Հայոց լեզու և գրականություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Հայոց լեզու և գրականություն» մագիստրոսական կրթական ծրագրի տևողությունը 2 տարի է։
Ընդունելության պահանջները
Հեռակա ուսուցմամբ «Հայոց լեզու և գրականություն» մագիստրոսական կրթական ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է նախապատրաստել գիտակրթական համակարգում աշխատելու կողմնորոշված մասնագետներ, որոնք ունակ կլինեն վերլուծելու և համակարգելու լեզվաբանության և գրականագիտության ոլորտներին առնչվող տվյալները, կատարելու լեզվաբանական և գրականագիտական վերլուծություններ, խմբագրական ու թարգմանչական աշխատանք, ներդնելու լեզվաբանական և գրականագիտական ուսումնասիրությունների կիրառական սկզբունքներ տրված ոլորտում` արդյունավետ աշխատանք ապահովելու նպատակով, կազմակերպելու և ուղղորդելու գրական երկերի վերլուծման, տեքստերի խմբագրման, թարգմանության, հրատարակության պատրաստելու, լեզվական ու գրականագիտական առարկաներ ուսուցանելու աշխատանքներ։
Առավելությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակելու Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև ուսումնական տարբեր հաստատությունների ասպիրանտուրայում։
Կարիերայի հնարավորությունները
«Հայոց լեզու և գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել գիտակրթական հաստատություններում։ Հնարավոր աշխատավայրերն են՝ ՀՀ պետական և մասնավոր բուհեր, հանրակրթական դպրոցներ, Մատենադարան, ՀՀ ԳԱԱ լեզվի և գրականության ինստիտուտներ, տուն-թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային տարբեր հաստատություններ և պետական ու մասնավոր այլ հիմնարկներ ու ձեռնարկություններ: