Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրել և հասկանալ Հայաստանում կրոնական բազմազանության սոցիալական և մշակութային գոյատևման ասպեկտները երկու տարբեր պատմական ժամանակաշրջանում՝ խորհրդային և հետխորհրդային: Հետազոտությունը իրականացվելու է մի քանի ուղղություններով՝ պատմա-քաղաքական, պատմա-մարդաբանական, սոցիո-մարդաբանական և սոցիո-իրավական: Փորձ է արվելու հասկանալ, թե ինչպես է փոփոխվել Հայաստանում կրոնական բազմազանության պատկերը խորհրդային և հետ-խորհրդային ժամանակաշրջաններում, ինչպես են տարբեր էթնոդավանական ու դավանական համայնքները ադապտացվել և գոյատևել տարբեր քաղաքական պայմաններում, ինչպես է փոփոխվել նրանց կրոնական և մշակութային ինքնությունը և համայնքային սոցիո-մշակութային կառուցվածքը: Հետազոտությունը կատարվելու է ազգագրական և պատմական ուսումնասիրությունների մեթոդաբանությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում հրատարակվելու են մի շարք հոդվածներ, ինչպես նաև մեկ կոլեկտիվ մենագրություն: Հետազոտության արդյունքները ներկայացվելու են նաև մի շարք սեմինարների և կոնֆերանսի շրջանակներում: