Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Նախագիծը նվիրված է InP-միջուկով միջուկ/շերտ տիպի կոլոիդային քվանտային կետերում (ԿՔԿ-երում) էքսիտոնային ճառագայթային երևույթներում էքսիտոն-ֆոնոնային փոխազդեցությունների դերի տեսական ուսումնասիրմանը` բացահայտելու ֆոնոնային վիճակների խտության միջոցով էքսիտոնային ճառագայթային վերամիավորման առավելագույն կառավարելիության հնարավորությունը: Այս ուսումնասիրությունը կարևորվում է ԿՔԿ-երի հենքի վրա օպոէլեկտրոնային սարքերի՝ լազերների, լուսաճառագայթային դիոդների, արևային մարտկոցների և այլն, կատարելագործման տեսանկյունից: ԿՔԿ-երում վերամիավորման երևույթների ավելի խոր ընկալման նպատակով էլեկտրոնային վիճակները դիտարկվելու են ութ-գոտիական k∙p տեսության շրջանակներում, իսկ ֆոնոնային մոդերը՝ կառուցվածքային նյութերի առաձգական և օպտիկական բնութագրերի և երկրաչափական պարամետրերի հաշվառմամբ: Նախագծի գլխավոր նպատակն է մշակել տեսական մոտեցում՝ կանխատեսելու քվանտային ելքի մեծացման և ոչ ճառագայթային վերամիավորման դերի փոքրացման հնարավորությունները՝ հիմք ընդունելով InP հենքով ԿՔԿ-երի լումինեսցենտային սպեկտրերի վերաբերյալ վերջերս ստացված փորձարարական արդյունքները: Տեսական աշխատանքի արդյունքները թույլ կտան կիրառական հեռանկարի տեսանկյունից իրականացնել գնահատումներ նաև այլ ԿՔԿ-երի ճառագայթային արդյունավետության վերաբերյալ՝ ներկայացնելով դիտարկվող հենքերով օպտոէլեկտրոնային սարքերի բնութագրերի բարելավման ուղիներ: