Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ներկայացվող ծրագրի շրջանակներում կուսումնասիրվի բույսերի լուծամզվածքների կենսաբանական ակտիվության մեխանիզմները և ազդեցությունը հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների վրա: Ծրագրի հիմնական նպատակն է մշակել հակամանրէային և հակաօքսիդանտային ազդեցությամբ բնական կոնսերվանտներ և կենսաբանորեն ակտիվ հավելումներ և այլ պատրաստուկներ (α-թեստավորված, TRL – 5), որոնք կկիրառվեն գյուղատնտեսության, սննդի արտադրության, ինչպես նաև կանխարգելիչ բժշկության և անասնաբուժության ոլորտներում: Կուսումնասիրվի բույսերից (Vitis vinifera, Ocimum basilicum, Origanum vulgare, Artemisia dracunculus, Ribes nigrum և այլն) անջատված լուծամզվածքների հակաօքսիդանտային, հակամանրէային և հակաբիոտիկ-մոդուլացնող ակտիվությունը: Որպես թեստ-համակարգեր կկիրառվեն տարբեր միկրոօրգանիզմներ և տարբեր ծագմամբ բջջային գծեր: Կիրականացվի բույսերի նյութափոխանակության և լուծամզվածքների բջջատոքսիկության ուսումնասիրում: Կհետազոտվի լուծամզվածքների ազդեցությունը մանրէների թաղանթների, բջջային հակաօքսիդանտային ակտիվության և շաքարային դիաբետի արդյունքում ձևավորված նեֆրոպատիայի մոդելի վրա։ Արդյունքների վերլուծությունը կկատարվի կենսաբանորեն ակտիվ նյութերի ազդեցության մեխանիզմների պարզաբանմամբ՝ բնական կերային/սննդային կոնսերվանտների պահանջարկի, հակաբիոտիկների նկատմամբ կայունության և մարդու նյութափոխանակային խանգարումների առկայության ենթատեքստում: