Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Քարաքոսերը համակեցութային օրգանիզմներ են՝ բաղկացած սնկային, ջրիմուռային և մանրէային բաղկացուցիչներից: Շնորհիվ այդ բազմաբաղկացուցիչ կառուցվածքի քարաաոսերը սինթեզում են մի շարք կենսաբանորեն ակտիվ միացություններ, որոնց կենսատեխնոլոգիական ներուժը, որպես հակաբակտերիային հակաօքսիդանտային, հակաքաղցկեղային, հակաբորբոքային, ցավազրկող և ջերմիջեցնող ակտիվությամբ օժտված միացությունների աղբյուր դեռևս պատշաճ ուսումնասիրված չեն: Հայաստանի Հանրապետությունում տարածված քարաքոսերի կենսատեխնոլգիական ներուժը ուսումնասիրված չէ, ուստի ներկայացվող աշխատանքի նպատակն է ուսումնասիրել Հայաստանում տարածված մի շարք էպիֆիտային և էպիլիտային քարաոսերի տարբեր լուծամզվածքների հակաբակտերիային, հակաօքսիդանտային, հակասնկային, հակահելմինտային, բջջատոքսիկ հատկությունները և մշակել նրանց օգտագործման գործնական առաջարկություններ: