Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Այս նախագծի հիմնական նպատակն է ուսումնասիրել, «AREAL» գծային արագացուցչի (Advanced Research Electron Accelerator Laboratory, Հայաստան) լազերով գեներացվող արագացված էլեկտրոնների սուբպիկովայրկյան տևողությամբ ազդակների տարբեր դոզաներով ճառագայթման ռադիոկենսաբանական էֆեկտների մոլեկուլային մեխանիզմները մարդու նորմալ և ուռուցքային բջիջներում:Կիրականացվեն լայնածավալ համակարգային հետազոտություններ հիմնական մոլեկուլայինև բջջային պարամետրերի վերլուծությամբ (ԴՆԹ-ի վնասվածքների և ռեպարացիայի մակածում, բջջային ցիկլի և պրոլիֆերացիաի ձերբակալում, բջջային մահ): Ստացված արդյունքները կնպաստեն չարորակ ուռուցքների ռադիոթերապիայում գերկարճ (սուբպիկովայրկյան) ազդակների կիրառմամբ նոր տեխնոլոգիաների զարգացման հետագա ուսումնասիրությունների ռազմավարության ընտրությանը: