Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Հայաստանի համար զգալի և աճող ռիսկ է ներկայացնում ինչպես բնական / մարդկային իրադարձություններից, այնպես էլ կլիմայի փոփոխությունից վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկերը և սպառնալիքները։ Կենսաբանական վերահսկողության և հիվանդությունների վերահսկման թույլ համակարգված ռազմավարությունը տարածաշրջանում վտանգում է մարդկանց առողջության պաշտպանությունը: Զոոնոզ հիվանդությունների ռիսկային ինդեքսի հիման վրա ստացված թեժ կետերի քարտեզների ստեղծումը ինչպես նաև հիվանդության հիմքում ընկած մեխանիզմների բացահայտումը կօգնի բարելավել հսկողությունը և երկարաժամկետ զարգացող վարակիչ հիվանդությունների մոնիտորինգի ծրագրերին։ Ծրագրի նպատակն է վերլուծել վայրի կենդանիների և մարդկանց միջև շրջանառվող հիվանդությունների ռիսկերը, ինչպես նաև հարուցիչների և դրանց վեկտորների (կաթնասունների վայրի տեսակներ) առկայությունն ու տարածվածությունը: Տեսակների բաշխվածության մոդելավորման և PCR մեթոդների օգտագործմամբ մենք կվերլուծենք վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները: Կստեղծենք կաթնասունների հարուցիչների շտեմարան։ Կմոդելավորվեն հարուցիչների և տեր հանդիսացող կաթնասունների տարածվածության բաշխվածությունը։ Ստացված տվյալների հիման վրա կքարտեզագրվեն Հայաստանում զոոնոզ վարակիչ հիվանդություների տարածական տատանումների թիրախային կետերը։