Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ռուսաստանի հարավում շուրջ 300 տարի բնակվող հայության ձեռքբերումներն ու խնդիրները մեծ հետաքրքրություն են ներկայացնում հետազոտողների լայն շրջանակների համար։ Հատկանշական է, որ հայերը ոչ միայն վերաբնակվել են նոր վայրերում, այլև իրենք են հիմնել բնակավայրեր, ձևավորել բարենպաստ միջավայր տնտեսության զարգացման և մշակութային փոխներթափանցման համար։ Հայ համայնքը հասել է ինտեգրման ու ինքնության պահպանման այնպիսի մակարդակի, որը թույլ է տալիս պահպանել ազգային դիմագիծը և, միաժամանակ, համագործակցել ընդունող երկրի ինչպես տիտղոսակիր ժողովրդի հետ, այնպես այլ էթնիկ խմբերի հետ։ Այսօր ՌԴ Կրասնոդարի երկրամասում է գտնվում ամենամեծ ռուսահայ համայնքը, ուր ոչ պաշտոնական տվյալներով ապրում են մինչև 800 հզ հայ։ Ուսումնասիրության առանցքում դրվելու է Կրասնոդարի երկրամասում միջէթնիկ հարաբերությունների, ինտեգրման ու ադապտացման հարցերը, միգրացիոն գործընթացները: Ազգամիջյան հարաբերությունների հիմնահարցը լիովին նոր ուղղություն է, որի ուսումնասիրությունը կարող է լույս սփռել ինչպես Կրասնոդարի հայ համայնքի կյանքի ամբողջական պատմության, այնպես էլ ազգամիջյան փոխհարաբերություններում առկա խնդիրների ու արդյունավետ գործունեության հնարավորությունների վրա։