Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Հայաստանը՝ լինելով հիմնականում աշխատուժի արտահանող երկիր բախվում է մարդկային կապիտալի կորստի վտանգի հետ։ Այս համատեքստում կարևորագույն խնդիրներից մեկն է դառնում միգրանտների ազգային ինքնության պահպանման հարցը, որն ըստ էության միտված է պահպանել ազգային առանձնահատկությունները միգրացիոն անդրազգային (transnational) ցանցերում և ստեղծում է նախադրյալներ մարդկային կապիտալի ներուժի պահպանման համար։ Հետազոտության նպատակն է բացահայտել Հայաստան - Հարավային Ռուսաստան միգրացիոն ցանցում ազգային ինքնության ձևավորման և փոխակերպման մեխանիզմները, ազգային ինքնության դերը արտահանող և ընդունող երկրների մարդկային կապիտալի պահպանման և ավելացման համատեքստում: Հետազոտության շրջանակներում կքննարկի արտահանող և ընդունող երկրներում ինքնության քաղաքականության հիմնական մոդելները և դրանց ազդեցությունը միգրանտների ազգային ինքնության ձևավորման և փոխակերպման վրա մարդկային կապիտալի պահպանման համատեքստում: Հետազոտության շրջանակներում նախատեսվում է վերլուծել Հայաստան-Հարավային Ռուսաստան միգրացիոն ցանցի կառուցվածքը, վերհանել ցանցի բաղադրիչները և դրանց փոխազդեցությունը որպես համակարգային գործոն ազգային չափումների սոցիալ-մշակութային տարածության մեջ: Վերլուծությունն իրականացվելու է մակրո մակարդակով (ամբողջ համակարգի մակարդակով), մեզո մակարդակում (համայնքի մակարդակով) և միկրո մակարդակով (անհատական մակարդակում):