչությունների համատեքստում: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. վերլուծելու և գնահատելու խորհրդահայ և սփյուռքահայ գրականության ակունքները և պոետիկան, 2. համեմատելու հայ և համաշխարհային դասական գրականությունը արդի հայ գրականության հետ, 3. լուսաբանելու հայ գրողներիների գործերը նրանց ընթերցողական և թարգմանչական հետաքրքրությունների տիրույթում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. տարբերակելու հայ և համաշխարհային նորագույն գրականության զարգացման միտումները, 2, գործնականում իրականացնելու գրողի ստեղծագործական առնչությունների ուսումնասիրություն: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· հայ նորագույն գրականության զարգացման միտումների հետազոտություն,
· խորհրդահայ և սփյուռքահայ գրականության հիմնական շրջանների, հոսանքների, ժանրերի և ոճերի դասակարգում՝ համեմատությամբ . .համաշխարհային գրականության համապատասխան երևույթների, .ժամանակակից հայ գրականության տիպաբանական և ծագումնաբանական կապերի քննություն 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. բնագրերի ընթերցում և քննարկում, 3. տնային հետազոտական աշխատանք: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր,
2. մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին), 3. եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Եղիշե Չարենցը և համաշխարհային գրականությունը:
2. Հայ նորագույն արձակի առնչությունները ռուս, եվրոպական և ամերիկյան արձակի հետ։ 3. Ֆրանսահայ գրականությունը և ֆրանսիական գրականությունը: 4. 20-րդ դարի երկրորդ կեսի հայ պոեզիան և աշխարհի բանաստեղծությունը: 5. Հրանտ Մաթևոսյանը և համաշխարհային գրականությունը: |
||
1404 | Ընթերցման և արդի քննադատության տեսություն | 6 |
1-ին կիսամյակ
4 ժամ
դասախոսություն 2 ժամ, սեմինար 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1404/Մ61
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ներկայացնել արդի հայ և համաշխարհային քննադատական ուղղություններն ու դպրոցները,
. ներկայացնել և գործնականում կիրառել տեքստի ընթերցման մի քանի տեխնոլոգիաներ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ճանաչելու արդի քննադատական ուղղությունները, 2. մատնանշելու և բացատրելու ընթերցման տեսության հիմնախնդիրները և սկզբունքները, 3. լուսաբանելու «արդի քննադատություն» կոնցեպտը, 4. սահմանելու որոշակի աշխարհայացքային դիրքորոշմամբ տեքստ վերլուծելու սկզբունքները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կիրառելու վերլուծություններ՝ կիրառելով արդի քննադատության մեթոդները, 2. ցուցաբերելու տեքստը ճանաչելու և տարբերակելու հմտություններ, 3. ցուցադրելու տեքստ ընթերցելու գործնական կարողություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. արժևորելու ժամանակակից աշխարհում սեփական դիրքորոշմամբ քննադատական որոշակի ունակություններ կիրառելու կարևորությունը, 2. համադրելու դասընթացից ձեռք բերած հմտությունները մասնագիտական այլ կարողությունների հետ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ներկայացնել արդի հայ և համաշխարհային քննադատական ուղղություններն ու դպրոցները,
. ներկայացնել և գործնականում կիրառել տեքստի ընթերցման մի քանի տեխնոլոգիաներ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. գեղարվեստական տեքստի վերլուծություն, 3. ռեֆերատ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. 1-ին ընթացիկ քննություն. անցկացվում է գրավոր՝ 4 միավոր առավելագույն գնահատմամբ,
2. 2-րդ ընթացիկ քննություն. անցկացվում է գրավոր՝ 4 միավոր առավելագույն գնահատմամբ, 3. մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին), 4. եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. դասական քննադատություն և արդի քննադատություն,
2. ծանոթություն 20-րդ դարի եվրոպական քննադատական դպրոցների մոտեցումների և սկզբունքների հետ. հոգեվերլուծություն, միֆաքննադատություն, անգլոամերիկյան «նոր քննադատություն», Ֆերդինանդ դը Սոսյուրը նշանագիտության և կառուցվածքաբանության ակունքներում. ստրուկտուրալիզմ, քրոնոտոպի տեսություն, կառուցվածքային-նշանագիտական վերլուծություն, վերլուծություն ըստ սեռի և ժանրի, նեոֆրոյդիստական հոգեվերլուծություն, hետստրուկտուրալիզմ, դեկոնստրուկտիվիզմ, ֆեմինիզմ, 3. ընթերցման տեսություն. Տեքստ. ա) ինտերտեքստ հասկացությունը, բ) մետատեքստ հասկացությունը: Լեզու և պատում. ա) մետալեզու, բ) պատում և բնագիր, գ) պատում և պատմություն: Դիսկուրս. ա) լեզուն իբրև դիսկուրս« բ) պատմությունն իբրև դիսկուրս, գ) բնագիրն իբրև դիսկուրս: |
||
1404 | Անկախության շրջանի հայ գրականությունը | 6 |
2-րդ կիսամյակ
4 ժամ
ասախոսություն 2 ժամ, սեմինար 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1404/Մ07
1. Դասընթացի նպատակ
· ուսանողների մոտ ձևավորել համապարփակ պատկերացում անկախության շրջանի հայ գրականության, տեսական հիմնահարցերի վերաբերյալ,
· լուսաբանել 1990-2020-ական թթ. հայ գրականության զարգացման միտումները, հիմնական հոսանքների և ոճերի դասակարգման սկզբունքները, · ներկայացնել անկախության շրջանի հայ գրականության գլխավոր ներկայացուցիչների կարևորագույն ստեղծագործությունները։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. մատնանշելու անկախության շրջանի հայ գրականության առանձնահատկությունները, 2. դասակարգելու գրականության հիմնական հոսանքները և ոճերը, 3. Ճանաչելու ժամանակակից հայ գրողների գրական անհատականությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. համեմատելու հայ և համաշխարհային նորագույն գրականության զարգացումը, 2. համադրելու արդի հայ գրականության և հասարակական կյանքի զարգացման օրինաչափությունները, 3. համադրելու և հակադրելու գրական իրողությունները ընդհանրացումներ անելու միջոցով։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. համակարգելու արդի հայ գրականության ակունքները և պոետիկան, 2. համադրելու/հակադրելու հայ դասական և ժամանակակից գրականությունները, 3. գնահատելու արդի հայ գրողների գործերը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողների մոտ ձևավորել համապարփակ պատկերացում անկախության շրջանի հայ գրականության, տեսական հիմնահարցերի վերաբերյալ,
· լուսաբանել 1990-2020-ական թթ. հայ գրականության զարգացման միտումները, հիմնական հոսանքների և ոճերի դասակարգման սկզբունքները, · ներկայացնել անկախության շրջանի հայ գրականության գլխավոր ներկայացուցիչների կարևորագույն ստեղծագործությունները։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. բնագրերի ընթերցում և քննարկում, 3. տնային հետազոտական աշխատանք: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. 1-ին ընթացիկ քննություն. անցկացվում է գրավոր՝ 4 միավոր առավելագույն գնահատմամբ,
2. 2-րդ ընթացիկ քննություն. անցկացվում է գրավոր՝ 4 միավոր առավելագույն գնահատմամբ, 3. մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին), 4. եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Հայաստանի գրականությունը անկախության շրջանում:
2. Գրականության զարգացման միտումները անկախության շրջանում։ 3. Անկախության շրջանի հայ գրականության թեմատիկ ընդգրկումները, հոսանքները:: 4. Բանաստեղծական շարժման գլխավոր ներկայացուցիչները: |
||
1403 | Հայ երգիծաբանություն | 6 |
2-րդ կիսամյակ
4 ժամ
ասախոսություն 2 ժամ, սեմինար 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1403/Մ 04
1. Դասընթացի նպատակ
· հայ գրականության՝ երգիծանքի բնագավառում ստեղծած հարուստ ավանդների ու «ծիծաղի» հասկացության մշտակա արդիականության մատուցումը համաշխարհային երգիծաբանության անհրաժեշտ իմացությամբ և աղերսների մեջ,
· ներկայացնել հայ երգիծաբանության բնականոն զարգացման ընթացքը՝ մի կողմից պայմանավորված սոցիալ-քաղաքական հեղաբեկումներով, մյուս կողմից՝ շարունակաբար փոփոխվող գեղագիտական ըմբռնումների ու արժեքաբանական համակարգով, բացահայտել երգիծանքի պոետիկան (ժանրային առանձնահատկություններ, կոմիզմի տեսակներ ու ենթատեսակներ, միջոցներ և հնարքներ և այլն)։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու երգիծաբանության տեղն ու դերը հայ գրականության պատմության մեջ, 2.. մատնանշելու երգիծական տարբեր ժանրաձևերի գաղափարագեղագիտական արժանիքները, 3. քննարկելու հայ երգիծաբանության զարգացման միտումներն ու օրինաչափությունները, ինքնօրինակությունները, առանձին ժանրերի լեզվաոճական յուրահատկությունները. 4. ճանաչելու երգիծական ստեղծագործության ներքին շերտերը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնականում իրականացնելու հայ երգիծաբանության ուսումնասիրություն, բացահայտելու երգիծաբանության ճաշակավոր ու լավագույն նմուշները. 2. բացահայտելու հայ երգիծաբանության ազգային ու համամարդկային որակները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. արժևորելու երգիծաբանության ուսումնասիրման ժամանակակից մեթոդները։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· հայ գրականության՝ երգիծանքի բնագավառում ստեղծած հարուստ ավանդների ու «ծիծաղի» հասկացության մշտակա արդիականության մատուցումը համաշխարհային երգիծաբանության անհրաժեշտ իմացությամբ և աղերսների մեջ,
· ներկայացնել հայ երգիծաբանության բնականոն զարգացման ընթացքը՝ մի կողմից պայմանավորված սոցիալ-քաղաքական հեղաբեկումներով, մյուս կողմից՝ շարունակաբար փոփոխվող գեղագիտական ըմբռնումների ու արժեքաբանական համակարգով, բացահայտել երգիծանքի պոետիկան (ժանրային առանձնահատկություններ, կոմիզմի տեսակներ ու ենթատեսակներ, միջոցներ և հնարքներ և այլն)։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք, 3. անհատական և թիմային գիտահետազոտական աշխատանք, 4. ինքնուրույն աշխատանք, 5. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. 1-ին ընթացիկ քննություն. անցկացվում է գրավոր՝ առավելագույնը 4 միավոր,
2. 2-րդ ընթացիկ քննություն. գիտահետազոտական աշխատանքի ստուգում և գնահատում՝ առավելագույնը 4 միավոր, 3. մասնակցություն՝ 3 միավոր (ներկայություն դասերին)։ 4. եզրափակիչ քննություն. անցկացվում է բանավոր՝ 9 միավոր առավելագույն գնահատմամբ։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Կոմիզմի գեղագիտական հասկացությունը, «Հայ երգիծաբանություն» առարկան և բնորոշ առանձնահատկությունները (Բնագրի ընթերցում):
2. Երգիծանքը հայ միջնադարյան գրականության մեջ (Բնագրի ընթերցում): 3. Հակոբ Պարոնյանի ստեղծագործությունը (Բնագրի ընթերցում): 4. Երվանդ Օտյանի ստեղծագործությունը (Բնագրի ընթերցում): 5. Երգիծանքը Եղիշե Չարենցի և Ակսել Բակունցի երկերում (Բնագրի ընթերցում, սեմինարի նախապատրաստում): |
Կրթական այլ մոդուլներ
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
1403 | Գիտական սեմինար | 3 |
1-ին կիսմյակ, 3-րդ կիսամյակ
2 ժամ
սեմինար 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1403 Մ90
1. Դասընթացի նպատակ
· ուսանողների ծանոթացնել գրականագիտական ուսումնասիրության կարևորագույն սկզբունքներին, գիտական աշխատանք իրականացնելու նախապայմաններին,
· ծանոթացնել գիտական աշխատություններից, գրքերից, հոդվածներից, տեղեկատվական աղբյուրներից և համացանցից օգտվելու սկզբունքներին, · ներկայացնել գիտական զեկուցում և աշխատանք կազմելու և ձևավորելու սկզբունքները, ծանոթացնել գիտական էթիկայի նորմերին։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. որոշելու գիտական աշխատություն գրելու սկզբունքներն ու մեթոդները, 2. դասակարգելու ընտրված նյութի վերաբերյալ գիտական գրականությունը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնականում իրականացնելու ստացած տեսական գիտելիքները, 2. կատարելու գիտահետազոտական աշխատանք։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. համակարգելու բանասիրության ոլորտի ուսումնասիրությունների վերաբերյալ տվյալներ, 2. մեկնաբանելու գիտահետազոտական աշխատանքի կատարման ընթացքը։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողների ծանոթացնել գրականագիտական ուսումնասիրության կարևորագույն սկզբունքներին, գիտական աշխատանք իրականացնելու նախապայմաններին,
· ծանոթացնել գիտական աշխատություններից, գրքերից, հոդվածներից, տեղեկատվական աղբյուրներից և համացանցից օգտվելու սկզբունքներին, · ներկայացնել գիտական զեկուցում և աշխատանք կազմելու և ձևավորելու սկզբունքները, ծանոթացնել գիտական էթիկայի նորմերին։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գրականագիտական նյութի քննարկումներ և վերլուծություններ,
2. լուսապատկերների ներկայացում, 3. գործնական աշխատանքներ՝ տարբեր միջոցների ու մեթոդների կիրառմամբ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Գիտական սեմինարը գնահատվում է ստուգարքի ձևով։ Դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է սեմինարներին, կատարել հանձնարարված առաջադրանքները, սահմանված ժամկետում ներկայացրել ինքնուրույն աշխատանքը։
6. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
1404 | Գիտական սեմինար | 3 |

1404/Մ90

0000 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
3-րդ կիսամյակ
90
6 շաբաթ
ՊԱՐՏԱԴԻՐ
1403/Մ91, 1404/Մ91
1. Դասընթացի նպատակ
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը,
. ձևավորել մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողություններ։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու մասնագիտական աշխատանքի հիմնական առանձնահատկությունները. 2. բացատրելու գրականագիտական ուսումնասիրությունների հիմնական խնդիրները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնականում իրականացնելու ստացած տեսական գիտելիքները, 2. կատարելու գիտահետազոտական աշխատանք։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. համակարգելու գրականագիտական ուսումնասիրությունների վերաբերյալ տվյալներ, 2, մեկնաբանելու գիտահետազոտական աշխատանքի կատարման ընթացքը. 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը,
. ձևավորել մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողություններ։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. բնագրերի գրականագիտական ուսումնասիրություն Մատենադարանում, գրադարաններում, գրողների թանգարաններում,
2. ձեռագրերի ընթերցում, համեմատական ուսումնասիրություն, վերծանում, 3. բնագրերի մշակման, խմբագրման, սրբագրման, ծանոթագրման աշխատանքներ հրատարակչություններում, ԳԱԱ գրականության ինստիտուտում, 4. մասնակցություն ամբիոնի գիտական աշխատանքին։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով։ Պրակտիկան դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է պրակտիկային, կատարել ծրագրով նախատեսված առաջադրանքները, սահմանված ժամկետում ըստ փուլերի ներկայացրել պրակտիկայի հաշվետվություն։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ծանոթացում պրակտիկայի անցկացման վայրի աշխատանքային առանձնահատկություններին։
2. Ուսումնասիրվող նյութերի (ձեռագրեր, բնագրեր, հրատարակություններ և այլն) ներկայացում և դրանց առանձնահատկությունների մեկնաբանում։ 3. Կատարելիք աշխատանքի հստակ նպատակադրում (տեքստի խմբագրում, հրատարակության պատրաստում, ձեռագրի վերծանում, բնագրի ծանոթագրում, բնագրերի համեմատում, նյութի որոնում տարբեր աղբյուրներում, բանավոր կամ գրավոր (գրական կամ բանահյուսական) նյութի հավաքում և դասակարգում, արխիվային նյութերի մշակում և այլն), 4. Կատարելիք աշխատանքի ժամանակացույցի կազմում և ըստ ժամանակացույցի անհրաժեշտ աշխատանքների կատարում, 5. Վերջնարդյունքների ամփոփում և գնահատում։ |
||
0000 | Մագիստրոսական թեզ | 27 |
1-3-րդ կիսմյակներ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ ? ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1403 Մ92, 1404 Մ92
1. Դասընթացի նպատակ
Ուսանողին հնարավորություն տալ՝
· կատարելու գիտահետազոտական աշխատանք, հմտանալու գիտական փաստերի համակարգման և վերլուծության մեջ, · կիրառելու գրականագիտական մեթոդները սեփական ուսումնասիրություններում, . գտնելու նյութի մշակման ինքնատիպ ուղիներ, կատարելու ինքնուրույն եզրահանգումներ, . հարստացնելու գիտական միտքը և կիրառելու գիտական էթիկայի նորմերը։ 2. Կրթական վերջնարդյունքներ
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. ընտրելու գիտահետազոտական աշխատանքի արդյունավետ մեթոդաբանություն, 2. գործնականում իրականացնելու ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները գիտահետազոտական աշխատանքում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 3. ի մի բերելու հավաքված նյութը, համադրելու նախորդ շրջանի գրականագիտական աշխատությունների դրույթների հետ, 4.կիրառելու ստացած գիտելիքների սեփական ուսումնասիրության մեջ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողին հնարավորություն տալ՝
· կատարելու գիտահետազոտական աշխատանք, հմտանալու գիտական փաստերի համակարգման և վերլուծության մեջ, · կիրառելու գրականագիտական մեթոդները սեփական ուսումնասիրություններում, . գտնելու նյութի մշակման ինքնատիպ ուղիներ, կատարելու ինքնուրույն եզրահանգումներ, . հարստացնելու գիտական միտքը և կիրառելու գիտական էթիկայի նորմերը։ 4. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. աշխատանքի արդիականության հիմնավորումը և գրականության վերլուծությունը՝ առավելագույնը 2 միավոր,
2. հետազոտության իրականացումը և արդյունքները՝ առավելագույնը 6 միավոր, 3. աշխատանքի շարադրումը և ձևավորումը՝ առավելագույնը 4 միավոր, 4. աշխատանքի հրապարակային պաշտպանությունը՝ առավելագույնը 8 միավոր։ 5. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |