Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Այսօր տերահերցային տեխնոլոգիաների նկատմամբ առաջացել է մեծ հետաքրքրություն, ինչը պայմանավորված է վեջին տարիների բուռն զարգացում ապրող կիրառական մի շարք ոլորտներում դրանց պահանջարկով և կիրառություններով: Առաջարկվող նախագծի նպատակն է էապես ընդլայնել տերահերցային տեխնոլոգիաներում կիրառվող տարրերի տեսականին, համալրելով այն նոր ֆունկցիոնալ հնարավորություններով օժտված կառուցվածքներով: Խմբերի համագործակթության արդյունքում առաջին անգամ հետազոտվեն ՀԲ տակդիրի վրա գրաֆենի էլեկտրոնային և ֆոնոնային հատկությունները, ինչը կօգտագործվի մեծ պահանջարկ ունեցող տերահերցային ֆոտոնիկայի մի շարք նոր տարրերի ստեղծման համար: Որքանով մեզ հայտնի է բաց հրապարակումներից, նման աշխատանքները նորարարական են, և մենք նախատեսում ենք արտոնագրել մտավոր սեփականության առարկա հադիսացող ստացված արդյունքները, ինչպես նաև տպագրել դրանք տվյալ ուղղությամբ առաջատար միջազգային գիտական ամսագրերում: Մեր հավակնություններն են՝ հասնել տեխնոլոգիաների զարգացման TRL-3/TRL-4 մակարդակի (լաբորատոր պայմաններում ֆիզիկական էֆեկտի և նմուշի աշխատանքի ցուցադրում):