Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ծանր մետաղներով աղտոտված հանքարդյունաբերական շրջանների ռիսկերի նվազեցումը ներկայում հրատապ էկոլոգիական խնդիր է հանդիսանում: Այս հիմնախնդրի լուծման համար շատ կարևոր է արագ և ճշգրիտ գնահատել հողերի աղտոտվածության աստիճանը ու փորձել առավել արդյունավետ և անվտանգ մեթոդներով բարելավել աղտոտված տարածքները։ Ծրագրի նպատակն է հանդիսանում՝ նորարարական մեթոդների կիրառմամբ համալիր կերպով գնահատել և վաղ հայտնաբերել Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերական շրջանների հողերի դեգրադացիայի գործընթացը, պարզել այն բուսատեսակները, որոնք առավել նպատակահարմար է ֆիտոռեմեդիացիայի տարբեր եղանակներով օգտագործելու համար և ուսումնասիրել որոշ խելատացնող նյութերի ազդեցությունը աղտոտված հողերում պարունակվող ծանր մետաղների մատչելիության վրա: Դա հնարավորություն կտա մշակել այդ նյութերի կիրառման տնտեսապես շահավետ և էկոլոգիապես անվտանգ եղանակներ, որոնք զգալիորեն կբարձրացնեն ֆիտոռեմեդիացիայի արդյունավետությունը։ Ծրագրի վերջնական արդյունքները կնպաստեն հողի դեգրադացիայի դեմ ուղղված միջացառումների ավելի արդյունավետ իրականացմանը և գյուղատնտեսական արտադրանքի անընդունելի աղտոտման կանխարգելմանը: