Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Covid-19 համավարակը իր անուղղակի, ոչ կենսաբանական հետևանքներով ու ազդեցություններով որոշակիորեն աննախադեպ է արդի հասարակությունների, ողջ գլոբալ աշխարհի համար: Կանգնած են համաշխարհային տնտեսությունների բոլոր շարժիչները, կառուցվածքային բաղադրիչները: Ասվածը սպառնում է խորացող սոցիալական անհավասարությամբ, հասարակությունների սոցիալական կառուցվածքի այլասերմամբ, զանգվածային կտրուկ աղքատացմամբ, վերջինիս հետևանքների ողջ բազմազանությամբ: Այստեղ առավելապես կարևոր է դառնում ոչ մոնետար, ոչ նյութական՝ սոցիալական աղքատությունը: Այս բազմաչափ երևույթը, լինելով առավելապես աներևույթ և շղարշված, իր խորագույն ազդեցությունն ունի պետության, քաղաքացիների անվտանգ և բարեկեցիկ գոյության վրա: Սոցիալական աղքատության մասնավոր դրսևորումներն են սոցիական արտամղումը, օտարումը, մեկուսացումը, աննորմությունը, սոցիալական լարվածությունն ու արդյունարար դեզինտեգրացիան: Երևույթի տարածումը, ուժգնությունը համասեռ չեն: Հատկապես խոցելի են աշխատանքային միգրանտներն, իրենց ընտանիքների անդամները, տնտեսության երրորդային սեկտորի գործազուրկներն ու երիտասարդությունը: Աշխատանքի նպատակն է բացահայտել սոցիալական աղքատության բազմաչափ տարածումն ու ուժգնությունը բերված խմբերում: Վերլուծել վերջիններիս իրավիճակի հաղթահարման և սոցիալական անկման ներուժը, դուրս բերել ստրատիֆիկացիոն այլափոխումների համայնապատկերը: