Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Մետամակերևույթները կազմված ենթաալիքային չափերով պարբերականորեն դասովորված ձողերից կարող են ծառայել որպես էլեկտրամագնիսական ալիքների կառավարման էֆեկտիվ համակարգեր։ Մասնավորապես կարելի է կառուցել լայնաշեր և մեծ էֆեկտիվությամբ կլանիչ մակերևույթներ։ Այսպիսի կլանիչ ձողերի կլանման հատկությունը կարելի է զգալի մեծացնել ի շնորհիվ դրանց երկրաչափական պարամետրերի ճիշտ ընտրության, ձողերի դիէլեկտրիկական թափանցելության կեղծ մասի և միջավայրի դիէլեկտրկական թափանցելիության հաստատունների համապատասխան ընտրությամբ: Համակարգի փուլային արձագանքի կարգավորման շնորհիվ կարելի է իրականացնել կառավարելի կլանում, ապահովելով ընկնող ալիքի և համակարգի փուլային համաձայնեցում։ Կլանման հատկությունները կարելի էլ ավելի բարելավել ձողերի բազմաշերտ պարբերական համակարգերի կիրառմամբ կլանման գործակիցը հասցնելով 0.9-ի, միևնույն ժամանակ անդրադարձման գործակիցը փոքր պահելով 0.1-ից։ Կիրառման տեսանկյունից նման համակարգերը շատ գրավիչ են ալիքի երկարության համեմատ շատ բարակ լինելու շնորհիվ և բարակ, լայնաշերտ քողարկիչ «ծածկոցներ» ստանալու համար։