Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Երկչափ նյութերի մեծը մասի (գրաֆեն, TDMC և այլն)՝ որոնք պատրաստվում են շերտավոր կառուցվածք ունեցող բնական բյուրեղներից, հատկությունները արդեն ենթարկվել են բազմաթիվ և մանրամասն հետազոտությանների։ Այդ իսկ պատճառով, գիտական հետաքրքրությունը գնալով կետնրոնանում է այնպիսի նյութերի վրա, որոնց հնարավոր է ստեղծել միայն լաբորատոր պայմաններում։ Նոր նյութերի կանխագուշակման տեսական մեթոդները կարող են զգալիորեն կրճատել էլեկտրոնիկայում, կատալիզում և սենսորներում խոստումնալից կիրառություն ունեցող երկչափ նյութերի փորձարարական սինթեզման և հետազոտման ժամանակը։ Մասնավորապես, անցումային մետաղհալկոգենիդների նանոկառուցվածքների մեծ մակերեսի և քիմիական բաղադրության բազմազանության շնորհիվ, նրանք օգտագործվում են տարբեր սենսորային և կենսաբանական մոլեկուլների գրանցման համակարգերում։ Այս ծրագրի նպատակն է, որոնել նոր երկչափ նյութեր անցումային մետաղների՝ Mo, W, V, Pt, Ru, Ti, և հալկոգենիդների ոչ ստեխիոմետրիկ համակարգերում և ուսումնասիրել նրանց էլեկտրոնային հատկությունները՝ տարբեր կեսաբանական մոլեկուլների ազդեցության տակ։ Այս հետազոտությունը թույլ կտա առաջարկել նոր խոստումնալից նյութեր կենսաբանական մոլեկուլների և գազերի նկատմամբ բարձր զգայունությամբ սենսորների պատրաստման համար։