Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ներկայացված նախագիծն ընդգրկում է կենցաղային քիմիական միջոցների և տեխնիկական սպասարկման միջոցների արտադրության նոր, ժամանակակից, էկոլոգիապես առավել անվտանգ և արդյունավետ տեխնոլոգիաների մշակում և ներդրում, գործող տեխնոլոգիաների կատարելագործում, կիրառվող հումքերի փոխարինում նոր բարձրորակ հումքով, ինչպես նաև արտերկրից ներկրվող պատրաստի արտադրանքի փոխարեն նոր արտադրության կազմակերպում տեղում՝ խթանելով հայրենական արտադրության զարգացմանը: Նոր հումքի և արտադրանքի ուսումնասիրություններն իրականացվելու են բարձրարդյունավետ հեղուկ քրոմատոգրաֆիայի, էլեկտրոնային կլանման սպեկտրոսկոպիայի, ատոմային աբսորբցիոն սպեկտրոսկոպիայի, խտաչափության և մածուցիկաչափության մեթոդներով: Հետազոտությունները թույլ կտան ապահովել օգտագործվող հումքի և պատրաստի արտադրանքի համապատասխանությունը գործող նորմերին, տեխնիկական ցուցանիշներին, ինչպես նաև թույլ կտան բարձրացնել դրանց որակն ու էկոլոգիական ցուցանիշները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել նաև համատեղ լաբորատորիա Յունիքիմ ՍՊԸ-ի հետ՝ առավել արդյունավետ տեխնոլոգիաների մշակման, որակի վերահսկման և ոլորտի նոր մասնագետների պատրաստման համար: