Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Շրջակա միջավայրի ծանր մետաղներով աղտոտումը գլոբալ բնապահպանական խնդիրներից է, քանի որ վերջիններս հանդիսանում են մարդու և կենդանի օրգանիզմների համար թունավոր միացություններ։ Բակտերիաները և այլ մանրէներ ծանր մետաղների բարձր կոնցենտրացիաների պայմաններում դրսևորում են նյութափոխանակության հետ կապված և ոչ կախյալ կայունության մի շարք գործընթացներ: Մանրէներում մետաղների հանդեպ կայունության մեխանիզմների ուսումնասիրությունը կարող է կարևոր կիրառություն գտնել աղտոտված շրջակա միջավայրի կենսավերականգնման գործընթացներում: Այսպիսով, ներկայացված նախագծի նպատակն է Հայաստանի տարբեր հանքարդյունաբերական տարածքներից մեկուսացնել և նույնականացնել նոր մետաղակայուն մանրէներ, ընտրել առավել կայուն մանրէների շտամներ, ուսումնասիրել դրանց մետաղների թունազերծման և կենսակուտակելու ունակությունը և ընտրված մանրէների հիմքով մշակել նոր կենսավերականգնման կենսատեխնոլոգի: Հետազոտությունների արդյունքները հնարավորություն կստեղծեն պարզաբանել մետաղակայուն մանրէների տարածվածությունը Հայաստանի տարբեր հանքարդյունաբերական տարածքներում, հասկանալ մանրէներում մետաղակայունության մեխանիզմները և ուսումնասիրել մանրէաբանական ռեսուրսների ներուժը աղտոտված շրջակա միջավայրի կենսավերականգնման գործընթացներում: