Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի ընդունելության պահանջները
Կրթական ծրագրի դիմորդները պետք է ընդունելության քննություններ հանձնեն հետևյալ առարկաներից.
- կենսաբանություն (պարտադիր),
- ֆիզիկա կամ քիմիա (ըստ ընտրության)
- հայոց լեզու և գրականություն (ոչ մրցութային)
Ծրագրի նպատակը
«Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա» բակալավրի կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տալ տվյալ բնագավառների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ և հմտություններ մասնագիտական հետագա գործունեություն ծավալելու նպատակով:
Կրթական ծրագիրը միաժամանակ ներառում է տեսական և գործնական բաղադրիչներ, ինչի շնորհիվ շրջանավարտը լիովին պատկերացում է կազմում տվյալ բնագավառում առկա հիմնախնդիրների մասին։
Կրթական ծրագրում ընդգրկված է մասնագիտական պրակտիկա, որի ընթացքում ուսանողներն այցելում են գիտահետազոտական ինստիտուտներ, որտեղ հնարավորություն են ունենում համապատասխան գիտելիք ստանալու մասնագիտության վերաբերյալ: Կրթական ծրագրի ուսանողները, մասնակցելով մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին (կամընտրական) և հավաքելով անհրաժեշտ կրեդիտները, ստանում են մանկավարժի որակավորում:
Կարիերայի հնարավորությունները
«Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա» բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում, ոլորտային մի շարք կազմակերպություններում: Կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս շրջանավարտին ուսումը շարունակելու կենսաբանության և բժշկակենսաբանության բնագավառներում: