Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Կիսահաղորդչային քվանտային կետերից և օղակներից կազմված համակարգերն ընկած են էլեկտրական, մագնիսական և օպտիկական եզակի հատկություններով սարքերի ստեղծման հիմքում, ինչպիսիք են նոր սերնդի ֆոտոգալվանային տարրերը, ֆոտոդետեկտորները, սենսորները և այլն: Տեսական և փորձարարական հետազոտությունների հետ մեկտեղ մեծ դեր ունեն քվանտային կետերի համակարգերի համակարգչային սիմուլյացիաները, որոնք ոչ միայն կապող օղակ են տեսական և փորձարարական աշխատանքների միջև այլև կարող են օգտագործվել որպես «համակարգչային փորձերի» իրականացման արդյունավետ միջոց, այնպիսի դեպքերում, երբ լաբորատոր պայմաններում իրական փորձն անիրագործելի է, չափազանց թանկ կամ վտանգավոր: Այս ծրագրի նպատակն է ստեղծել նանոկառուցվածքների մոդելավորման և սիմուլյացիաների լաբորատորիա, որի աշխատանքներն ուղղված կլինեն քվանտային կետերի և օղակների հենքով նորագույն սարքերի հատկությունների կանխատեսմանը: Լաբորատորիան նախատեսվում է օգտագործել նաև կրթական նպատակներով, ինչը հնարավորություն կտա հետազոտողներին և ուսանողներին խորացնել գիտելիքները նանոկառուցվածքների հատկությունների մոդելավորման և կանխատեսման բնագավառում։ Կարծում ենք, որ նանոկառուցվածքների մոդելավորման և սիմուլյացիաների լաբորատորիան կխթանի կիսահաղորդչային նանոկառուցվածքների և նանոսարքերի ոլորտում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հետազոտությունները։