Ուրբաթ, մարտ 29, 2024
Ս․թ․ մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 204 լսարանում կանցկացվի 2 գիտական սեմինար՝ «Որոշ կարճագույն ճանապարհների քանակների հետազոտում» (զեկուցող՝ Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Հ․ Ց․ Հակոբյան), «Խմբերի ազատ կառուցվածքները և դրանց կիրառություններ» (զեկուցող՝ Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Վ․ Հ․ Միքայելյան) թեմաներով։