Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Հայաստանում գյուղական գործունեության վերարտադրության և այդ համատեքստում գյուղականության ճգնաժամի ուսումնասիրության նպատակով կիրականացվի սոցիոլոգիական հետազոտություն՝ քանակական և որակական մեթոդների համակցմամբ: Հետազոտության կոնցեպտուալ շրջանակը կկառուցվի գյուղական կենսակերպի և սոցիալական բարեկեցության ցուցիչների հիման վրա՝ ընդգծելով արժանապատիվ կենսակերպի, գյուղմթերքի իրացման արդար պրակտիկաների, ինչպես նաև սոցիալ-մշակութային յուրահատկությունների պահպանման կարևորությունը: Հետազոտությունը մեկնարկում է դրույթից, որ հետխորհրդային Հայաստանում շարունակական տնտեսական հիմնախնդիրները, բնակչության (հատկապես գյուղական) զանգվածային աղքատացումը, պետական բավարար աջակցության բացակայությունը դրդում են աշխատունակ գյուղացուն մասը դառնալ այնպիսի շուկայական մրցակցային հարաբերությունների, ուր հողը որպես կապիտալ և դրանով պայմանավորված այլ կապիտալները պակաս արդյունավետ են, հեռանկարային չեն: Հետազոտական աշխատանքում գյուղացիականության հայեցակարգը կդիտարկվի որպես սոցիալական կեցության յուրահատուկ ձև` հիմնված գյուղացու, համայնքի, գյուղատնտեսական ռեսուրսների ուրույն սոցիալ-մշակութային, տնտեսական փոխհարաբերությունների վրա: Հետազոտությունը հնարավորություն կտա խոսել գյուղացիականության ճգնաժամի մասին աշխարհի, տարածաշրջանի և Հայաստանյան սոցիալական հարաբերությունների համատեքտում: