Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ռեֆուգիումի տեղակայումը, որում կենդանական աշխարհը պահպանվել է վերջին սառցե դարաշրջանում, էնդեմիկ և լայն տարածում ունեցող տեսակների հարավից հյուսիս տեղաբաշխման առանձնահատկությունները, հետսառցադաշտային ժամանակաշրջանում տեսակների ֆենոտիպային և գենետիկ տարամիտումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված տեսակների ժամանակակից տեղաշարժերը կենսաբանության հիմնարար և արդի խդիրներից են: Հայաստանի և Բելառուսի լայն տարածում ունեցող տեսակների ձևաբանական և գենետիկական փոփոխականությունն ու ֆիլոաշխարհագրությունն ուսումնասիրելու համար մենք ընտրել ենք չորս տարբեր տեսակներ: Երկու տեսակ, որոնք բնիկ են Հայաստանում և ինվազիվ են Բելառուսի համար՝ Կուլիի փոքրաչղջիկ (Pipistrellus kuhli), ու շնագայլ(Canis aureus), և երկու տեսակ, որոնք թափանցել են Բելառուսի տարածք անցյալում՝ ուրալյան անտառամուկը (Apodemus uralensis), ու երկնագույն ալկիոն (Alcedo atthis): Ֆիլոգենետիկ ծառերը վերլուծվելու են տեսակների բաշխման մոդելների և տարածված ու էնդեմիկ տեսակների բիոկլիմատիկ քարտեզների հետ միասին (որպես օրինակ օգտագործելով ժայռայինի մողեսներիի Derevskia spp- ի մոդելները)` բացատրելու անցյալում ռեֆուգիումների տեղակայումը, ինչպես նաև պարզաբանելու ողնաշարավոր կենդանիների ներկայիս տարածումը կլիմայի փոփոխության պայմաններում: