Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Հայաստանում քաղցկեղի հետևանքով մահացությունը չափազանց բարձր է: Չնայած բժշկագիտության հաջողություններին, քաղցկեղի թերապիայի ժամանակակից մոտեցումները, ինչպիսիք են ճառագայթային և ուղղորդված թերապիան, իմունոթերապիան և քիմիաթերապիան` շատ դեպքերում արդյունավետ չեն: Դա պայմանավորված է թերապիայից հետո ուռուցքի կրկնակի առաջացմամբ, դեղամիջոցների նկատմամբ ռեզիստենտությամբ և կողմնակի բարդություններով: Դեղաբույսերի կիրառման խորացված գիտելիքները հնարավորություն կընձեռեն նոր հակաքաղցկեղային միջոցների մշակման համար: Դեղաբույսերի և քիմիաթերապևտիկ միացությունների համատեղ կիրառմամբ բջջի կենսաքիմիական և իմունային գործառույթների կարգավորումը որպես հակաքաղցկեղային միջոց, դարձել է արդի թերապևտիկ մոտեցում: Նախագծում առաջին անգամ կկատարվի ՀՀ ֆլորայի որոշ դեղաբույսերի և քիմիաթերապևտիկ դեղամիջոցների համակցումների հակաքաղցկեղային ազդեցության ուսումնասիրում in vitro և in vivo մոդելներում: Մենք ակնկալում ենք, որ կիրառվելիք դեղաբույսերը առանձին կամ քիմիաթերապևտիկ միացությունների հետ համատեղ, կարող են արդյունավետորեն կարգավորել իմունային համակարգը, խթանել ուռուցքային բջիջների ապոպտոզը, արգելակել անգիոգենեզը, բորբոքային ռեակցիաները և մետաստազները: Մեր նպատակն է գտնել դեղաբույսերի և քիմիաթերապևտիկ դեղամիջոցների հակաքաղցկեղային արդյունավետ համակցումներ, որոնք գործնական կիրառություն կունենան քաղցկեղի թերապիայում: